Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

 «ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52-Ն օրենքի (այսուհետև՝ օրենք) 1-ին հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը, Հայաստանի Հանրապետության պետական լեզվի գործածության կամ տիրապետման ապահովմանը հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև զբաղվածության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար»։

Հոդված 2. Օրենքի 1.1-ին հոդվածի՝

1) «պետական լեզվաքաղաքականություն» հասկացությունը բնորոշող նորմը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված լեզվի բնագավառի արդյունավետ կենսագործունեությանն ու զարգացմանը, ինչպես նաև պետական լեզվի կիրառության նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վերահսկողության ապահովմանը և պետական լեզվի շահերի պաշտպանությանը.

 2) «գործավարություն» հասկացությունը բնորոշող նորմը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «գործավարություն` փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, հաստատման, շրջանառության ապահովման և (կամ) պահպանման գործընթաց».

3) «ցուցանակ» հասկացությունը բնորոշող նորմը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ցուցանակ՝ Հայաստանի Հանրապետության հաստատությունների (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիներիձեռնարկությունների ,հիմնարկների, կազմակերպությունների)  գործունեության վայրի (տեղի) որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը տեղեկույթ է պարունակում՝ տարբերակող նշանակության անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի և (կամ) իրավաբանական անձի ֆիրմային անվանման և (կամ) վարչական և (կամ) քաղաքաշինական և (կամ) ապրանքանշանի և (կամ) տնտեսական (տնտեսությանը կամ տնտեսական գործունեությանն առնչվող) և (կամ) աշխարհագրական և (կամ) հասարակական և (կամ) հաստատությունների գործունեությանն առնչվող որևէ այլ միավորի մասին, որի ներքո հաստատությունն իրականացնում է տնտեսական գործունեություն կամ մատուցում ծառայություն»։

 Հոդված 3. Օրենքի 1.1-ին հոդվածը լրացնել հետևյալ խմբագրությամբ.

 «լեզվավիճակի ուսումնասիրություն՝ օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ, որով պարզվում է լեզվի բնագավառում քաղաքացիների կամ պետական կամ տեղական ինքնակա­ռավարման մարմինների կամ ձեռնարկությունների կամ հիմնարկների կամ կազմակերպու­թյուն­ների ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  և հայերենի կիրառությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին.

     լեզվավիճակի մշտադիտարկում՝ պետական լեզվի գործառությունն արդյունավետ ապահովելու նպատակով քաղաքացիների կամ պետական կամ տեղական ինքնակա­ռավարման մարմինների կամ ձեռնարկությունների կամ հիմնարկների կամ կազմակերպու­թյուն­ների՝ «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հայերենի կիրառությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման վիճակը բացահայտելու, լեզվավիճակը վերլուծելու և (կամ) գնահատելու ընթացակարգ.

  պետական լեզվական վերահսկողություն՝ պետության կողմից օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ, որով պարզվում է քաղաքացիների կամ պետական կամ տեղական ինքնակա­ռավարման մարմինների կամ ձեռնարկությունների կամ հիմնարկների կամ կազմակերպու­թյուն­ների  ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունը «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հայերենի կիրառությունը կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին. 

        լեզվական փորձաքննություն՝ որոշակի մեթոդ(ներ)ի կիրառմամբ ըստ լեզվական նյութի բովանդակության, կառուցվածքի, համատեքստի՝ գրավոր կամ բանավոր լեզվական նյութի մասնագիտական քննություն, որի նպատակը տեքստային, շարահյուսական, բառագիտական, ձևաբանական, հնչյունական մակարդակներում բառերի, բառակապակցությունների, տերմինների (եզրերի), արտահայտությունների և դարձվածքների (իդիոմներ) իմաստների և դրանց ծագման  մեկնաբանությունն ու բացատրությունն է, լեզվական միավորի կամ խոսքի միավորի (բանավոր կամ գրավոր) առաջնային և երկրորդային (կոնոտատիվ) իմաստի մեկնաբանությունն է, տեքստի կամ դրա առանձին հատված(ներ)ի  ուսումնասիրությունն է՝ նպատակ ունենալով բացահայտել դրա (դրանց) իմաստային ուղղվածությունը, նախադասությունների կառուցվածքային առանձնահատկությունները, խոսքային միավորների արտահայտչականությունն ու հուզականությունը, դրանց ձևական-քերականական բնութագրերը և իմաստաբանությունը, օգտագործվող ոճական միջոցների և տեխնիկայի առանձնահատկությունները, ինչպես նաև լեզվական նյութի դրույթների մեկնաբանությունն է՝ պարզելու համար, թե այդ դրույթները հասկանալու ինչ տարբերակներ են հնարավոր ժամանակակից խոսույթում.

 փաստաթուղթ՝ ժա­մա­նա­կի և տարա­ծության մեջ ցանկացած եղանակով փոխանցման ենթակա տեղեկություն պարունա­կող տեքստա­յին և (կամ)պատ­կե­րային և (կամ) տեսաշարային և (կամ) ձայնաշարային և (կամ)  այլ նյու­թական կրիչ.

ձևաթուղթ՝ փաստաթղթի բաղկացուցիչ մասերի անփոփոխ համալիր պա­­րունակող և չլրացված մասեր ունեցող ստանդարտ թուղթ (թերթ), որի վրա վերարտադրված է տվյալ փաստաթղթի տեսակի անփոփոխ տեղեկատվությունը և տեղ է թողնված փոփոխական տեղեկատվության համար.

զուգակցել օտար լեզվով՝ հայերեն լեզվական նյութը (տեղեկույթ, տեղեկություն) միակցել օտար լեզվով լեզվական նյութին՝ ըստ ձախից աջ գրության` հայերենը ձախ հատվածում, ըստ վերևից ներքև գրության` հայերենը վերևում.

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում «պետական» բառից հետո ավելացնել  «կամ տեղական ինքնակառավարման» բառերը։

 Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  «բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, համաժողովներում, հրապարակային ատենախոսությունների, պաշտոնական և (կամ) հանրային միջոցառումներում և (կամ)  հեռուստառադիոհաղորդումներում (տեսալսողական հաղորդումներ կամ ծրագրեր)  ապահովել ոչ հայերեն ելույթների հայերեն համարժեք զուգահեռ թարգմանությունը»:

   Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը շարադրել նոր խմբագրությամբ. «գ) ցուցանակները կամ գովազդները (գով­ազդի բոլոր միջոցները) կամ  ձևաթղթերը կամ դրոշմանիշները կամ նամակա­նիշները կամ կնիքները կամ անվանաքարտերը ("bage") կամ ծանուցման բնույթի հրապարակային գրվածքները ձևավորել հայերեն՝ անհրաժեշտության դեպքում զուգակցելով օտար լեզվով. ըստ ձախից աջ գրության` հայերենը ձախ հատվածում, ըստ վերևից ներքև գրության` հայերենը վերևում։

   Հոդված 7.  Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել «գ1» կետով՝ հետևյալ խմբագրությամբ.

«գ1) ինքնապա­տասխանիչ սարքերով կամ տեխնիկական այլ միջոցներով տեղեկությունը տալ (տրամադրել) գրական հայերենով՝ անհրաժեշտության դեպքում  զուգակցելով այլ լեզվով։

Հոդված 8.  Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «տարածքում» բառից հետո գործածված «գտնվող» բառը փախարինել «գործող» բառով.

2) «արտասահմանյան» բառից հետո գործածված «պետական մարմինները,» բառերը հանել։

 Հոդված 9.  Օրենքը լրացնել 4․1-ին հոդվածով՝  հետևյալ խմբագրությամբ․ 

 «Հոդված 4.1. Լեզվական ձևավորմանը ներկայացվող այլ հատուկ պահանջներ

  1. Ցուցանակներում կամ գովազդներում (գով­ազդի բոլոր միջոցներում) կամ ձևաթղթերում կամ դրոշմանիշներում կամ նամակա­նիշներում կամ կնիքներում անվանաքարտերում կամ ծանուցման բնույթի հրապարակային գրվածքներում՝ 

1) օտարալեզու տեղեկույթի (տեղեկության) ընդհանուր ծավալը (մակերեսը) չպետք է գերազանցի հայերեն տեղեկույթի (տեղեկության) ընդհանուր ծավալը (մակերեսը) և ներառի տեղեկույթ (տեղեկություն), որը ներառված չէ հայերենում.

2) օտարալեզու տեղեկույթը (տեղեկությունը) իր տառային, պատկերային, գունային, խոսքային, ձայնային, լուսային կամ այլ լուծումներով չպետք է գերազանցի հայերեն տեղեկույթի (տեղեկության) տառային, պատկերային, գունային, խոսքային, ձայնային կամ լուսային կամ այլ  լուծումներին.

3) օտարալեզու տեղեկույթը (տեղեկությունը) իր տառային, պատկերային, գունային լուծումներով չպետք է գերազանցի հայերեն տեղեկույթի (տեղեկության) տառային, պատկերային, գունային, լուսային կամ այլ լուծումների յոթանասուն տոկոսը՝ անկախ օտար լեզվով տեղեկույթի (տեղեկության) քանակից և (կամ) ծավալից։

  1. Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուներով լույս տեսնող հրատարակություններում կամ տեսալսողական ծրագրերում կամ տեսալսողական հաղորդումներում կամ տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով հեռարձակվող (տարածվող) օտարալեզու գովազդին չզիջող ծավալով (մակերեսով) հայերեն համարժեք զուգորդմամբ շարադրանքը (խոսքը) պարտադիր է։
  2. Հրապարակային գրվածքների (ցուցանակ, գովազդ, ծանուցման բնույթի այլ հրապարակային գրվածք) լեզվական ձևավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։

Հոդված 10. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «Պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը`  լեզվի բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ բնագավառները կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան»։ 

Հոդված 11. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) իրականացնում է պետական լեզվական վերահսկողություն, լեզվավիճակի մշտադիտարկում, ուսումնասիրություն, հանրային իրազեկումներ, կանխարգելիչ այլ միջոցառումներ, վերլուծություններ, գնահատումներ, լեզվական փորձաքննություն, ինչպես նաև կազմակերպում լեզվաքաղաքականության հարցերին նվիրված միջոցառումներ, խորհրդակցություններ, գիտաժողովներ, սեմինարներ, ասուլիսներ»։

Հոդված 12. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) լեզվական պարզաբանումներ է տալիս անձնանունների, հայրանունների և ազգանունների, աշխարհագրական տեղանունների, ինչպես նաև առանձնահատուկ բարդության տերմինների, հասկացությունների, հայերենի կանոնարկման և կիրառության վերաբերյալ»։

Հոդված 13. Եզրափակիչ մաս

  1. Սույնօրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը»:

    Հոդված  14. Անցումային դրույթներ

  1. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում։

 

 

  

 «ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

     Հոդված 1. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետև՝ օրենք) 5-րդ հոդվածի երկրորդից ութերորդ պարբերությունները  ուժը կորցրած ճանաչել։

      Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը առաջին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ խմբագրությամբ. «Գովազդի լեզվին ներկայացվող պահանջները սահմանվում են «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով»:

      Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  

 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

     Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետև՝ օրենք) 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը» բառերը փոխարինել  «Լեզվի կոմիտեն» բառերով։

    Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը «հանձնաժողովի» բառից հետո լրացնել «, Լեզվի կոմիտեի» բառերով։         

     Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության օրենսգրքում ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

 

      Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետև՝ օրենսգիրք) 1893-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

              «Հոդված 189.3․ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների,  տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, գովազդները (գով­ազդի բոլոր միջոցները),  ձևաթղթերը, դրոշմանիշները, նամակա­նիշները, կնիքները, անվանաքարտերը, ծանուցման բնույթի հրապարակային գրվածքները ոչ հայերեն ձևավորելը կամ ինքնապա­տասխանիչ սարքերով կամ տեխնիկական այլ սարքերով տեղեկությունը ոչ հայերեն տալը (տրամադրելը)

      1․  Հայաստանի Հանրապետության պետական մարմինների,  տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործավարությունը ոչ հայերեն վարելը, ցուցանակները, գովազդները (գով­ազդի բոլոր միջոցները),  ձևաթղթերը, դրոշմանիշները, նամակա­նիշները, կնիքները, անվանաքարտերը, ծանուցման բնույթի հրապարակային գրվածքները ոչ հայերեն ձևավորելը՝

  առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

  1. Նույն խախտումը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:

      3․ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից)՝ ինքնապա­տասխանիչ սարքերով կամ տեխնիկական այլ սարքերով տեղեկությունը  ոչ հայերեն տալը (տրամադրելը)՝

 առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրքսանապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:

  1. Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսննապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով:

       Հոդված 2. Օրենսգրքի 1894-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

         «Հոդված 189.4. Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, համաժողովներում, հրապարակային ատենախոսությունների, պաշտոնական, հանրային միջոցառումներում ոչ հայերեն ելույթների հայերեն համարժեք զուգահեռ թարգմանությունը չապահովելը

      1․ Համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, համաժողովներում, հրապարակային ատենախոսությունների, պաշտոնական, հանրային միջոցառումներում ոչ հայերեն ելույթների հայերեն համարժեք զուգահեռ թարգմանությունը չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

  1. Նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև երեքհարյուրհիսնապատիկի չափով:

    

    Հոդված  3. Օրենսգրքի 1895-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «Հոդված 189.5.

Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց՝ պաշտոնական և (կամ) հրապարակային ոչ հայերեն ելույթ ունենալը կամ միջազգային ատյաններում, կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթ ունենալը (եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում կամ կազմակերպությունում ընդունված կարգին) կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտասահմանյան ձեռնարկությունների, հիմնարկների , կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը

  1. Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց՝ պաշտոնական և (կամ) հրապարակային ոչ հայերեն ելույթ ունենալը կամ միջազգային ատյաններում, կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող անձանց ոչ հայերեն պաշտոնական ելույթ ունենալը (եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում կամ կազմակերպությունում ընդունված կարգին) պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երրեքհարյուրապատիկի չափով։
  2. Նույն խախտումը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից չորսհարյուրհիսնապատիկի չափով։
  3. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող արտասահմանյան ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը հայերենով չզուգակցելը պաշտոնատար անձանց համար առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։
  4. Նույն խախտումը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից  երեքհարյուրհիսնապատիկի չափով»։

 

   Հոդված  4. Օրենսգրքի 1896-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   Հոդված 189.6.

Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը  կամ սպասարկման (ծառայությունների) ոլորտներում աշխատող քաղաքացիների հայերենին չտիրապետելը կամ  սպասարկումը (ծառայությունը) հայերենով չիրականացնելը (չապահովելը)

 1․ Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով:

  1. Նույն խախտումը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը պաշտոնատար անձանց նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով»։

3․ Սպասարկման (ծառայությունների) ոլորտներում աշխատող քաղաքացիների հայերենին չտիրապետելը կամ սպասարկումը (ծառայությունը) հայերենով չիրականացնելը (չապահովելը)՝

 քաղաքացիների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով։

  1. Նույն խախտումը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը քաղաքացիների նկատմամբ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից երեքհարյուրհիսնապատիկի չափով»։

Հոդված 5. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին պարբերության 6-րդ կետում «գործերով» բառից հետո գործածված «լեզվի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «Լեզվի կոմիտեն» բառերով։

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

  • Discussed

    15.10.2025 - 05.11.2025

  • Type

    Law

  • Area

    Education and science

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1163

Print

Related documents / links

Suggestions

Աշխեն Սարգսյան

21.10.2025

Նախագիծը կարևոր է պետական լեզվի կիրառման միատեսակությունն ապահովելու համար, սակայն նպատակահարմար է հստակեցնել լիազոր մարմինների գործառույթների բաժանումը՝ խուսափելու իրավասությունների համընկնումից։

Լիլիթ Ղազարյան

20.10.2025

Նախագծով առաջարկվող փոփոխությունները գնահատելի են՝ պետական լեզվի գործառական լիարժեքությունը ապահովելու և լեզվաքաղաքական դաշտը համակարգելու տեսանկյունից։ Հատկապես կարևոր է, որ նախաձեռնությունը միտված է իրավական հստակության բարձրացմանը և վերահսկողական մեխանիզմների ներդրմանը։ Միևնույն ժամանակ, կարելի է առաջարկել, որ նախագծում հստակ սահմանվեն վերահսկողություն իրականացնող մարմինների իրավասությունների շրջանակը, ստուգումների իրականացման չափանիշները և գործընթացների թափանցիկության երաշխիքները, որպեսզի բացառվեն հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները։ Բացի այդ, նպատակահարմար է նախագծին զուգահեռ մշակել լեզվամշակութային կրթական ծրագրեր, որոնք կնպաստեն ոչ թե միայն վերահսկողությանը, այլ նաև լեզվական գիտակցության և պատասխանատվության ձևավորմանը հասարակության տարբեր շերտերում։

Արարատ Մովսեսյան

19.10.2025

Արմինե Կարապետյան, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սարուխանի միջնակարգ դպրոցի պատմության ,հասարակագիտության ուսուցչուհի Հայաստանի Հանրապետության պետական լեզուն՝ հայերենը, հանդիսանում է ազգային ինքնության հիմնական հիմնասյուներից մեկը։ Ժամանակակից սոցիալ- տնտեսական, տեղեկատվական և տեխնոլոգիական զարգացումները միաժամանակ առաջ են բերել հայերենի գործառության, պահպանման և համահունչ զարգացման հարցերի մի շարք մարտահրավերներ։ Ներկայացված օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է պետական լեզվի պաշտպանությունը իրավական մակարդակով ամրապնդելու imperativ պահանջից՝ միաժամանակ ապահովելով լեզվական քաղաքականության համակարգվածություն և վերահսկելիություն։ Առաջարկի հիմնավորումը 1. Օրենսդրական բացերի լրացում – գործող օրենքները հաճախ չեն ապահովում միասնական մոտեցում լեզվի կիրառման նկատմամբ՝ հատկապես գովազդային, հանրային և տեղեկատվական միջավայրում։ Փոփոխությունները հնարավորություն կտան վերացնել հակասությունները, հստակեցնել հայերենի կիրառման շրջանակները և ամրապնդել պետական վերահսկողության մեխանիզմները։ 2. Լեզվի գործառության ապահովում բոլոր ոլորտներում – օրենքը նպատակ ունի ապահովել հայերենի լիարժեք գործառությունը պետական կառավարման, կրթական, լրատվական, գովազդային և թվային միջավայրերում։ 3. Վերահսկողական և գործնական մեխանիզմների հստակեցում – նախատեսվում է հստակեցնել վերահսկող մարմինների գործառույթները և ներդնել ստուգումների հստակ ընթացակարգեր՝ բացառելով կամայականությունը։ 4. Իրավական որոշակիության և միատեսակ կիրառման ապահովում – փոփոխությունները միտված են իրավական որոշակիության սկզբունքի ամրապնդմանը և օրենքների միատեսակ կիրարմանը։ Կանխատեսվող արդյունքներ - Հայերենի գործառության ամրապնդում պետական, մասնավոր և տեղեկատվական ոլորտներում։ - Գովազդային և հանրային հաղորդակցությունում հայերենի լիարժեք կիրառման ապահովում։ - Վերահսկողության համակարգի պարզեցում և արդյունավետություն։ - Իրավական դաշտի կանխատեսելիություն և միատեսակություն։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: