Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Hayk Alexanyan 01.10.2025 23:33:48 Իսկ մեր առողջապահական համակարգը կարողանալու է այդ ծանր բեռի տակից դուրս գա , թե ինչպես հիմա տարվա կեսից ,երբ բոլոր հիվանդանոցներում պետպատվերը վերջանում է, սկսելու են ամիսներով հերթագրումները, այսինքն ինչպես գրեթե բոլոր երկրներում, որտեղ արդեն գործում է առողջության ապահովագրությունը կատարվում է պացիենտի հերթագրում, բայց երբ հերթը հասնում է արդեն բժշկի դիմելու կարիք չկա, կամ օգտվում են վճարովի ծառայություններից կամ հարևան բարեկամների խորհրդով <<բուժվում>>, իմ կարծիքով այս օրենքը ավելի է հարվածի տակ դնելու մեր առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգը բոլոր օղակներում։ Ամեն դեպքում նախագիծն ընդունելուց առաջ պետք է նախ համակարգը հարմարեցնել այդ նախագծին, ունենալ մասնագետների ու բժշկական սարքավորումների հասանելիություն հանրապետության ամբողջ տարածքում, մյուս կողմից չօպտիմալացնել մարզային հիվանդանոցները որպեսզի ունենանք պահանջվող քանակի մահճակալներ ստացիոնար բուժում կազմակերպելու (ժամանակին) համար։ Ամեն դեպքում դրանից առաջ պետք է նախ գնահատել մեր ունեցած պոտենցիալը , սկսելով մարզերից, չկենտրոնանալ Երևանի վրա։ Շատ խնդրահարույց ու անորոշ հարցեր կան նախագծում։ Բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության սահմանափակության դեպքում կարող է կիրառվել հերթագրում ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով: Հերթագրման ժամկետը լրանալու դեպքում, սպահովագրված անձն իրավունք ունի դիմելու Հիմնադրամի հետ պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպություն, որի կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունը ենթակա է հատուցման Հիմնադրամի կողմից՝ ապահովագրական փաթեթում ներառված տվյալ բժշկական օգնության և սպասարկման ծառայության գնի չափով: Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպությունների կողմից շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայություննների, ինչպես նաև հերթագրման ժամկետը լրանալու հիմքով պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպությունների կողմից տրամադրված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծախսերի հատուցումն իրականացվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից սահմանված կարգով: Ապահովագրության ներդրման դեպքում ակնկալվում է, որ մարզային բժկական կազմակերպությունները հնարավորություն կունենան մատուցել բազմաթիվ ծառայություններ, որոնց հատուցումը կիրականացվի իրական ծախսերի հիման վրա, ինչն էլ հնարավորություն կտա ներգրավվել նեղ մասնագետներ՝ համապատասխան աշխատավարձ վճարելով վերջիններիս։ Առողջապահական ենթակառուցվածքների բարելավման միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ավելի քան 50 բժշկական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում, սարքավորումներով և գույքով հագեցում, այդ թվում նաև առողջության առաջնային պահպանում իրականացնող կազմակերպություններում։ Այդ գերծընթացները րդեն իսկ սկսվել են: ԱՆ կողմից իրականացվում է նաև նպատակային կլինիկական օրդինատուրա տարեկան 58 մասնագետներ (մասնագիտություններն ընտրվում են հաշվի առնելով մարզերի պահանջները), կլինիկական օրդինատուրան անցնելուց հետո պարտավորվում են նվազագույնը երեք տարի աշխատել համապատասխան բժշկական կազմակերպություններում։ Նշված անհամաչափությունը ձևավորվել է նաև պետական ֆինանսավորման սահմանափակության պատճառով։ Մարզային բուժհիմնարկներում իրականացվում են սահմանափակ բնույթի ծառայություններ, որոնք փոխհատուցվում են ոչ իրական գներով, իսկ վճարովի բուժօգնություն