ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ և ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԴԵՂԵՐ ՍՏՈՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՈՒ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՕՖԵՐՏԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԴԵՂԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվում է դեղերի անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրման ընթացակարգ, համաձայն որի շահառուները պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում դեղերը ստանում են առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններից։ Վերջիններս դեղերը ձեռք են բերում գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջների համաձայն՝ մրցույթ հայտարարելու, այնուհետև դեղերի ձեռք բերման և մատակարարման պայմանագիր կնքելու և այդ ամենի դիմաց վճարելու միջոցով։ Մեկ այլ տարբերակ է, երբ որոշ ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններ արտոնյալ պայմաններով կամ համավճարով դեղեր տրամադրելու համար պայմանագրեր էին կնքում դեղատների հետ: Այդ դեպքում տրամադրվող դեղերի տեսականին շատ սահմանափակ էր:
ՀՀ կառավարության 2025 թվականի փետրվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 182-Ն որոշմամբ 2025 թվականի ապրիլի 1-ից մեկնարկել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի փոխհատուցման փորձարարական մեխանիզմի ներդրումը (այսուհետ՝ Փորձարարական ծրագիր)։ Համաձայն որի, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի տրամադրման կազմակերպումն իրականացնում է դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի հետ սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա։
Ընդհանուր առմամբ, 2024 թվակականին անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի (ՇԴ) խմբի դեղերից ԱԱՊ կազմակերպությունների միջոցով տրամադրվել է 191 անվանում դեղ, մինչդեռ 2025 թվականի ապրիլի 1–ից սկսված փորձարարական մեխանիզմի շրջանակում տրամադրվող դեղերի տեսականին ավելացել է շուրջ 41,36 տոկոսով կամ 79 անունով։ Ներկայում տրամադրվող անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի խմբի դեղերը կազմում են 270 անվանում:
Աղյուսակ 1
Դեղերի տեսակներն ըստ հիվանդության տեսակի
(ապրիլ–օգոստոս, 2024թ., 2025թ.)
|
|
2024թ. |
2025թ. |
|
Սիրտ-անոթային |
184 |
241 |
|
Շաքարային դիաբետ |
7 |
29 |
Մինչ փորձարարական ծրագիրը՝ գործող մեխանիզմով աշխատելիս դեղերի ձեռքբերման հնարավորությունից օգտվում էին ոչ բոլոր շահառուները։ Դա պայմանավորված էր հետևյալ հանգամանքներով.
- դեղերի տեսականին սահմանափակ էր. սիրտ–անոթային հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցող հիվանդները հիմնականում քրոնիկ հիվանդներ են, որոնք տարիներ շարունակ օգտագործում են որոշակի դեղորայք, որը այդ ծրագրի շրջանակում չէր ապահովվում.
- ժամանակատարությունը. պոլիկլինիկաներում դեղի տրամադրումը ժամանակատար է, քանի որ առկա է ցածր թողունակություն.
- հերթերի գոյացումը. հերթերի առկայությունը չի մոտիվացնում ու զերծ է պահում շահառուին օգտվելու այդ ծրագրից։
Նշված հանգամանքները հանգեցրել են հետևյալ նեգատիվ հետևանքների.
- այդ հիվանդություններով տառապող մեծաթիվ շահառուներ չեն այցելում պոլիկլինիկա և հետևաբար դուրս են մնում հսկողությունից.
- հիվանդությունները չեն կառավարվում.
- ԱԱՊ բժիշկները զրկված են սիրտ–անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վարման և կառավարման գործիքներից։
Վերոգրյալի հետևանքը՝ բարդությունների առաջացում և վերջիններիս հոսպիտալացում, ինչն էլ ավելի մեծ ֆինանսական բեռ է թե շառահուի, թե պետության համար։
Այսպիսով, անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի ծրագրից 2024 թվականին օգտվել է 115 947 անձ:
Աղյուսակ 2
Օգտվող անձանց և նոր շահառուների քանակն ըստ ամիսների (2024թ.)
|
2024 |
հուն. |
փետ. |
մարտ |
ապր. |
մայ. |
հուն. |
հուլ. |
օգոս. |
սեպ. |
հոկ. |
նոյ. |
դեկ |
|
Օգտվող անձիք |
24806 |
34147 |
39976 |
42317 |
40783 |
38778 |
38644 |
39008 |
38885 |
27241 |
151 |
502 |
|
Նոր շահառուներ |
24806 |
22899 |
17628 |
13067 |
8828 |
7115 |
6357 |
5793 |
5631 |
3728 |
22 |
73 |
2024թ. ապրիլից օգոստոսն ընկած ժամանակահատվածում նոր շահառուների թիվը կազմել է 41 160 մարդ:
Աղյուսակ 3
Նոր շահաոռւների թիվն ըստ ամիսների
(ապրիլ-օգոստոս,2024թ.)
|
2024 |
Ապրիլ |
Մայիս |
Հունիս |
Հուլիս |
Օգոստոս |
|
Նոր շահառուներ/ New Unique Person Ids |
13067 |
8828 |
7115 |
6357 |
5793 |
Մինչդեռ 2025 թվականի ապրիլ–օգոստոս ամիսների ընթացքում Փորձարարական ծրագրի շրջանակում ընդհանուր շահառուների թիվը 2024թ. համեմատ ավելացել է 75 032-ով։ Վերջինները նոր շահառուներն են։
Աղյուսակ 4
Նոր շահառուների թիվը
(ապրիլ-օգոստոս, 2025թ.)
|
2025 |
Ապրիլ |
Մայիս |
Հունիս |
Հուլիս |
Օգոստոս |
|
Անձի իդենտիֆիկաացիոն քանակ / Unique Person IDs |
7 070 |
18 442 |
31 956 |
48 289 |
54 979 |
|
Նոր շահառուներ / New Unique Person IDs |
- |
13 444 |
20 838 |
23 766 |
16 984 |
Փորձարարական ծրագրի շրջանակում՝ ապրիլի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում, ծրագրից օգտվել է 80 824 շահառու: Այլ կերպ ասած ըստ հիվանդությունների ծրագրի շահառու հանդիսացող անձանց շուրջ 30%-ը արդեն իսկ ծրագրի մեկնարկից սկսված 5 ամիսների ընթացքում ձեռք են բերել դեղեր իրենց ավելի հարմար Դեղերի մանրածախ վաճառք իրականացնող կազմակերպությունից (այսուհետ՝ ԴՄՎ) և իրենց համար անձնապես կիրառելի դեղեր։
2025թ. ապրիլի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ փորձարարական ծրագրի շրջանակում, շահառուների կողմից ձեռք է բերվել 977,0 մլն ՀՀ դրամի դեղամիջոց:
Աղյուսակ 6
Փորձարարական ծրագրի շրջանակում ծախսերի բաշխվածություն
(ապրիլ-օգոստոս, 2025թ., ՀՀ դրամ)
|
|
Ապրիլ |
Մայիս |
Հունիս |
Հուլիս |
Օգոստոս |
Ընդհանուր |
|
Շաքարային դիաբետ |
1 868 482 |
21 877 968 |
55 128 555 |
76 748 820 |
100 920 564 |
256 544 389 |
|
Սիրտ-անոթային |
39 158 114 |
99 991 726 |
138 283 110 |
187 571 075 |
255 380 497 |
720 384 522 |
Մեկ անձի հաշվով ծախսը կազմել է շուրջ 12 087 ՀՀ դրամ, արձանագրվել է շուրջ 542 հազար դեպք: Մեկ դեպքի միջին արժեքը կազմել է 1802 ՀՀ դրամ։ Մինչդեռ նույն ժամանակահատվածի համար 2024թ. այն կազմել է շուրջ 748 մլն ՀՀ դրամ՝ 176 հազ. դեպք, միջին արժեքը՝ 4244 ՀՀ դրամ։ Այսինքն, փորձարարական ծրագրի արդյունքում մեկ դեպքի միջին արժեքը նվազել է շուրջ 2442 դրամով կամ շուրջ 60%–ով, ինչը նշանակում է որ 2025թ.-ի միևնույն ժամանակահատվածու, ծախսելով 2024թ.–ի նույն ժամանակահատվաի համեմատ շուրջ 20%–ի չափով ավել գումար հնարավոր է դարձել անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերից օգտվող շահառուների թվաքանակն ավելացնել շուրջ 2 անգամ, իսկ դեղատոմսերի թվաքանակն ավելացնել ավելի քան 3.5 անգամ։
Փորձարարական ծրագրի շրջանակում անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ–անոթային և շաքարային դիաբետի խմբի 270 առևտրային անվանում դեղերից (Տե՛ս Աղյուսակ 1) ձեռք են բերվել 146-ը:
Աղյուսակ 7
Ձեռքբերված դեղամիջոցների քանակը ըստ կատեգորիաների
(ապրիլ-օգոստոս, 2025թ.)
|
Կատեգորիա |
Քանակ |
|
Սիրտ-անոթային |
129 |
|
Շաքարային դիաբետ |
17 |
Վճարման ծավալի 50%-ը բաժին է ընկնում 11 դեղամիջոցների՝ 5 առևտրային անվանում շաքարային դիաբետի բուժման դեղամիջոց և 6-ը՝ սիրտ-անոթային:
Աղյուսակ 8
Վճարման ծավալի 50%-ը կազմող դեղամիջոցների ցանկ
(ապրիլ-օգոստոս, 2025թ.)
|
Դեղամիջոց |
Հիվանդության խումբ |
Մարդ (ID) |
Դեպք (1233) |
Գումար (ՀՀ դրամ) |
% ընդհանուր վաճառքի նկատմամբ |
|
Դինգա 2մգ+500մգ Հայաստան |
ՇԴ |
13817 |
19006 |
54 027 874 |
7,75% |
|
Տրիպլիքսամ 10մգ+2,5մգ+10մգ Իռլանդիա |
Սիրտ-անոթային |
4092 |
7170 |
53 085 634 |
7,62% |
|
Պլավիքս 75մգ Ֆրանսիա |
Սիրտ-անոթային |
3319 |
6401 |
43 502 125 |
6,24% |
|
Ատորիս 40մգ Սլովենիա |
Սիրտ-անոթային |
7258 |
13072 |
39 208 973 |
5,63% |
|
Ամարիլ Մ 2մգ+500մգ Հարավային Կորեա |
ՇԴ |
2920 |
3557 |
34 274 359 |
4,92% |
|
Ատորիս 20մգ Սլովենիա |
Սիրտ-անոթային |
7593 |
14088 |
28 346 173 |
4,07% |
|
Կո-Ամլեսա 8մգ+5մգ+2,5մգ Սլովենիա |
Սիրտ-անոթային |
3432 |
6111 |
26 257 327 |
3,77% |
|
Գլյուկոֆաժ 1000մգ Ֆրանսիա |
ՇԴ |
6089 |
7095 |
24 135 649 |
3,46% |
|
Սիոֆոր 1000 1000մգ Գերմանիա |
ՇԴ |
9198 |
11030 |
19 709 063 |
2,83% |
|
Մետֆորմին 1000մգ Հայաստան |
ՇԴ |
12858 |
14661 |
18 697 465 |
2,68% |
|
Ասպիրին Կարդիո 100մգ Գերմանիա |
Սիրտ-անոթային |
12326 |
22012 |
18 594 100 |
2,67% |
Դեղատոմսերի կիրառումը ևս ունի դրական տենդենց, մասնավորապես 2025թ. ապրիլ-օգոստոս ամիսներին կազմել է շուրջ 809 հազ. հատ, իսկ 2024թ. նույն ժամանակահատվածի համար՝ 722 հազ. հատ։
Աղյուսակ 9
Դեղատոմսերի քանակ և միջին արժեք
(ապրիլ-օգոստոս, 2024թ., 2025թ.)
|
Միջին փոխհատուցում մեկ դեղատոմսի համար / Avg compensation per prescription |
1775 |
2065 |
|
Օգտվող |
68345 |
|
Այս ծրագրի դրական միտումներից մյուսն այն է, որ ավելացել են նաև ներգրավված դեղերի մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ԴՄՎ), 2025 թվականի ապրիլից սկսած դրանց թիվն աճել է, և ներկայում, ըստ ՀՀ առողջապահության նախարարության հաստատված ցանկի, կազմում է 594 ԴՄՎ:
Գործող կարգավորմամբ չէին հաղթահարվում ֆիզիկական և ֆինանսական հասանելիության խնդիրները, մասնավորապես ի հակադրություն Երևանի, որտեղ ԴՄՎ-ների խտությունը բավականին բարձր է (10․0 հազար բնակչին բաժին է ընկնում 7,3 դեղատուն, ինչը շուրջ 3 անգամ գերազանցում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշը), գյուղական բնակավայրերում պատկերն այլ է, մասնավորապես առկա են բնակավայրեր, որտեղ ԴՄՎ-ներ չկան, իսկ 24% գյուղացիական տնտեսությունների համար մոտակա ԴՄՎ-ն գտնվում է ավելի քան 10 կիլոմետր հեռավորության վրա: Ծրագրին մասնակցում են բժշկական կազմակերպությունների 61%-ը, մինչդեռ դրանց թվի ավելացումը սահմանափակված է տարածքային առումով դեղատնային գործենություն իրականացնող կազմակերպությունների բացակայությամբ։ Այս իմաստով անհրաժեշտ է աշխատանք տանել համապատասխան բժշկական հաստատությունների շահառուների համար անհրաժեշտ դեղորայքի ապահովման ուղղությամբ։ Հասանելիության մակարդակի բարձրացման նպատակով ներկայումս աշխատանքներ են տարվում Հայփոստի, դեղերի մատակարար կազմակերպությունների հետ, ինչպես նաև քննարկվում է հեռավոր բնակավայրերում դեղատների սուբսիդավորման ծրագրի առաջարկ ներկայացնելու հարցը։
Ինչ վերաբերում է ֆինանսական հասանելիության խնդրին, ապա ֆինանսական միջոցների սահմանափակ լինելը հնարավորություն չէր տալիս սպասարկել ավելի մեծ թվով շահառուների։
Խնդիրը կայանում է նրանում, որ դեղի մատակարարները հետաքրքրված չէին գյուղական բժշկական կենտրոնների հայտարարած մրցույթներով, քանի որ դրանց ծավալները փոքր են, իսկ եթե մասնակցում էին, ապա դեղերն առաջարկում էին ավելի բարձր գներով։
Դա էր պատճառը, որ որոշ դեղերի մասով մեծածախ և մանրածախ գների տարբերությունը կարող էր կազմել 2-ից 125%՝ միջինում նույնիսկ գերազանցելով համեմատելի երկրներում դեղերի գները 29%-ով։ Մինչդեռ փոխհատուցման փորձարարական մեխանիզմը հնարավորություն է տալիս համահարթեցնել փոխհատուցվող սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի գները Երևան քաղաքում և ՀՀ մարզերում՝ այդ թվում գյուղական բնակավայրերում գործող դեղերի մանրածախ վաճառքով զբաղվող կազմակերպություններում։ Պետությունը սահմանում է հստակ փոխհատուցման չափ՝ անկախ ԴՄՎ-ի կամ բուժառուի գտնվելու աշխարհագրական վայրից։
Գնահատման արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրի շրջանակում սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերի խմբի գների հաշվարկման համար կիրառվող առավելագույն փոխհատուցման չափի հաշվարկման մեթոդաբանությունը հնարավորություն է տալիս այդ խմբի դեղերի համար կիրառել նոր փոխհատուցման մեխանիզմ, հնարավորություն տալ ԴՄՎ-ների միջոցով իրականացնել քաղաքացիների սպասարկումը, էլեկտրոնային դեղատոմսերի միջոցով կառավարել անվճար դեղերի բաց թողնման համակարգը։ Անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման դիմաց ֆինանսավորումը կազմակերպվում է Դեղերի հրապարակային պայմանագրի (օֆերտայի) սկզբունքների հիման վրա՝ պայմանագրին միանալու համաձայնություն տվող դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի միջոցով՝ ՀՀ առողջապահության նախարարության հաստատած մեխանիզմով։
Անվճար և արտոնյալ պայմաններով սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղեր ձեռք բերելու փորձարարական ծրագիրը տալիս է հնարավորություն Ծրագրի շահառուներին անմիջականորեն ԴՄՎ-ից ձեռք բերել իրենց կողմից ընտրված և անհատապես իրենց հարմար սիրտ-անոթային և շաքարային դիաբետի հիվանդությունների բուժման կամ շարունակական պահպանման դեղերը: Որպես հիմնական փոխհատուցման մեխանիզմ կիրառելու պարագայում բնակչության սոցիալապես անապահով խմբերը հնարավորություն կունենան նաև այլ հիվանդությունների դեպքում դեղերը ձեռք բերել դեղատներից, ինչը մեծապես կնպաստ թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի բարձրացմանը, դեղերի մեծածախ շուկայում գերիշխող միևնույն ընկերությունների կողմից սահմանվող մեծածախ գների կանոնակարգմանը։ Կանխատեսվում է նաև շահառուների կողմից դիմելիության աճ, ինչը կնպաստի ԱԱՊ հաստատություններ դիմելիության աճին՝ այսինքն ԱԱՊ բժիշկների կողմից վարվող հիվանդությունները կդառնան առավել կառավարելի, որն էլ իր հերթին կնպաստի պետական միջոցների առավել արդյունավետ ծախսերի։
2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս բնակչության սոցիալապես անապահով ու հատուկ խմբերի շահառուներին դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:
Սույն փոփոխության արդյունքում նախատեսվում է գործող օրենսդրության պայմաններին զուգահեռ բացի սիրտ-անոթային և շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերից փոխհատուցման սկզբունքով տրամադրել նաև այլ հիվանդությունների հետ կապված դեղեր:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության աշխատակիցների կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ անվճար և արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող շահառուները կստանան հնարավորություն անմիջականորեն դեղատնից ձեռք բերել իրենց կողմից նախընտրելի առևտրային անվամբ դեղերը:
5. Լրացուցիչֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ հրապարակային օֆերտայի շրջանակում տրամադրվող դեղերի 2026 թվականի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսվող ծախսերը հաշվարկվել և ներկայացված են 2026 թվական «Պետական բյուջեի մասի» օրենքի նախագծով՝ Առողջապահություն բաժնով, որը կազմում է 4.6 մլրդ դրամ:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի փաթեթի ընդունումը կապված է հետևյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.
- «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջ և ապահով քաղաքացուն, ժողովրդին: 4-րդ մեգանպատակի 4.4 կետի նպատակ՝ Հիվանդությունների տարածվածության և մահացության ցածր մակարդակ, որին հասնելու համար անհրաժեշտ է ամբողջովին վերանայել առողջապահության և դրա ֆինանսավորման գործող համակարգը, սոցիալական արդար մոտեցումների հիման վրա ստեղծել բոլորին հասանելի, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ, դրանով իսկ ապահովելով հիվանդացության ու մահացության ցուցանիշների հետևողական և որակական բարելավումները, ինչը կբերի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցություն ունեցող, այն է՝ առողջ քաղաքացիների և, ըստ այդմ, հասարակության ձևավորմանը: 4.1 կետով սահմանված նպատակ՝ Որակյալ և մատչելի առողջապահական ծառայությունների և ամբուլատոր բուժման համար անհրաժեշտ դեղորայքի հասանելիության ծածկույթ (%)։
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի՝ «4.5 Առողջապահություն» բաժնի առաջին պարբերությամբ սահմանված ծրագրային նպատակ՝ ամբողջությամբ դեղերի տրամադրումը շարունակվում է հոգեկան առողջության խնդիրների, չարորակ նորագոյացություների, շաքարային և ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկ երիկամային անբավարարության (երիկամային փոխպատվաստման և/կամ ծրագրային հեմոդիալիզի դեպքում) անհաս երեխաների շնչառական խանգարման համախտանիշի, վիրուսային հեպատիտ Ց հիվանդության և «հիպոֆիզային գաճաճություն» ախտանիշի դեպքում։
- Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի և հիվանդությունների ցանկերում ընդգրկված շահառուներին անվճար դեղերի շարունակական տրամադրում նպատակի ապահովման 4.1-րդ կետը «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության որոշման ընդունում» միջոցառումն է: Նախագծի փաթեթի ներկայացումը ուղղված է այս միջոցառման կատարման ապահովմանը:
-
Discussed
03.10.2025 - 18.10.2025
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 1461
Print