Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1756-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    01.10.2025 - 16.10.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1278

Print

Suggestions

Արևհատ Քոլայան

15.10.2025

Ողջունում եմ նախագիծը, այն շատ կարևոր է։ Առաջարկում եմ նախագծով առաջարկվող 6.1. կետից հետո, լրացնել նոր՝ 6.2. կետ հետևյալ բովանդակությամբ. «6.2. Սույն կարգի 6.1. կետով նախատեսված անմրցույթ աշխատանքի անցնելու ընթացակարգը կիրառելու համար՝ 1) Ոչ ուշ, քան գործուղման ժամկետի ավարտից 30 օր առաջ, ծրագրի շահառու ուսուցիչը գրավոր դիմումով հաստատում է աշխատանքը շարունակելու իր մտադրությունը՝ այն ներկայացնելով հաստատության տնօրենին։ 2) Տնօրենը, դիմումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում, դպրոցում առկա կամ առաջիկայում կանխատեսվող թափուր հաստիքի առկայության դեպքում, քննարկում է ուսուցչի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակելու հարցը։ 3) Երկկողմ համաձայնության դեպքում, մինչև գործուղման ժամկետի ավարտը, կողմերի միջև կնքվում է անժամկետ աշխատանքային պայմանագիր։ Համաձայնության բացակայության դեպքում տնօրենը գրավոր տեղեկացնում է ուսուցչին մերժման մասին՝ հնարավորություն ընձեռելով նրան մասնակցելու ընդհանուր հիմունքներով հայտարարվելիք մրցույթին»։

Հերիքնազ Գևորգյան

14.10.2025

Իմ կարծիքով,ներկայացված փոփոխությունը կարևոր է՝ հատկապես փորձառու և արդյունավետ ուսուցիչների կայուն աշխատատեղ ապահովելու տեսանկյունից։ Միևնույն ժամանակ՝ նախագծի կիրառման գործընթացը դարձնելու համար առավել արդյունավետ և արդար, առաջարկում եմ հետևյալը․ Նախագծում ավելացնել ձևակերպում, ըստ որի՝ ուսուցիչը, ով ցանկանում է շարունակել աշխատանքը նույն հաստատությունում առանց մրցույթի, նախքան պայմանագրի երկարացումը պետք է ստանա դպրոցի կառավարման խորհրդի կամ պարբերական ատեստավորման մարմնի դրական եզրակացություն։Այս մոտեցումը կխթանի արդար և թափանցիկ որոշումներ, կնվազեցնի հնարավոր սուբյեկտիվ ազդեցությունները և կպահպանի ուսուցչի մասնագիտական վարկը՝ միաժամանակ հնարավորություն տալով հաստատություններին պահել փորձառու կադրերին։

Վարդիկ Պետրոսյան

14.10.2025

Ողջունում եմ նախագիծը,շատ լավ է որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակից ուսուցիչներին տրվում են արտոնյալ պայմաններ։Բայց որպես կարծիք ասեմ որ շատերը չեն հարմարվում մեր դպրոցներին,սկսած աշխատավարձից վերջացրած իրենց սահմանափակ (չգրված)օրենքներից։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: