Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հետաքննության մարմինների աշխատակիցների կողմից դեպքի վայրը պահպանելու կանոնները սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 դեպքի վայրի զննություն կարող է կատարել ոչ միայն քննիչը, այլ նաև հետաքննության մարմնի ներկայացուցիչը, ուստի առաջարկում եմ <քննիչ> բառից հետո կամ դրա փոխարեն օգտագործել <դեպքի վայրի զննություն կատարող իրավասու պաշտոնատար անձ>-ը` տարակարծիք մեկնաբանություններից խուսափելու համար: Ընդունվել է:
2 Grigor Minasyan 24.05.2018 13:13:01 դեպքի վայրի պահպանություն իրականացող անձանց համար սահմանվում է պարտականություն` կատարելու քննիչի օրինական պահանջները և այլ հանձնարարություններ: Կառաջարկեի որոշ դրվագներ մասնավորեցնել, մասնավորապես` շեշտադրել ընթերականերին հրավիրելու, ինչպես նաև դեպքի վայրից առարկաներ տեղափոխելու պահանջը կատարելու պարտականությունը: Չի ընդունվել:
3 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:19:43 Հավելված 1-ի բնագրում համարակալումն սկսել «1.» -ից, այնուհետև՝ ըստ հերթական համարի: Չի ընդունվել:
4 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:01 Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ Չի ընդունվել:
5 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:38 Հավելված 1-ում 1-ին կետը ձևակերպել հետևյալ շարադրմամբ՝ «Սույն կանոններով (այսուհետ` կանոններ) սահմանվում են հետաքննության մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) աշխատակիցների կողմից դեպքի վայրի սահմանա¬զատ¬ման, պահպան խնդիրներն ու առանձնահատկությունները, իրավասու մարմինների աշխա¬տակից¬ների իրավասությունները, գործառույթներն ու պատասխանատվությունը: Չի ընդունվել:
6 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:20:59 Հավելված 1-ի 6-րդ և 9-րդ կետում «ձեռնարկեում են իրավիճակից բխող կազմակերպական միջոցառումներ» արտահայտությունն ունի հստակեցման կարիք: 1. կետերն ամբողջությամբ արտահայտում են նույն բնույթի գործառույթ. ցանկալի է հավելվածում առանձին կետերով տարանջատել իրավասու մարմնի աշխատակիցների խնդիրները, գործառույթները և պատասխանատվությունը (պարտավորությունները): 2. հստակեցնել պահպանմանն ուղղված կազմակերպական միջոցառումները՝ ըստ իրավիճակի, գործողությունների տեսակի և այլն: Չի ընդունվել:
7 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:14 Հավելված 1-ի 7-րդ կետում ավելացնել առաջին ենթակետ՝ հետևյալ շարադրմամբ՝ «1.) ուսումնասիրում է տարածքը, տեղանքը, սահմանում դեպքի վայրն ու վերջինիս սահմանազատման պարագիծը.»: Չի ընդունվել:
8 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:38 Հավելված 1-ում իրավասու մարմնի աշխատակիցների իրավասություններում ավելացնել դրույթ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «_.) հաշվի առնելով դեպքի վայրում ստեղծված իրավիճակը, առկա հանցագործության հետքերի բնույթը, նյութական օբյեկտների առանձնահատկություններն ու նշանակությունը, ինչպես նաև հնարավոր վտանգները՝ դեպքի վայրի սահմանազատումն իրականացնել ավելի մեծ մակերեսով (տարածքով), քան տեղի է ունեցել դեպքը կամ գտնվում են հանցագործության հետքերը, հետևանքները.»: Ընդունվել է:
9 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:21:54 Հավելված 1-ի 7-րդ կետի 1-ին ենթակետն ունի մասնավորեցման կարիք՝ «... բացառությամբ, երբ դեպքի վայրում՝ ա. իրականացվում են մարդու կյանքի և առողջության, հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտների փրկմանն ուղղված անհապաղ փրկարարական աշխատանքներ. բ. տուժածներին ցուցաբերվում է առաջին բժշկական օգնություն և տուժածի տեղափոխումը կարող է բացասական ազդեցություն ունենալ կամ սպառնալիք ներկայացնել նրա կյանքին և առողջությանը.»: Չի ընդունվել:
10 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:08 Հավելված 1-ի 7-րդ կետի 2-րդ ենթակետի «այլ եղանակով այն մեկուսացնելով» արտահայտությունն ունի հստակեցման կարիք (ցանկալի է նշել եղանակներն ու դրանց կիրառման ձևերը): Չի ընդունվել:
11 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:19 Հավելված 1-ի 8-րդ կետի բնագիրը և հղումը 6-րդ կետին բովանդակային առումով չեն համընկնում. 6-րդ կետում դեպքեր, ըստ էության, թվարկված չեն: Ենթակետն ունի մասնավորեցման կարիք ևս՝ «... բացառությամբ այն դեպքերի, երբ դեպքի վայրում, հարակից տարածքում ծագել է այլ արտակարգ դեպքերի, պատահարների առաջացման սպառնալիք, ինչից վտանգվում են կամ կարող են վտանգվել հետաքննության մարմինների համար կարևոր նյութական օբյեկտները, հանցագործության հետքերը, հետաքննության մարմնի աշխատակիցների կյանքն ու առողջությունը:»: Չի ընդունվել:
12 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:30 Հավելված 1-ի 10 - րդ կետում «առարկաները» բառը փոխարինել «նյութական օբյեկտ-ները» բառով, իսկ «գրառում,» բառից հետո ավելացնել «տեսա և» արտահայտությունը՝ համապատասխան հղում տալով դեպքի վայրում տեսա/լուսանկարահանումների կարգը սահմանող իրավական ակտի համապատասխան դրույթներին: Չի ընդունվել:
13 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:41 Հավելված 1-ի հետաքննության մարմինների աշխատակիցների իրավասությունները սահմանող համապատասխան կետում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող դեպքի վայրում պահպանության գործառույնթերի իրականացման ժամանակ երրորդ անձանց կողմից նյութական օբյեկտների, հանցագործության հետքերի ոչնչացման ակնհայտ փորձի պարագայում զենքի կիրառման մասով: Չի ընդունվել:
14 Hovhannes Khangeldyan 24.05.2018 13:22:50 Հավելված 1-ում նախատեսել դրույթներ՝ հստակեցնող և սահմանող հետաքննության մարմինների աշխատակիցների գործողությունները, երբ մինչ նրանց դեպքի վայր հասնելն արդեն իսկ այլ ծառայությունների կամ այլ անձանց կողմից կատարվել են իրավիճակի, իրադրության անխուսափելի, միտումնավոր կամ չկանխամտածված փոփոխություններ: Ընդունվել է ի գիտություն:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: