Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

_____ ______________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ, 37-րդ հոդվածներով և «Պետական գույքի կառավարման մասին օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 21-ի «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 595-Ն որոշման N 1 հավելվածի
  • 5-7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5․ Քաղաքացիներին նախկին հանրակացարանային կամ հանրակացարանային բնակելի տարածքներն անհատույց օգտագործման են տրամադրվում, եթե՝

  • ընտանիքի առնվազն մեկ անդամը հանդիսանում է 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձ և ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, և
  • ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետությունում չունեն սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն, և
  • ընտանիքի բոլոր անդամները պետական աջակցությամբ իրականացված բնակապահովման ծրագրերի շրջանակներում երբևէ բնակարան (բնակելի տուն) ձեռք չեն բերել կամ բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն չեն ստացել, և
  • ընտանիքը հաշվառված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում, ու անապահովության միավորը բարձր է 0 միավորից կամ ««Պետական նպաստների մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտանիքի մեկ հաշվարկային անդամի ամսական եկամտի չափը ցածր է անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմի 185 տոկոսի արժեքից և ընտանիքի անապահովության գնահատման կարգով ճանաչվել է սոցիալապես անապահով։

6․ Հանրակացարանային կամ հանրակացարանային բնակելի ազատ տարածքների մասին տեղեկատվությունը ստանալուց հետո (առկայության դեպքում) 10 օրացուցային օրվա ընթացքում Կոմիտեն ներկայացնում է հարցում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը,  Կադաստրի կոմիտեին, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ իրեն դիմած՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց հանրակացարանային շենքում կացարանով ապահովման նպատակով։

  1. Սույն կարգի 6-րդ կետում նշված մարմինները հարցումը ստանալուց հետո հնգօրյա ժամկետում Կոմիտեին տրամադրում են հետևյալ տեղեկատվությունը՝
  • Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Կոմիտե դիմած անձի կամ ընտանիքի անապահովության միավորի կամ աստիճանի մասին․
  • Կադաստրի կոմիտեն՝ Կոմիտե դիմած անձի կամ ընտանիքի բոլոր անդամների Հայաստանի Հանրապետությունում սեփականության (ներառյալ՝ բաժնային կամ համատեղ սեփականության) կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածություն ունենալու կամ չունենալու մասին․
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ Կոմիտե դիմած անձի կամ ընտանիքի՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված անձ հանդիսանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած լինելու (լինելու) մասին։»․
  • 9-րդ կետի «4-րդ և 5-րդ ենթակետերի» բառերը փոխարինել «4-րդ ենթակետի» բառերով․
  • 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ ենթակետով.

«4) քաղաքացիների դեպքում՝ անձի կամ ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթուղթը։»․

  • 13-րդ կետից հանել «(բացառությամբ՝ սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետի)» բառերը․
  • 16-րդ կետում հանել «քաղաքացիների դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության,» բառերը։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներինվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշումը լրացնել նոր 8․1-ին կետով հետևյալ բովանդակությամբ՝

«8․1․ Սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը ուժը կորցրած ճանաչել 2030 թվականի հունվարի 1-ից։»։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշումը ճանաչել ուժը կորցրած։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Discussed

    07.10.2025 - 23.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 980

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: