Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«ԴՐԱՄԱԳԼԽԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի կիրարկումն ապահովելու,
կառավարման արդյունավետության բարձրացման, ազգային ֆիլմերի ցուցադրման, կինեմատոգրաֆիայի ոլորտում
գովազդային բաղադրիչի կարգավորման, պետական աջակցության նպատակային ծախսի վերահսկման և շուկայի
կարգավորման, ոլորտում տնտեսական գործունեության ակտիվացման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի
Հանրապետության կառավարության և լիազորած պետական մարմնի կողմից ոլորտի քաղաքականությունից բխող
գործընթացների իրականացման, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի կանոնադրական խնդիրների կարգավորման
համար ֆինանսական միջոցների հավաքագրման հանգամանքներով:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Ղեկավարվելով «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և
առաջնորդվելով ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի «Ազգային ֆիլմի հեռարձակման և
կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում գովազդի տեղադրմամբ ստացված եկամուտների մասին
տեղեկությունները ֆիլմ ցուցադրողների կողմից կինեմատոգրաֆիայի ազգային մարմին ներկայացնելու կարգը
սահմանելու մասին» թիվ 1567-Ն որոշմամբ, անհրաժեշտ է ապահովել եկամուտների հավաքագրումը դրամագլխի
համալրման նպատակով, ինչը նպաստելու է ֆիլմարտադրողների շահերի պաշտպանությանը, կինոցուցադրության
աջակցությանը, ինչպես նաև Ազգային մարմնի բնականոն աշխատանքների ապահովմանը:
«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծով նախատեսված է, որ այն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից,
քանի որ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1567-Ն որոշման ժամկետը ևս սահմանված է
2026 թվականի հունվարի 1-ը: Տվյալ գործընթացների կարգավորումները փոխկապակցված են և պայմանավորված
են միասնական տեղեկատվական համակարգի գործարկմամբ, ինչի հիման վրա հնարավոր կլիներ իրականացնել
ֆինանսական միջոցների հավաքագրումը։
Ներկայում Հայաստանի կինոյի հիմնադրամում օրենքով սահմանված կարգով ֆիլմարտադրության
աջակցության նպատակով տարեկան երկու անգամ անցկացվում են մրցույթներ և փաստացի արդյունքները ցույց են
տալիս, որ ֆիլմարտադրության գործընթացներն առավել արդյունավետ և միջազգային չափորոշիչներով
կազմակերպելու համար նախ անհրաժեշտ են հավելյալ ֆինանսական միջոցներ և անհրաժեշտ է նաև որոշ
ֆինանսական հատկացումներ նախատեսել փորձագիտական հանձնաժողովի վարձավճարի համար: Դրամագլխի
ստեղծման դեպքում հնարավոր կլինի նաև ապահովել նշված անհրաժեշտ կարիքները և նպաստել կինոարտադրության
համակարգի բարելավմանը:

Առկա խնդիրներից են նաև հայկական արտադրության ֆիլմերի միջազգային տարածման գործընթացների
առավել համակարգված և արդյունավետ կազմակերպումը, միջազգային թիրախային դիրքավորումը, ինչը ևս
պահանջում է հավելյալ ֆինանսական միջոցներ՝ հաշվի առնելով ֆիլմերի հանրահռչակման գործընթացների համար
միջազգային հարթակներում մարքեթինգի համար պահանջվող միջոցները: Դրամագլուխը կարող է ծառայել նաև այս
և այլ մասնագիտական բարեփոխման ծրագրերի իրականացման համար:
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Դրամագլխին հատկացումներ կատարելու գործընթացների կարգավորումը առաջին հերթին բխում է
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկման, ֆիլմարտադրողների շահերի պաշտպանության և
ստեղծագործական գործունեության պայմանների բարելավման ու ընդլայնման, կինոցուցադրությունների
աջակցության, կինոժառանգության պահմանման, ենթակառուցվածքների արդիականացման, կինեմատոգրաֆիայի
ոլորտում պետության կողմից իրականացվող քաղաքականությանը համահունչ ծրագրերի իրագործման, ինչպես նաև
Ազգային մարմնի կանոնադրական նպատակների իրականացումը խթանելու անհրաժեշտությունից:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և
սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի մասնագետների կողմից:
5. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի
բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.
«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման
մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
6. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի գեներացնել լրացուցիչ
ֆինանսական միջոցներ, ինչը հնարավորություն կընձեռի բարելավել ազգային ֆիլմերի ստեղծման ու
հանրահռչակման պայմանները, նպաստել միջազգայնորեն մրցունակ արտադրանքի, ինչպես նաև մասնագետների
ապահովմանը, կինոժառանգության պահպանման նպատակով ենթակառուցվածքների արդիականացմանը: Տվյալ
գործընթացներն ինքին կնպաստեն տեղական և օտարերկրյա շուկաներում ազգային ֆիլմերի ցուցադրություններից
ստացված եկամուտները աճին, որոնք դարձյալ կուղղվեն ֆիլմարտադրողների շահերի պաշտպանությանը,
կինոցուցադրության աջակցությանը, ինչպես նաև Ազգային մարմնի բնականոն աշխատանքների ապահովմանը՝
խթանելով ոլորտի շղթայական զարգացումը:
7. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման
անհրաժեշտություն.
1) Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը.

Չի առաջացնում:
2) Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը.
Համապատասխանում է:
8. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,
Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Դրամագլխին հատկացումներ կատարելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության
կառավարության որոշումը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» «Գործարարների համար
գրավիչ Հայաստան» մեգանպատակի 14-րդ կետից, այն է՝ Հայաստանը դարձնել տեղական և օտարերկրյա
ներդրողների համար գրավիչ և հուսալի, տնտեսական կյանքի մասնակիցների համար կանխատեսելի, խաղի հավասար
պայմաններ երաշխավորող, տնտեսության կայուն զարգացման համար արդյունավետ կարգավորուﬓեր և հասանելի
որակյալ ծառայություններ (այդ թվում՝ ֆինանսական) առաջարկող երկիր, բխում է ՀՀ կառավարության 2021թ.
օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ
գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և
մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված
փոխշահավետ մեխանիզմների խթանումը, մշակութային հաստատություններում ֆոնդահայթայթման կարողությունների
և մեխանիզմների ստեղծումը, պրոդյուսերների և տնօրենների ինստիտուտների կայացումը և ամրապնդումը,
ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական
կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար
բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի
կատարելագործումը:
9. Այլ տեղեկություններ.
Չկան:

  • Discussed

    09.10.2025 - 27.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1142

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: