Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՋԻՎԱՆԻ ԵՂՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵՐՈՒԺԱՆ ՋԻՎԱՆԻ ԵՂՈՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2023 ԹՎԱԿԱՆ  ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի նվաճումների համար Մերուժան Ջիվանի Եղոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի № 1207-Ա որոշման մեջ փոփոխություններ   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Որոշում) մշակվել է  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը:

 

  1. Ընթացիկիրավիճակը և խնդիրները.

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն  ուղղված  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հանրապետական զինվորական կոմիսարիատի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի   № 4607/ԶԿԱՎ,      «Հայաստանի ծանրամարտի  ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 2025 թվականի օգոստոսի 19-ի № 100/1 և սեպտեմբերի 22-ի  № 118 գրություններով  տեղեկացվում է, որ  Մերուժան Ջիվանի Եղոյանը  այլևս չի համարվում Հայաստանի  ծանրամարտի հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել Մերուժան Ջիվանի Եղոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը՝  փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի  «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային  զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի 5-րդ, կետը:

  1. Նախագծիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  1. Ակնկալվողարդյունքը.

 

Որոշման ընդունմամբ կդադարեցվի Հայաստանի     ծանրամարտի հավաքականի   անդամ չհամարվող Մերուժան Ջիվանի Եղոյանին  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը և փոփոխություն կկատարվի 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մաuին» № 1207-Ա որոշման մեջ՝ ուժը կորցրած ճանաչելով որոշման  հավելված  N 1-ի  5-րդ կետը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետականբյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

 

    Որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

          Որոշման   ընդունումը բխում է  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ».  

  • Կառավարությունը միջազգային մրցասպարեզներում մարզական նվաճումներ գրանցելու համար խրախուսելու է մարզական բարձր արդյունքները և աջակցելու մարզական ֆեդերացիաների գործունեությանը:

 

  • Discussed

    20.10.2025 - 07.11.2025

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 760

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: