Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» oրենքների նախագծերի և հարակից նախագծերի փաթեթ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 30.10.2025 14:14:10

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Օրենսգրքի հոդված 22-ի 1-ին մասին 3-րդ նախադասությունը հանել։

 

Հիմնավորում

 

Նախադասությունն անիմաստ և մասամբ սխալ է, քանի որ թե՛ անհատական և թե՛ կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ներկայացուցչությունը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքով։ Քաղաքացիական օրենսգիրքն աշխատանքային հարաբերություններ չի կարգավորում։ 

Քննարկման փուլում է։

27 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 30.10.2025 14:14:10

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Օրենսգրքի հոդված 22-ի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ կերպ՝

«Ներկայացուցչությունը կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում ծագում է, եթե աշխատողները միավորվում և ստեղծում են արհեստակցական միություն, կամ արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովի որոշումով շահերի պաշտպանության գործառույթները փոխանցում են համապատասխան արհեստակցական միությանը։»

 

Հիմնավորում

 

Ներկայիս ձևակերպումը հակասում է օրենսդրության տրամաբանությանը:

Ներկայիս խմբագրությունում կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում աշխատողների կեսից ավելիի կամքը ներկայացնելու պահանջն անհիմն է։

Համաձայն «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի՝ 3 և ավելի աշխատող կարող են ստեղծել արհեստակցական միություն, որը աշխատողների ներկայացուցչական մարմինն է, այս դեպքում ներկայացուցչությունը ծագում է արհեստակցական միության ստեղծման պահից։ Այն դեպքում, երբ աշխատողների ներկայացուցիչ է հանդիսանում ոչ թե արհմիությունը, այլ ժողովի կողմից ընտրված ներկայացուցիչը, ներկայացուցչությունը ծագում է ժողովի կայացման ու ներկայացուցիչներ ընտրելու պահից՝ անկախ ժողովի մասնակիցների քանակից։ 

Քննարկման փուլում է։

28 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 30.10.2025 14:14:10

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի վերջում ավելացնել «իսկ պետական կամ համայնքային աշխատողների դեպքում՝ պետական և համայնքային աշխատողներին միավորող ճյուղային արհմիությունը և Կառավարության կողմից լիազորված մարմինը»։

 

Հիմնավորում

Ներկայիս ձևակերպմամբ հաշվի չի առնվել, որ ճյուղային մակարդակում սոցիալական գործընկերության կողմ են ոչ միայն մասնավոր ոլորտի աշխատողները, այլ նաև պետական համակարգի աշխատողները։ 

Քննարկման փուլում է։

29 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 30.10.2025 14:14:10

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ

 

Աշխատանքային օրենսգիրքը լրացնել նոր հոդված 41.1-ով`

 

"Հանրապետական մակարդակում սոցիալական գործընկերությունն ապահովելու համար ստեղծվում է մշտական գործող եռակողմ հանձնաժողով՝ բաղկացած ՀՀ Կառավարության, Գործատուների հանրապետական միության և Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հավասար թվով ներկայացուցիչներից։ Հանձնաժողովի ձևավորման կարգը և գործունեության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։"

 

Հիմնավորում

Թեպետ սոցիալական գործընկերությունը՝ այն է բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերների միջև խորհրդակցությունների և կոլեկտիվ բանակցությունները սահմանված և նկարագրված է Աշխատանքային օրենսգրքով, հանրապետական մակարդակում այն իրագործելու իրագործելու համակարգ ստեղծված չէ։

Եռակողմ սոցիալական գործընկերությունն ամրագրված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հիմնարար իրավական ակտերում, մի շարք կոնվենցիաներում (այդ թվում՝ ՀՀ կողմից վավերացված թիվ 98, 151, 144, 154) և հանձնարարականներում (օրինակ՝ 113, 163 և այլն)։ Դրանցում ամրագրված է, որ պետք է ստեղծվեն ընթացակարգեր և լիազոր մարմիններ բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերների միջև կոլեկտիվ բանակցությունները և կանոնավոր խորհրդակցությունները երաշխավորելու և առաջխաղացնելու համար։ Սակայն, ներկայումս Հայաստանում հանրապետական եռակող խորհրդակցությունների համակարգ որևէ օրենսդրական ակտով սահմանված չէ։

Հետևաբար անհրաժեշտ է, որպեսզի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրվի օրենքով, նույն տրամաբանությամբ, ինչպես կազմակերպության մակարդակում այն ամրագրված է Օրենսգրքի հոդված 26-ով, համաձայն որի, գործատուն պարտավոր է խորհրդակցել աշխատողների ներկայացուցիչների հետ որոշումներ ընդունելիս։ Օրենսդրական նախագծերով հանդես եկող մարմիններն ու կառավարությունը նույնպես պետք է քննարկեն որոշումները սոցիալական գործընկերների հետ։

 

Բազմաթիվ երկրներում ազգային մակարդակի սոցիալական գործընկերության սկզբունքն ամրագրված է օրենքով՝ անկախ գործընկերների միջև գոյություն ունեցող պայմանագրերից ու համաձայնագրերից։ Մասնավորապես, Եվրոպական միության գործունեության Հռչակագրի (Treaty on the Functioning of the European Union) 151 և 154 հոդվածները սահմանում են, որ սոցիալական երկխոսության նպատակը Եվրոպական կառավարման բարելավումն է՝ որոշումների կայացման և կիրառման գործընթացում սոցիալական գործընկերներին ներգրավելու միջոցով, իսկ Եվրահանձնաժողովը սոցիալական քաղաքականության բնագավառում ցանկացած գործողությունից առաջ պետք է խորհրդակցի սոցիալական գործընկերների հետ։ Եռակողմ խորհրդակցության պարտավորությունն օրենքով է սահմանված նաև ԵԱՏՄ անդամ երկրներում։ 

 

Եվրոպական երկրների գերակշիռ մեծամասնությունում Հանրապետական եռակողմ հանձնաժողովները հանդիսանում են օրենսդրական մշակման պրոցեսին մասնակցող մարմիններ։ Բուլղարիայում, Հունգարիայում, Լատվիայում, Լիտվայում և մի շարք այլ պետություններում հանրապետական եռակողմ հանձնաժողովն այն մարմինն է, որը մասնակցում է բոլոր տիպի սոցիալ-տնտեսական ու աշխատանքային օրենքների մշակմանը, ներառյալ պետական բյուջեի, հարկային օրենսդրության, սոցապահովության և մինիմալ աշխատավարձին վերաբերող օրենքների՝ անկախ տվյալ ժամանակահատվածում եռակողմ պայմանագրի առկայությունից (Eurofound Report, National-level tripartism and EMU in the new EU Member States and candidate countries, 14 June 2004)։ Սլովակիայում օրենսդրությունը պարտադրում է կառավարությանը սոցիալական գործընկերների հետ քննարկել «հանրության կյանքի մակարդակի» հետ կապված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները։ Այլ Եվրոպական երկրներում, որտեղ կնքված են հանրապետական եռակողմ պայմանգրեր, վերջիններս սահմանում են ոչ թե սոցիալական գործընկերության բուն սկզբունքը, այլ լրացուցիչ երաշխիքներ, ինչպիսին են մինիմալ աշխատավարձը, տարբեր ոլորտի աշխատողների վարձատրության, աշխատաժամանակի, մասնագիտական վերապատրաստման հետ կապված դրույթներ։ 

Քննարկման փուլում է։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: