Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 11․02․2025Թ-Ի N 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 11022025Թ-Ի N 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Թալին համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվող որոշման նախագիծը մշակվել է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Բյուջետային համակարգի մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով սահմանված կարգավորումների համատեքստում։

     Իրավական ակտի ընդունման նպատակը և կարգավորման անհրաժեշտությունը.   Իրավական ակտի ընդունման նպատակն է՝

1.Թալին համայնքի 2025թ-ի տարեկան բյուջեում կատարել փոփոխություններ համաձայն կից հավելվածի

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ եկամտատեսակների կատարված փոփոխություւներով համաձայն հատված 1-ի։

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման կատարված փոփոխություւներով, համաձայն հատված 2-ի։

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման կատարված փոփոխություւներով համաձայն հատված 3-ի։

5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը կամ դեֆիցիտը կատարված փոփոխություւներով համաձայն հատված 4-ի։

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները կատարված փոփոխություւներով ՝ համաձայն հատված 5-ի։

7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման կատարված փոփոխություւներով համաձայն ՝ հատված 6-ի։

8.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ավագանու    11.02.2025թ-ի <<ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2025 թվականի տարեկան նախնական բյուջեն հաստատելու մասին>> N 09-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:                                                                                                                          

Ելնելով վերոգրյալից համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացվում  «Թալին համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին» 11․02․2025թ-ի N 09-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը։

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին.

    Ավագանու որոշման նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ  բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին. 
    Ավագանու որոշման նախագծի ընդունման կապակցությամբ համայնքի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթն ու նպատակը.  

Նախագիծը չի կրում  անհատական  բնույթ, քանի որ  չի պարունակում վարքագծի կանոն կամ չի առաջացնում փաստական հետևանքներ, այն բարձրացնում է համայնքում բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականու­թյունը։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում չի ակնկալվում բյուջեի եկամուտների ավելացում և տեխնիկայի պահպանման, շահագործման և սպասարկման հետ կապված ծախսերի խնայողություն, այն համայնքնում բարձրացնում է բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականու­թյունը։

 

  • Discussed

    02.10.2025 - 18.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Talin municipality of Aragatsotn region

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 777

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: