Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստան Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) վարչական մարմնի կողմից նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով կայացված եզրափակիչ դատական ակտերը բողոքարկելու դեպքում` հիմնավորում, որ վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «պահանջները» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի 5.1-ին կետով նախատեսված դեպքի»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.

«5.1) վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք է ներկայացվել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկը չգերազանցող հանրային իրավական դրամական պահանջներով գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ վարչական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը .»։

 

Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերի վրա։

  • Discussed

    17.10.2025 - 01.11.2025

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1426

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: