Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀՇՆ «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 253-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն շինարարական նորմերը մշակվել են ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) սկզբունքներին համապատասխան, որն ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետությունում 2010թ. հոկտեմբերի 22-ին: Այդ սկզբունքներից են՝ հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք և արդյունավետ ներգրավումը հասարակության մեջ, հավասար հնարավորությունները և մատչելիությունը։ Օգտագործվել է «Համընդհանուր դիզայն» նոր առաջադեմ սկզբունքը, որը կոնվենցիայում հայտարարված է որպես պարտադիր։ Կոնվենցիայի սկզբունքների կիրառումը նախագծման և շինարարության գործընթացում ձևավորում է կենսագործունեության միջավայր՝ հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության այլ սակավաշարժ խմբերի անարգել մուտքը դեպի շենքեր և կառույցներ՝ ապահովելով դրանց շահագործման անվտանգությունը՝ առանց հետագա վերակառուցման և հարմարեցման անհրաժեշտության։

  • Discussed

    13.10.2025 - 28.10.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1749

Print

Suggestions

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

28.10.2025

Հրամանի նախագծում առկա են խտրական կարգավորումներ, օգտագործված են խտրական եզրույթներ, որոնք չեն համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային նորմերին, մասնավորապես ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային և խտրական են հաշմանդամություն ունեցող անձանց, ներառյալ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։ 

 

Այսպես օրինակ 13․3․2 Օժանդակ տարածքներ ենթավերնագրի կետ 451-ը հակասում է ներառականության միջազգային չափանիշներին, Նախագծի Ընդհանուր դրույթների կետ 10-ի Աղյուսակի 7-րդ տողում օգտագործված «հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ» ձևակերպումը խտրական է և նպաստում է խարանի արմատավորմանը։ Եզրույթի մասով առաջարկում ենք կիրառել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում կիրառվող եզրույթը, այն է՝ «հոգեկան առողջության խնդիր ունեցող անձ», իսկ հրամանի նախագիծը քննարկել հաշմանդություն ունեցող անձանց ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ բացառելու Նախագծում խտրական դրույթները և բառապաշարը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: