Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025 թվականի ______ N__-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ և 8-րդ մասերը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ     է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառման կարգը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1118-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր 8-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«8) Թափոնների մշակում և ոչնչացում (դասակարգչի կոդ E բաժնից՝ ենթախումբ 38․2)»։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված հայտերի վրա:

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՎԱՐՉԱՊԵՏ   

                                                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    20.10.2025 - 04.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 821

Print

Suggestions

Անի Մկրտչյան

23.10.2025

Հավանում եմ ներկայացված որոշումը, քանի որ այն կարևոր է շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական կրթության ամրապնդման տեսանկյունից։ Միաժամանակ առաջարկում եմ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել կրթական հաստատությունների սովորողներին՝ թափոնների տեսակավորման կարևորության մասին։

Կարծում եմ, որ անհրաժեշտ է նաև խրախուսել այդ տարիքի երեխաների նախաձեռնությունները և ընդգծել նրանց դերակատարությունը շրջակա միջավայրի պահպանման գործում՝ տարբեր միջոցառումների և ծրագրերի միջոցով։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: