Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 34-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պետական պաշտոն զբաղեցնող անձինք, » բառերից հետո լրացնել ««Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածով սահմանված Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամները,» բառերը, իսկ «և դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք» բառերից հետո լրացնել «, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները)» բառերը։

2) 1.1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Հայտարարատու պաշտոնատար անձինք սույն օրենքով նախատեսված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագիր։»:

4) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։

 

Հոդված 2

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Discussed

    09.10.2025 - 25.10.2025

  • Type

    Law

  • Area

    Justice, Fight against corruption

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1142

Print

Related documents / links

Suggestions

Վարդիկ Պետրոսյան

14.10.2025

Կոռուպցիայի դեմ պայքարը շատ բարդ է անկախ նրանից որ ոլորտում է դա կիրառվում։Լիահույս եմ որ այո հայտարարագրման ինստիտուտը արդյունք կտա։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: