Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 154-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

  • Discussed

    09.10.2025 - 24.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1256

Print

Suggestions

Լուսինե Պարոնյան

22.10.2025

Առաջարկվող փոփոխությունը ողջունելի է։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես՝ հդվ․ 2, 6, 18 կետ 7, հդվ․ 36,37-ի առաջարկվող փոփոխությունն ուղղված է ՀՀ երեխաների կրթության ապահովման, կազմակերպման և վերահսկման գործընթացները առավել արդյունավետ դարձնելուն։ Այն միտված է սովորողների հաճախելիության օպերատիվ վերահսկման համակարգային արդյունավետության բարձրացմանը։ Առաջարկվում է՝ Տարեկան երեք անգամ՝ սովորողների արձակուրդներին հաջորդող ամսվա վերջին օրը, ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգն էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով հաստատում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ չգտնվելու հանգամանքը։ Ստացված տվյալների հիման վրա էլեկտրոնային ենթահամակարգում համապատասխանաբար այդ ամիսների վերջին օրվա դրությամբ ինքնաշխատ ձևավորվում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների թարմացված ցանկը։»:

Սիրարփի Ղանդիլյան

22.10.2025

Առաջարկվում է նախագծով նախատեսված ավտոմատացված տվյալների փոխանցման լուծման ներդրմանը զուգահեռ սահմանել նաև տվյալների անվտանգության, գաղտնիության և վավերականության ապահովման հստակ մեխանիզմներ՝ իրավական հիմքերով կարգավորելով ԿՏԱԿ-ի և սահմանային էլեկտրոնային համակարգերի փոխգործակցության շրջանակները։ Այս ձևաչափը կնվազեցնի վարչարարական բեռը, կբարձրացնի տվյալների մշակման արդյունավետությունը և կապահովի տեղեկատվական հոսքերի ամբողջական վերահսկելիություն։

Աշխեն Սարգսյան

21.10.2025

Նախագծով առաջարկվող տեխնիկական լուծումը ողջունելի է, քանի որ այն կնվազեցնի ադմինիստրատիվ բեռը, կբարձրացնի տվյալների փոխանցման արագությունն ու ճշգրտությունը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: