Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 253-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների, որոնց իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, օգտագործման կամ ոչնչացման վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին վերապահելով՝ ինչը հնարավորություն կտա կրճատել նշված ապրանքների օգտագործման հետ կապված վարչարարությունն ու ծախսերը։

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 2-րդ կետով սահմանված է, որ մաքսային մարմինների կողմից վերցված ապրանքների իրացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ը, իսկ օգտագործումը կամ ոչնչացումը, ինչպես նաև ապրանքների փոխադրման (տեղափոխման), վերաբեռնման (բեռնման, բեռնաթափման), պահպանման կամ իրացման համար նախապատրաստման ծախսերի հաշվարկը և փոխհատուցումը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:

Որոշման 7-րդ կետի համաձայն եթե արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, այդպիսի ապրանքները ենթակա են օգտագործման, իսկ այն դեպքում, երբ նշված ապրանքները հնարավոր չէ օգտագործել նպատակային կամ երկրորդային նշանակությամբ՝ ոչնչացման: Սույն կետով նախատեսված ծախսերի հաշվարկը կատարվում է՝ Որոշմամբ սահմանված կարգի 3-րդ կետով նախատեսված աշխատանքների կատարման համար նախատեսված ծախսերի հանրագումարից ելնելով։ Ըստ էության 3-րդ կետով սահմանված գործառույթներն ևս իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն որ գործընթացն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ գտնում ենք, որ այն դեպքերում, երբ արգելանքի վերցված (արգելապահված) ապրանքների իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը՝ գույքի կառավարման տեսակետից անարդյունավետ և աննպատակահարմար է նշված ապրանքների հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտեին, հետևյալ պատճառաբանությամբ․ պետական գույքի կառավարման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերով ակտերի շրջանակներում նմանօրինակ ցածրարժեք գույքի տնօրինումը գործնականում անհնարին է, միևնույն ժամանակ գույքը Կոմիտեին հանձնելու  հետ կապված ևս կառաջանան լրացուցիչ ծախսերի՝ մասնավորապես հանձնման-ընդունման, ապրանքների տեղափոխության և պահպանման հետ կապված ծախսերը։

Միաժամանակ նշենք, որ առկա է նաև մասնավոր դեպք՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հուլիսի 16-ի թիվ 1/18-2/44354-2025 գրությամբ տեղեկացրել է, որ Որոշման հիմքով Պետական գույքի կառավարման կոմիտեին է նախատեսվում հանձնել մաքսային մարմինների կողմից համապատասխան հայտարարագրով արգելանքի վերցված (արգելապահված) 24,000 կգ քաշով ժամկետանց յոդացված աղ, որը Որոշման իմաստով հանդիսանում է երկրորդային նշանակությամբ օգտագործման ենթակա գույք։ Նշված աղը հանդիսանում է երկրորդային նշանակությամբ օգտագործման ենթակա գույք, և Երևան քաղաքապետարանի կողմից առաջարկվել է վերջինիս սեփական միջոցներով տեղափոխել և հետագայում այն օգտագործել երկրորդային նշանակությամբ։ Տվյալ դեպքում նշված աղի հանձնումը Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ որպեսզի վերջինս հանձնի  Երևան քաղաքապետարանին համարում ենք ոչ նպատակահարմար՝ ժամանակատար և ծախսատար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է․

Որոշման թիվ 1 հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ․

 «8. Սույն կարգի 7-րդ կետում նշված դեպքում ապրանքների օգտագործումն իրականացվում է նպատակային նշանակությամբ օգտագործելու կամ երկրորդային նշանակությամբ օգտագործելու միջոցով, ինչի ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից կայացվում է ապրանքների օգտագործման, ոչնչացման կամ օգտագործման նպատակով շահագրգիռ պետական մարմիններին անհատույց փոխանցման վերաբերյալ որոշում: Ընդ որում` անհատույց փոխանցված ապրանքների տեղափոխման աշխատանքները կազմակերպվում են ընդունող մարմնի, իսկ ապրանքների ոչնչացման աշխատանքները` Կոմիտեի կողմից։»։

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի խուսափել ավելորդ վարչարարությունից և լրացուցիչ ծախսերից։

  1. 2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. 3. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված (արգելապահված) այն ապրանքների, որոնց իրացման հետ կապված նախատեսվող ծախսերը գերազանցում են դրանց արժեքը, նկատմամբ կառավարման գործընթացի արդյունավետության բարձրացումը։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 253-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է  ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

 

  • Discussed

    17.10.2025 - 03.11.2025

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 925

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: