Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածի՝ մինչև 2025թ. հուլիսի 1-ը խմբագրությամբ 6-րդ մասով, փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնելու մրցույթի անցկացման կարգը սահմանելու լիազորությունը վերապահված է եղել Կառավարությանը:

Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում իրականացված օրենսդրական վերանայումների արդյունքում՝ 2025թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտած փոփոխություններով, խմբագրվել է նաև վերոնշյալ օրինադրույթը՝ փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանելու իրավասությամբ օժտելով Ներքին գործերի նախարարին:

Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել հիշյալ թիվ 1244-Ն որոշումը:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում: Ընդ որում, 2025թ․ սեպտեմբերի 20-ին ՀՀ ներքին գործերի նախարարն ընդունել է «Փրկարարական ծառայության անցնելու և պաշտոնի նշանակվելու կարգը սահմանելու մասին» թիվ 5-Ն հրամանը։

 

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։ 

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։

 

7 Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կիրացվի օրենդրի պահանջը՝ փրկարարական ծառայության անցնելու հետ կապված կանոնակարգումները լիարժեքորեն տեղափոխելով Ներքին գործերի նախարարության տիրույթ՝ բացառելով համանման հարաբերությունները կարգավորող տարբեր ակտերի զուգահեռ առկայությունը։

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    10.10.2025 - 25.10.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Emergency situations, Public services

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1013

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: