Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
26 Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 Միանշանակ, ողջունելի է երիտասարդ կադրերի առաջխաղացման գործընթացը: Սակայն, դա պետք է կատարվի այդ կադրերի կողմից առաջարկվող նոր գաղափարի հիման վրա, այլ ոչ թե լաբորատորիայում գոյություն ունեցող թեմայի շարունակմամբ:
27 Վարդան Գասպարյան 17.10.2025 15:47:10 Վերջին հաշվով գիտական միավորը դա ոչ թե ինստիտուտն է, այլ լաբորատորիան կամ խումբը, և նրանց արդյունավետությունը ճիշտ գնահատելու համար պետք է հաշվի առնել լաբորատորիայի յուրաքանչյուր անձի վրա ծախսված գումարը և դրա դիմաց ստացված գիտական արդյունքը:
28 Անի Մկրտչյան 19.10.2025 20:05:53 Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և աջակցում ներկայացված նախագծին։ Կարծում եմ, որ «2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը» կարևոր և ժամանակին ձեռնարկված քայլ է կրթության, գիտության և ինովացիոն ոլորտների կայուն զարգացման ապահովման, ինչպես նաև երկրի առաջընթացը նպատակաուղղված քաղաքականության իրականացման համար։ Ամբողջությամբ կողմ եմ նախագծին և վստահ եմ, որ դրա իրագործումը կնպաստի Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարական նպատակների իրագործմանը։
29 Արմինե Կարապետյան 19.10.2025 21:55:09 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի ԱԺՈ-002-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրից, «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրից», ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1802-Լ որոշմամբ հաստատված «Ակադեմիական քաղաք» հայեցակարգից և «Հայաստան 2050» վերափոխման ռազմավարությունից։ Այն ուղղված է կրթական, գիտական և լեզվամշակութային ոլորտների համահունչ զարգացմանը և պետական քաղաքականության իրավական ամրապնդմանը։ Հիմնավորում 1. Կապը ՀՀ կառավարության 2021-2026 ծրագրի հետ – նախագիծը համահունչ է կառավարության հիմնական նպատակներին՝ կառավարման արդյունավետության, կրթական բարեփոխումների և իրավական համակարգի կատարելագործման ուղղությամբ։ 2. Կապը կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի N 650-Լ որոշման հետ – օրենքը անհրաժեշտ է հաստատված միջոցառումների ծրագրի իրականացման համար։ 3. Կապը «Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հետ – նախագիծը նպաստում է կրթական բովանդակության արդիականացմանն ու ազգային արժեքների պահպանմանը։ 4. Կապը «Ակադեմիական քաղաք» հայեցակարգի հետ – օրենքը կստեղծի գիտության և կրթության համատեղ զարգացման իրավական հիմքեր։ 5. Կապը «Հայաստան 2050» ռազմավարության հետ – նախագիծը համապատասխանում է երկրի երկարաժամկետ տեսլականին՝ որպես զարգացած և ինքնություն պահպանած պետություն։ Նախագծի ընդունումը կարևոր քայլ է ՀՀ կառավարության ռազմավարական փաստաթղթերի իրագործման և պետության երկարաժամկետ զարգացման ուղղությամբ։ Այն ապահովում է կրթության, գիտության և լեզվամշակութային ոլորտների ներդաշնակ զարգացումը՝ ամրապնդելով ազգային ինքնությունը և պետական կառավարման արդյունավետությունը։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: