ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1134-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն)՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակները բխում էին «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից, որը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին ուժը կորցված է ճանաչվել։
2024 թվականի սեպտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով սահմանվել են հանրային առողջապահության ապահովման նոր իրավակարգավորումներ, այդ թվում՝ առաջին անգամ սահմանվել են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական կազմակերպությունների հիմնական գործառույթները։
Օրենքը հանդիսանում է հանրային առողջապահության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտը և սույն նախագծի ընդունումը պայմանավորված է Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները Օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
2. Առաջարկվող կագավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1134-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել փոփոխություններ Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները Օրենքին համապատասխանեցնելու, այդ թվում՝ Օրենքով ուղղակիորեն սահմանված Կազմակերպության գործառույթները ամրագրելու նպատակով։
Միաժամանակ նախագծով առաջարկվում է Կազմակերպությանը իրավասություն վերապահել իրականացնել գործունեություն Օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2005-Ն որոշմամբ սահմանված բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով, ինչպես նաև իրականացնել ուսուցում (սննդարդյունաբերության, առևտրի և հանրային սննդի կազմակերպությունների, ջրային կառույցների, բուժական և կանխարգելիչ կազմակերպությունների, ինչպես նաև մանկական դաստիարակչական բնագավառների աշխատողների շրջանում նվազագույն հանրային առողջապահական գիտելիքների ուսուցում), վերապատրաստումներ և շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրեր, հաշվի առնելով այն, որ նշյալ գործունեության տեսակները ընգրկված են հանրային առողջապահության բնագավառի շրջանակներում, բխում են Կազմակերպության հիմնական գործառույթներից և որոնց իրականացման համար Կազմակերպությունը ունի անհրաժեշտ ռեսուրսներ։
3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի սպասվում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողների կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ Կազմակերպության գործունեության առարկան և նպատակները կհամապատասխանեցվեն Օրենքին։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Discussed
13.10.2025 - 28.10.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1381
Print