Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի
16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածում․

    1) 2-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․

   «Սույն մասով սահմանված կարգավորումները տարածվում են նաև սույն հոդվածի 3․1-ին մասով նախատեսված իրավահարաբերությունների վրա։»,

   2) լրացնել նոր 3․1-ին մաս հետևյալ բովանդակությամբ․

   «3․1․ Ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը (լուսանկարներ, բաց հասանելի աղբյուրներից տվյալներ, որակավորված անձի կողմից տրված եզրակացություն, տվյալ գույքի, ինչպես նաև սահմանակից գույքերի սեփականատերերի կողմից տրված գրավոր հավաստում կառուցման տարեթվի վերաբերյալ և Կառավարության կողմից սահմանած հաշվառման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր) հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներկայացվում են Կադաստրի կոմիտե՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Սույն մասով սահմանված դեպքերում ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցները հատվածների) հաշվառվումը հաստատվում կամ մերժվում է Կադաստրի կոմիտեի կողմից՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետներում։ Սույն մասով սահմանված դեպքերում կառուցման տարեթիվ է ընդունվում որակավորված անձի կողմից տրված եզրակացությամբ նշված տարեթիվը, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվառման վարույթի ընթացքում Կադաստրի կոմիտեի կողմից այլ հանգամանք չի բացահայտվում։ Որակավորված անձը պատասխանատու է իր կողմից տրամադրված եզրակացությամբ ներկայացված տվյալների իսկության համար։»։

 

Հոդված 2

   1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

   2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը Կառավարության կողմից ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:

 

 

       Հանրապետության նախագահ                                                            Վ․ Խաչատուրյան

                        ՀՕ-  -Ն

                 Երևան 2025 թ․

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1. «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-20-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16․2-րդ հոդվածում․

   1) 7-րդ մասի 6-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

   2) 7-րդ մասում լրացնել նոր 7-րդ կետ հետևյալ բովանդակությամբ․

   «7) ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) հաշվառման նպատակով որակավորված անձի կողմից տրամադրած եզրակացությամբ դրանց կառուցման տարեթվի վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելը։»,

   3) 8-րդ մասում «5-րդ» բառերից հետո լրացնել «, 7-րդ» բառերը։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

     Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

                      2025 թ.

                     Երևան

 

  • Discussed

    07.10.2025 - 27.10.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1355

Print

Suggestions

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Առաջարկում եմ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը սահմանել ավելի ուշ, կամ ընդհանրապես հանել, քանի որ հաշվառման են ենթակա միայն 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում պատկերվածները։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Կան քաղաքացիներ, որոնք իրենց սեփական տարածքին կից հողամասերում ունեն ինքնակամ շինություններ, որոնք նախորդ կարգավորումներին համապատասխան հաշվառել են իրենց շինությունները։ Հետագայում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով օտարել են իրենց օրինական գույքերը և հարակից համայքային հողամասի վրա կառուցված և հաշվառված ինքնակամ շինությունների օրինականացման անհրաժեշտությունը վերացել է։ Առաջարկում եմ նման դեպքերի համար սահմանել ընթացակարգ, որ քաղաքացին հրաժարվի հաշվառումից և դրանից բխող գույքահարկերի վճարումից։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Ինքնակամ շինությունների հաշվառման նախորդ կարգավորումներով հաշվառվել են մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունները, սակայն այս կարգավորումներով նախատեսվում է հաշվառել օրթոֆոտոհատակագծում պատկերված շինությունները։ Խնդրում եմ հայտնել, երբ և որ տարվա, որ ամսին է կատարվել օրթոֆոտոլուսանկարահանումը, քանի որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կադաստրի կոմիտեի կողմից ստացված նկարների վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք չեն կատարվել ձմեռային պայմաններում, այլ ընդհակառակը դրանք իրականացված են ամառվա ամիսներին և դրա հետևանքով շատ վայրերում ծառերի տակի և/կամ ստվերներում առկա շինությունները տեսանելի չեն և այս օրենքի տրամաբանությամբ հնարավոր է չկարողանան հաշվառվել։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: