Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

                    

     _______ _______________   2025թ․ N ____  Ն

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

_______ _______________   2025թ․ N ____  Ն

 

ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆ

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ

ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ

ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների  մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

հ ր ա մ ա յ ու մ  ե ն ք

 

1․Հաստատել հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման կարգն ու պայմանները՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

    

      

      ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

          

         

              ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՅԱՆ

 

 

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի և

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի

2025 թվականի _____________ _______-ի N ______-Ն համատեղ հրամանի

 

ԿԱՐԳ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

1․ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

1․Սույն հավելվածով հաստատվում են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման կարգն ու պայմանները։

2․Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

  • Օրենք՝ «Զբոսաշրջության մասին» օրենք
  • Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձ՝ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ և 6-7-րդ կետերով սահմանված անձինք կամ այդ անձանցից որևէ մեկը․
  • Հաշմանդամություն ունեցող անձ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված անձ.
  • Դասընթաց՝ Սույն հավելվածով սահմանված հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման դասընթացներ․
  • Նախարարություն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն․
  • Կոմիտե՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտե․
  • Ինստիտուտ՝ Նախարարության ենթակայությամբ գործող «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն․
  • Մասնակից՝ Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատող, որը դիմել և մասնակցում է Դասընթացին․
  • Սպառող՝ Սույն հավելվածով սահմանված զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի ծառայություններից օգտվող հաշմանդամություն ունեցող անձ։

3․Վերապատրաստման նպատակը Հայաստանի՝ որպես հասանելի, անվտանգ և միջազգային ստանդարտներին համապատասխան ծառայություն առաջարկող զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդումն է։

4․Դասընթացին մասնակցելու իրավունք ունեն «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով գործունեությունը ծանուցած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց և Օրենքով սահմանված դեպքերում պարտադիր որակավորում ստացած զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց աշխատողները։

5․Դասընթացը կազմակերպում և համակարգում է Ինստիտուտը՝ համագործակցելով Կոմիտեի հետ։

 

2․ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6․Որպես դասավանդողներ հանդես են գալիս Եվրամիության SOCIEUX+ տեխնիկական աջակցության ծրագրի աջակցությամբ իրականացված վերապատրաստումներին մասնակցած և համապատասխան հավաստագիր ստացած մասնագետները, զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց միավորումների ներկայացուցիչները կամ զբոսաշրջության բնագավառում գիտական աստիճան կամ գիտական կոչում ունեցող անձինք, Նախարարության և Կոմիտեի աշխատողները։

7․Ինստիտուտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը (այսուհետ՝ Բաժին)  կազմում է մասնակիցների համապատասխան խմբեր՝ յուրաքանչյուր խմբում ոչ ավել, քան 25 մասնակից, և դասընթացի անցկացման ժամանակացույց՝ ներառյալ դասընթացի անցկացման օրերը, ժամերը, դասամիջոցների տևողությունը՝ համաձայնեցնելով Ինստիտուտի տնօրենի հետ։

8․Դասընթացները կազմված են 2 մասից՝

  • տեսական մաս․
  • գործնական մաս։

9․Տեսական մասի շրջանակում ուսումնասիրվելու են զբոսաշրջության և հաշմանդամության ոլորտները կարգավորող օրենսդրությունը, ոլորտներում իրականացվող բարեփոխումները։ Կատարվելու են միջազգային փորձի ուսումնասիրություն, համեմատական վերլուծություններ՝ հիմնված տարբեր երկրների կիրառված մոտեցումների և հաջողված օրինակների վրա, Մասնակիցները ծանոթանալու են հաշմանդամության ոլորտի տերմինաբանությանը, վարվելակերպի կանոններին, ծրագրերին և ծառայություններին, հասանելի և ներառական զբոսաշրջային ծառայությունների չափանիշներին, տեղեկատվության տրամադրման և հաղորդակցության հմտություններին, ապահովվելու են համապատասխան և բավարար գիտելիքներ տարբեր տարիքային խմբերի և ֆունկցիոնալ կարողությունների տեր սպառողների կարիքների, բիզնեսում մատչելիության ռազմավարական զարգացման, արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացների վերաբերյալ։

10․Գործնական մասը ենթադրում է փորձնական աշխատանքների իրականացում։ Մասնավորապես ուսումնասիրվելու են՝

  • Համընդհանուր դիզայնի սկզբունքներն ու դրանց կիրառումը զբոսաշրջային ծառայությունների մատուցման մեջ․
  • Հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդկացման կանոններ՝

ա․ ինչպես հաղորդակցվել լսողության խնդիրներ ունեցող և խուլ անձանց հետ․

բ․ ինչպես ուղղորդել կույր կամ տեսողության խնդիրներ ունեցող անձանց․

գ․ ինչպես օգնել հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց և աջակցել տեղաշարժվել աջակցող միջոցներով  (օրինակ՝ անվասայլակ օգտագործողներին)․

դ․ ինչպես հաղորդակցվել մտավոր խնդիրներ ունեցող անձանց հետ․

  • մատչելի զբոսաշրջային վայրերի և ծառայությունների մարկետինգ և խթանում․
  • արտակարգ իրավիճակներում տարհանման գործընթացներ ու վարժանքներ․
  • տեխնիկական օգնության և/կամ հասանելիության սարքավորումների անվտանգ օգտագործում և պահպանում և այլն։

11․Դասընթացներն անցկացվում են առկա (լսարանային և գործնական) եղանակով։ Յուրաքանչյուր դասընթացը պետք է լինի նվազագույնը 35 ակադեմիական ժամ։

12․Մեկ ակադեմիական ժամը սահմանվում է 35 րոպե։

13․Դասընթացից հիվանդությամբ կամ այլ հարգելի պատճառով բացակայած մասնակիցը իր բացակայության մասին գրավոր դիմում է ներկայացնում Ինստիտուտի տնօրենին՝ կցելով բացակայությունը հիմնավորող համապատասխան փաստաթուղթ կամ գրավոր հայտարարություն։ Այս պարագայում Մասնակիցը իր բաց թողած դասերը լրացնում է այլ խմբի հետ իրականացվող վերապատրաստումների ժամանակ՝ Բաժնի կողմից սահմանված ժամանակացույցով։

14․Դասընթացից անհարգելի բացակայությունների դեպքում մասնակիցը կարող է ընդգրկվել վերապատրաստման դասընթացների անցկացման այլ խումբ՝ Ինստիտուտի տնօրենի թույլտվությամբ՝ Բաժնի կողմից սահմանված ժամանակացույցով։

15․Դասընթացի՝ հաշմանդամություն ունեցող մասնակիցների կողմից նախապես խելամիտ հարմարեցումների կամ մատչելիության պահանջ ներկայացնելու դեպքում Ինստիտուտն ապահովում է մասնակիցների հնարավորությունների հավասարությունը բոլոր փուլերում։

 

3․ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

16․Դասընթացի ավարտից հետո Մասնակիցը հանձնում է քննություններ։

17․Դասավանդողները դասընթացը սկսելուց առնվազն 10 օր առաջ իրենց մշակած առարկայական ծրագիրը կամ սահիկաշարը  տրամադրում են դասընթացը համակարգողին, որն էլ ներկայացնում է Ինստիտուտի տնօրենի հաստատմանը։ Ինստիտուտի տնօրեն առարկայական ծրագիրը կամ սահիկաշարը  հաստատում է՝ համաձայնեցնելով Նախարարության և Կոմիտեի հետ։

18․Զբոսաշրջության և հաշմանդամության ոլորտներում իրականացվող փոփոխությունների, կիրառվող մոտեցումների փոփոխության արդյունքում կարող են փոփոխության ենթարկվել տարեկան առարկայական ծրագրերը։

19․Առարկայական ծրագրերը և դրանցում կատարվող փոփոխությունները հաստատում է Ինստիտուտի տնօրենը՝ համաձայնեցնելով Նախարարության և Կոմիտեի հետ։

20․Դասընթացը սկսելու պահից դասավանդողները Մասնակիցներին են տրամադրում Ինստիտուտի տնօրենի կողմից հաստատված առարկայական ծրագիրը, ուսումնական նյութերը, առկայության դեպքում՝ ուսումնամեթոդական ուղեցույցները, ինչպես նաև քննական հարցաշարը։

21․Դասընթացի դասավանդողները մինչև դասընթացի ավարտը քննական հարցաշարի հիման վրա կազմում են քննական հարցատոմսերը կամ թեստերը և ներկայացնում Ինստիտուտի տնօրենի հաստատմանը։

22․Ավարտական քննությունը անցկացվում է գրավոր՝ թեստային տարբերակով։

23․Ինստիտուտի տնօրենը, ըստ անհրաժեշտության, համաձայն քննական հարցաշարի, կարող է փոփոխել քննական հարցատոմսերը կամ թեստերը։

24․Ինստիտուտի տնօրենը մինչև քննության օրը քննության հարցատոմսերը կամ թեստերը կնքված փակ ծրարում պահում է իր մոտ։

25․Քննական թեստը ներառում է 20 հարց։ Քննությունը համարվում է դրական հանձնված, եթե Մասնակիցը գիտելիքների ստուգման թեստի հարցերից առնվազն 55 տոկոսին տվել է ճիշտ պատասխան։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխան ստացած հարցի համար տրվում է մեկ միավոր։

26․Թեստային քննության համար տրվում է 60 րոպե, բացառությամբ խելամիտ հարմարեցումների ընթացակարգով հավելյալ ժամանակահատվածի տրամադրման դեպքերի։

27․Քննությունից բացակայության դեպքում Մասնակիցը ստանում է 0 միավոր։

28․Քննությունից բացակայության դեպքում Մասնակիցը կարող է ընդգրկվել մեկ այլ օր նշանակված քննությանը՝ Ինստիտուտի տնօրենի թույլտվությամբ՝ համակարգողի կողմից սահմանված ժամանակացույցով։

29․Սույն հավելվածի 25-րդ կետին համապատասխան քննությունը դրական հանձնելու դեպքում Մասնակցին տրվում է սույն հավելվածի Ձևին համապատասխան վկայական։

 

 

 

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊՈԱԿ

 

ՎԿԱՅԱԿԱՆ N____

 

Սույն վկայականը տրվում է _______________________________________________________-ին

                                            (հավաստագիր ստացողի անունը, ազգանունը)

Առ այն, որ նա ________________________________ ժամանակահատվածում մասնակցել է ___ ժամ տևողությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող զբոսաշրջային ծառայություն մատուցող անձի աշխատողների վերապատրասման դասընթացին և հաջողությամբ հանձնել է նշված վերապատրաստման ծրագրով նախատեսված քննությունը։

 

 

Հավաստագիրը տրվել է՝ _______ ___________________ 20__ թվականին։

 

 

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝

 

______________________________________

(ստորագրություն և կնիք)

 

 

ՀՀ ԱՍՀՆ «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն՝

 

______________________________________

(ստորագրություն և կնիք)

 

 

  • Discussed

    13.10.2025 - 28.10.2025

  • Type

    Joint order

  • Area

    Job and employment, Social welfare, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 615

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: