«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ի ՀՕ 174-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ից) 1-ին հոդվածի համաձայն՝ «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 40-րդ հոդվածում՝ 1-ին մասը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝ 5.1) կրիպտոակտիվները։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սահմանվել է, որ կրիպտոակտիվների դեպքում տարեկան հայտարարագրում ներառվում են տվյալ տարվա հունվարի 1-ի և դեկտեմբերի 31-ի դրությամբ կրիպտոակտիվի անվանումը, ձեռք բերելու օրը, ամիսը, տարին, եղանակը, արժեքը (գինը), արժույթը, գործարքի մյուս կողմի անվանումը կամ անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն (գործարքը կրիպտոակտիվների առևտրային հարթակում կնքված լինելու դեպքում՝ հարթակի օպերատորի անվանումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող համապատասխան հայտարարագրերի ձևանմուշներում կատարել լրացումներ և փոփոխություններ, որոնց արդյունքում հնարավոր կլինի ապահովել հայտարարատուների կողմից օրենքով պահանջվող տվյալների հայտարարագրման ընթացքը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Որոշման նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի «Հայտարարատու պաշտոնատար անձի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի և եկամուտների, հայտարարատու պաշտոնատար անձի՝ պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի, նրա ընտանիքի անդամների գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրի օրինակելի ձևերը սահմանելու մասին» N 102-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված հավելվածներով սահմանված տարեկան հայտարարագրերի ձևանմուշներում կատարել լրացումներ, որոնք վերաբերում են կրիպտոակտիվներին։ Միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող կարգավորումներով կրիպտոակտիվները ներառված են դրամական միջոցների կազմում, իսկ օրենսդրական փոփոխություններից բխում է, որ դրանք այլևս չեն դիտարկվում որպես դրամական միջոցներ, ուստի նոր բաժին է ավելացվել համապատասխան ձևանմուշներում։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 2025 թվականի մայիսի 29-ի N 666-Ն որոշման համաձայն՝ փոփոխություններ և լրացումներ են կատարվել հայտարարագրերի ձևանմուշներում։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ կատարված փոփոխությունները կարող են ստեղծել տարընկալում, որ արտերկրում գտնվող գույքի հայտարարագրման պահանջը պարտադիր է միայն անշարժ գույքի և տրանսպորտային միջոցի համար, ուստի դրանից խուսափելու համար առաջարկվում է ամբողջ բաժնի վերնագրերում ևս կատարել այդ փոփոխությունները։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից և նպատակ է հետապնդում ապահովել ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի մայիսի 29-ին ընդունված ՀՕ-174-Ն օրենքի դրույթների կիրարկումը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.
Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:
- Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական
ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումը, համապատասխան հայտարարագրի ձևանմուշների հաստատման միջոցով հնարավորություն ստեղծել հայտարարատուների համար օրենքով պահանջվող տվյալները հայտարարագրելու համար։
-
Discussed
08.10.2025 - 24.10.2025
-
Type
Decision
-
Area
Justice, Fight against corruption, Public service
-
Ministry
Ministry of Justice
Views 848
Print