ստացողներն էլ գերադասում են այցելել մայրաքաղաքի նեղ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ապահովագրության ներդրման դեպքում ակնկալվում է, որ մարզային բժշակական կազմակերպությունները հնարավորություն կունենան մատուցել բազմաթիվ ծառայություններ, որոնց հատուցումը կիրականացվի իրական ծախսերի հիման վրա, ինչն էլ հնարավորություն կտա ներգրավվել նեղ մասնագետներ՝ համապատասխան աշխատավարձ վճարելով վերջիններիս։ Ինչ վերաբերվում է նախագծի հետ կապված այլ հարցերին, ապա այս հարթակը հենց այդ հարցերի բարձրաձայնման և դրանց վերաբերյալ պարզաբանումներ տրամադրելու համար է, ուստի առաջարչկում ենք Ձեզ այստեղ ներկայացնել ձեր բոլոր հարցադրումները։
2 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 09.10.2025 17:14:44 Նախագիծը նախորդի հետ համեմատ ավելի վատն է։ Նախագծով առաջարկվում է, որ վարձու աշխատողների համար ապահովագրավճարի 100%-ը պետք է վճարի աշխատողը, իսկ գործատուն իր ներդրումը չունի համակարգում։ Վերջին տարիներին Կառավարության ներկայացուցիչներին բազմիցս հայտնել ենք, որ միայն աշխատողների վրա ֆինանսական բեռը բարդելն անընդունելի է։ Ապահովագրության ֆինանսավորման նման մոդել գրեթե ոչ մի պետությունում առկա չէ և հանգեցնելու է անսպասելի սոցիալական հետևանքների։ Եվս մեկ անգամ հորդորում ենք վերանայել առաջարկվող մոդելը և ապահովագրության համակարգը ֆինանսավորել գործատուների և պետության հաշվին։ Նախագծում նշված է, որ ապահովագրավճարի վճարման կարգը սահմանում է Կառավարությունը, սակայն կարգի նախագիծը բացակայում է։ Կարծում ենք, առանց դրա հանրային քննարկումն անիմաստ է։ Նախագծով նախատեսվում է, որ ապահովագրավճար վճարած անձինք հնարավորություն կունենան եկամտահարկից սոցիալական ծախսի փոխհատուցում ստանալ (այս պահին Կառավարության որոշումով այն սահմանված է մինչև 50 000 դրամ)։ Եթե պետությունը նախատեսում է ապահովագրավճար վճարածներին 50 000 դրամ փոխհատուցել, ապա փոխարենը կարող էր պարզապես նվազեցնել տարեկան ապահովագրավճարի չափն այդ 50 հազարով։ Առավել խոցելի են դառնալու պետական աշխատողները, որոնք այժմ ունեն ապահովագրություն, որի համար վճարում է պետությունը։ Համապարփակ ապահովագրության անցնելու դեպքում նրանց մոտ տեղի է ունենալու եկամտի զգալի նվազում՝ նույն ապահովագրության դիմաց, այսինքն տեղի է ունենալու աշխատանքային պայմանների էական վատթարացում։ Այդ անցումն անցնցում ապահովելու համար քայլեր նախատեսված չեն։ Այսպիսով, առաջարկում ենք վերանայել առաջարկվող ապահովագրության մոդելը և դրա ֆինանսավորումն իրականացնել գործատուների և պետական միջոցների հաշվին, կամ նախատեսելով, որ աշխատանքի վարձատրությունը պետք է ավելանա ապահովագրավճարի չափով։ Նախագծով առաջարկվում է մեկ միասնական մոտեցում և սկզբունք: Օրենքով չի արգելվում այլ աղբյուրների՝ այդ թվում գործատուների կամ այլ միջոցների հաշվին վարձու աշխատողների ապահովագրական վճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում կատարելը։ Գործատուն կարող է կատարել իր աշխատողի ապահովագրավճարի վճարումը ներքին համաձայնության հիման վրա: Այժմ էլ գործատուների մեծամասնությունը որպես խրախուսում իրենց վարձու աշխատողներին տրամադրում են մասնավոր առողջության ապահովագրություններ: Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) վճարած ապահովագրավճարը, որպես սոցիալական ծախս փոխհատուցվում (վերադարձվում) է եկամտային հարկի գումարից Կառավարության կողմից սահմանված կարգով և չափով՝ հիմք ընդունելով անձի սույն օրենքի իմաստովտնօրինվող տարեկան եկամտի չափն ըստ վերջինիս կողմից օրենքով սահմանված կարգով ներկայացված եկամուտների հայտարարագրի։ 2026թ-ից սկսված, պետական հիմնարկների և կազմակերպությունների սոցիալական փաթեթի շահառու և այլ աշխատակիցներին հնարավորություն կընձեռնվի սոցիալական փաթեթի գումարը վերահասցեագրել որպես ապահովագրական վճար։ Ավելին, Զինծառայողների հիմնադրին կատարվող վճարները մինչև 1.0 մլն դրամ ամսեկան աշխատավարձ ստացողների համար կնվազի և կսահմանվի ամսեկան 1000 դրամ, ինչը զգալի ֆիսկալ տարածք կստեղծի ապահովագրավճարների կատարման համար։ Նախատեսվում է նաև, որ սոցիալական կրեդիտների համակարգով 2026թ–ին եկամտային հարկից ետ վերադարձի տարեկան մինչև 50.0 հազար դրամի չափով հնարավորությունը 200, հազարից 500,0 հազար դրամ ամսեկան աշխատավարձ ստացողների համար կսահմանվի մինչևբ 72.0 հազար դրամ ինչը նույնպես լրացուցիչ ֆիսկալ տարածք է ստեղծում ցածր եկամուտ ունեցող անձանց համար ապահովագրավճարի ծախսերը մեղմելու և չեզոքացնելու համար։ Փաստացի վճարված ապահովագրավճարի չափը դառնում է ամսեկան 500 դրամ։ Կառավարությունը, որպես պետական ենթակայության հիմնարկներում և կազմակերպություններում աշխատողների գործատու, կարող է վճարել ԱՀԱ-ին միանալու վճարները կամ դրանց մի մասը, ինչը նույնպես կհանդիսանա պետական բյուջեի ծախս։ Նախատեսվող ծախսերի մեծությունները կհաշվարկվեն ԱՀԱ ներդրման յուրաքանչյուր փուլում՝ ԱՀԱ համակարգում ընդգրկվող պետական հատվածի աշխատակիցների թվաքանակը ճշտելուց հետո։
3 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 09.10.2025 17:14:44 Նախագծով առաջարկված մոդելը՝ ապահովագրավճարի ֆիքսված գումարով, ըստ էության, ռեգրեսիվ պարտադիր վճար է սահմանում, ինչը նույնպես գրեթե ոչ մի երկրում ընդունված չէ։ Ֆիքսված ապահովագրավճարի դեպքում ցածր աշխատավարձ ստացողների աշխատավարձից գանձվելու է բարձր տոկոս (շուրջ 6%), իսկ բարձր աշխատավարձերից՝ փոքր տոկոս (3%-ից ցածր)։ Սոցիալական արդարության և իրավահավասարության տեսանկյունից սա տրամաբանական չէ, հակասում է նաև միջազգային փորձին։ Առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի հաշվարկը կատարվում է ելնելով համապատասխան բնակչության խմբի պլանային տարում ապահովագրվող անձանց թվաքանակից և նրանց առողջության համապարփակ ապահովագրության ծախսերից: Ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կարող է կազմել տարեկան 120 000-ից 164 400 ՀՀ դրամ, որը ամսվա համար կազմում է 10 000-ից 13700 ՀՀ դրամ և յուրաքանչյուր հաջորդող տարվա համար հաստատվում է պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորման համար ֆիսկալ տարածք ստեղծել Զինապահ հիմնադրամին վճարվող ամսեկան պարտադիր դրոշմավճարները մինչև 1,0 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար ամսեկան սահմանել 1000 դրամ, ինչպես նաև եկամտային հարկից որպես սոցիալակն կրեդիտ հետ ստացվող գումարի տարեկան չափը 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար սահմանել տարեկան մինչև 72 հազար դրամ։ ԱՀԱ ներդրումը ինքնին նպատակաուղված է նվազեցնելու աղքատությունը, և դրա հետ մեկտեղ միտված է հավասարություն ապահովել բնակչության բոլոր սոցիալական խմբերի միջև՝ ապահովելով բոլորին բժշկական ծառայություններով, քանի որ հենց ցածր եկամուտներ ուենցող սոցիալական խումբը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ բուժ. հաստատություններ դիմելու և անհրաժեշտ բուժում ստանալու համար:
4 Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի աշխատողների ճյուղային հանրապետական արհմիություն 09.10.2025 17:14:44 Անորոշ է ապահովագրության ծածկույթը։ Նախատեսված է, որ կարող են կիրառվել համավճարներ, ընդ որում ոչ ավելին, քան արժեքի 50%-ը։ Դեղերի և պարագաների դեպքում կարող է սահմանված լինել "առավելագույն արժեք", և համավճարով կփոխհատուցվի այդ առավելագույն արժեքի կեսից ոչ ավելին։ Իսկ թանկ դեղերի ու պարագաների դեպքում կարող ընդհանրապես փոխհատուցում չլինել։ Սա բավականին լղոզված և անորոշ կարգավորում է։ Այսպիսով, ապահովագրությունը մեր կարծիքով ամենևին համապարփակ չէ և շատ բաներ թողնված են ենթաօրենսդրական ակտերին, ինչով համակարգը դառնում է անկանխատեսելի։ Ապահովագրական փաթեթը ներառում է բժշկական օգնություն և սպասարկում համարվող խորհրդատվական, կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման ծառայությունները: Ապահովագրության փաթեթում ներառվելու են պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակչության համար հիվանդությունների, մահացության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների և վիճակների կանխարգելման, բուժման և շարունակական հսկողության նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում հասանելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Ապաահովագրական փաթեթում առկա ծառայությունների ցանկը նշված չէ օրենքը չծանրաբեռնելու նպատակով: ԱՀԱ օրենքով սահմանվում է ապահովագրության հիմնական փաթեթի ձևակերպումը, ուստի համավճարների առկայությունը իր հերթին հնարավորություն է տալիս բաժառուներին ստանալ բժշկական օգնություն ավելի հարմար պայմաններով՝ նաև հնարավորություն տալով ապահովագրված անձին կատարել որոշակի ընտրություն։
5 Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա 10.10.2025 16:10:55 «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության նախագծի վերաբերյալ առաջարկում ենք․ 1․Նախագծով սահմանված ապահովագրավճարի տոկոսային միավորը հավասարաչափ բաժանել աշխատողի և գործատուի միջև, հաշվի առնելով, որ Նախագծով գործատուի մասնաբաժին նախատեսված չէ, մինչդեռ, աշխատանքի վայրում աշխատողները ենթարկվում են տարբեր ռիսկերի, որոնք ազդում են նրանց առողջության վրա (հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում չկան սահմանված առողջ և անվտանգ աշխատանքային պայմանները սահմանող ժամանակակից նորմեր)։ Եվրոպական մի շարք երկրներում` Գերմանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Շվեյցարիայում աշխատողների առողջության ապահովագրության համար պարտադիր վճարումներ կատարվում է նաև գործատուների կողմից։ Գործատուների մասնակցությունն այս համակարգում կնպաստի աշխատողների ֆինանսական ծանրաբեռնվածության նվազմանը և սոցիալական արդարության ապահովմանը։ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում աղքատության մակարդակը կազմում է 23.7%: Աղքատների շրջանում կան նաև աշխատող աղքատներ, ովքեր անգամ աշխատանք ունենալով չեն կարողանում ապահովել իրենց և իրենց ընտանիքների անդամների նվազագույն կարիքները, քանի որ Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձ սահմանելիս հաշվի չի առնվում աշխատողի և նրա ընտանիքի պահանջմունքները: Հանրապետությունում առկա գնաճի և աշխատավարձի ինդեքսավորման բացակայության պարագայում առողջության ապահովագրության վճարը լրացուցիչ հարկային բեռ է դառնալու աշխատողների համար, ինչը բացասական ազդեցություն կունենա նրանց եկամուտների վրա։ Որպես սոցիալական և իրավական պետության հիմնական բաղադրիչ` պետք է առանձնացնել աշխատողների սոցիալական պաշտպանվածության և բարեկեցության համար օրենսդրական երաշխիքների ապահովումը: 2․Նախագծի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ «Առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկը իրականացվում է հիմք ընդունելով սպառողական գների ինդեքսի կանխատեսվող փոփոխությունները», մինչդեռ, Հայաստանի Հանրապետությունում չի կիրառվում 2004թ. ընդունված ՀՀ աշխատանքային օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջը՝ «Աշխատավարձի ինդեքսավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Չի կիրառվում նաև 2004 թվականին ընդունված «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքը։ Ստացվում է, որ առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկի դեպքում հաշվի է առնվելու գնաճը, իսկ գնաճի դեպքում Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի ինդեքսավորում չի կատարվում: Հետևաբար, անընդունելի է ու տեղին չէ ապահովագրավճարի չափը վերանայել ու կապել գնաճի հետ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում չի իրականացվում աշխատավարձի ինդեքսավորում։ Առաջարկվում է Նախագծով սահմանել ոչ ֆորմալ ոլորտում աշխատողների, սեզոնային աշխատողների, գյուղատնտեսության ոլորտում աշխատողների, տնային աշխատողների համար առողջության համապարփակ ապահովագրությունից օգտվելու իրավունքի վերաբերյալ կարգավորումներ։ Նախագծով սահմանված ղեկավար մարմինների կազմում առաջարկվում է ներառել արհեստակցական միության և գործատուների միության ներկայացուցիչներին։ 1. Օրենքով չի արգելվում այլ աղբյուրների՝ այդ թվում գործատուների կամ այլ միջոցների հաշվին վարձու աշխատողների ապահովագրական վճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում կատարելը։ Գործատուն կարող է կատարել իր աշխատողի ապահովագրավճարի վճարումը ներքին համաձայնության հիման վրա: Այժմ էլ գործատուների մեծամասնությունը որպես խրախուսում իրենց վարձու աշխատողներին տրամադրում են մասնավոր առողջության ապահովագրություն դիմելով մի շարք ապահովագրական ընկերությունների: Ապահովագրության համակարգի համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները գոյանալու են երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և առողջության համապարփակ ապահովագրության համակարգին միանալու համար նախատեսված ապահովագրավճարներից: Պետական բյուջեից ֆինանսական միջոցները հավաքագրվելու են ըստ պետական համաֆինանսավորման չափերի ձևավորված շահառուների ցանկերի։ Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորման համար ֆիսկալ տարածք ստեղծել Զինապահ հիմնադրամին վճարվող ամսեկան պարտադիր դրոշմավճարները մինչև 1,0 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար ամսեկան սահմանել 1000 դրամ, ինչպես նաև եկամտային հարկից որպես սոցիալակն կրեդիտ հետ ստացվող գումարի տարեկան չափը 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար սահմանել տարեկան մինչև 72 հազար դրամ։ ԱՀԱ ներդրումը ինքնին նպատակաուղված է նվազեցնելու աղքատությունը, և դրա հետ մեկտեղ միտված է հավասարություն ապահովել բնակչության բոլոր սոցիալական խմբերի միջև՝ ապահովելով բոլորին բժշկական ծառայություններով, քանի որ հենց ցածր եկամուտներ ուենցող սոցիալական խումբը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ բուժ. հաստատություններ դիմելու և անհրաժեշտ բուժում ստանալու համար: 2. Առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի հաշվարկը կատարվում է ելնելով համապատասխան բնակչության խմբի պլանային տարում ապահովագրվող անձանց թվաքանակից և նրանց առողջության համապարփակ ապահովագրության ծախսերից: Ինչպես նաև ապահովագրական վճարի հաշվարկման համար հիմք են հանդիսանալու հիմնական ծառայությունների փաթեթը, դրանում ներառված ծառայությունների գները և այդ ծառայությունների հնարավոր սպառման ցուցանիշները, որոնք էլ իրենց հերթին պայմանավորված են բնակչության սեռատարիքային կազմից, առողջական ռիսկերի առկայության հնարավորություններից, առողջության հսկողության համար անհրաժեշտ կանխարգելիչ ծառայությունների ծավալից։ Այդ ծառայությունների գների հաշվարկման հիմքում հաշվի են առնվելու բժշկական կազմակերպությունների ներդրումային ծրագրերը, նոր մեթոդներով իրականացվող ախտորոշիչ և բուժական ծառայությունների ծախսարդյունավետության հաշվարկման ժամանակակից մեթոդներ։ Առանց հավասարակշռված և բոլոր հնարավոր ռիսկերը՝ այդ թվում նաև գնաճի ռիսկը, հաշվի առնելու և գնահատելու ապահովագրավճարի հաշվարկումը կբերի բացասական ազդեցության՝ ապահովագրական դեպքերի հատուցման ոչ ամբողջական լինելու պարագայում։ Նախագծում սահմանված է գյուղացիական տնտեսություններում զբաղվածների համար համակարգին միանալու ժամկետները և ընթացակարգը։ Այն ենթադրում է կամավոր հիմքով միացում, որի դեպքում պետական բյուջեից նախատեսվում է սուբսիդավորում իրականացնել։ Համաձայն օրենքի նախագծի՝ Հոգաբարձուների խորհուրդը ներառելու է բուժաշխատողների, պացիենտների, աշխատողների, բժշկական կազմակերպությունների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական միավորումների մեկական ներկայացուցչից՝ հաշվի առնելով Հոգաբարձուների խորրդին վերապահված գործառույթների բնույթը։ Բավարար հիմնավորման դեպքում օրենքի նախագծի հետագա փոփոխությունների կատարման ընթացքում, կարող է դիտարկվել նաև գործատուների միության ներկայացուցիչներին ներառելու հարցը։
6 Հրաչյա Պետրոսյանց 11.10.2025 00:04:29 Նախագծով առաջարկվում է, որ 3. Այն դեպքում, երբ անձն ունի սույն հոդվածի 2-րդ մասի 11-ից 15-րդ կետերով սահմանված կարգավիճակներից որևէ մեկը և միաժամանակ ունի կամ ձեռք է բերում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 1-10-րդ կետերով սահմանված համապատասխան կարգավիճակներից որևէ մեկը, ապա նրա նկատմամբ տարածվում են սույն օրենքի իմաստով առավել բարենպաստ պայմաններ նախատեսող կարգավիճակները: Տվյալ դեպքում անհասկանալի է դառնում զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց, զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կարգավիճակը, քանի որ օրենքի ուժով նրանք իրավունք ունեն օգտվելու որակյալ բժշկական օգնությունից պետական բյուջեի հաշվին։ Այսինքն նախագծում չի հստակեցվում, թե ինչ է նշանակում ,, սույն օրենքի իմաստով առավել բարենպաստ պայմաններ նախատեսող կարգավիճակները,,։ Նրանք շարունակում են օգտվել պետական բյուջեի հաշվին որակյալ բժշկական օգնություն ստացող անձինք և հանդիսանում են բժշկական ապահովագրավճար չվճարող անձինք, եթե ստանում են երկու հարյուր հազար մեկ դրամ աշխատավարձ ստացող անձինք, թե մեկ այլ կարգավիճակ ունեն։ Նախագով նախատեսված կարգավորումները հստակ սահմանում են բարենպաստ պայմաններ նախատեսող կարգավիճակները, որը վերաբերվում է օրենքի իմաստով պետական բյուջեից ամբողջությամբ կամ մասնակի ապահովագրավճարի սուբսիդավորմանը։ 11–րդ հոդվածում նշված բնակչության խմբերում համապատասխան կարգավիճակ ձեռք բերելուն հաջորսդող ամսվա 1–ից ապահովագրված անձը ռեգիստրում ստանում է համապատասխան կարգավիճակ։ Ձեր կողմից բերված օրինակում, եթե անձըբ 201 հազար դրամ աշխատավարձ է ստանում սակայն միևնույն ժամանակ զինվորական հաշմանդամ է, ապա զինվորական հաշմանդամության կարգավիճակի վերբերյալ ապահովագրվածմ անձանց ռեգիստրում տվյալը գրանցվելու օրվան հաջորդող ամսվա 1–ից տվյալ անձը նաև ՊԵԿ համակարգում կստանա «ապահովագրավճար չվճարող» կարգավիճակ։
7 Vahagn Tadevosyan 14.10.2025 14:24:40 Ներկայացված մոդելը, ըստ որի բժշկական ապահովագրության ամբողջ ֆինանսական բեռը դրվում է բացառապես աշխատողի վրա, համարում եմ անարդար դրա փոխարեն առաջարկում եմ այլընտրանքային մոտեցում՝ հիմնված սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության սկզբունքների վրա։ Ինչու է անարդյունավետ և անարդար, երբ բժշկական ապահովագրության ամբողջ վճարը կատարում է միայն աշխատողը․ Աշխատողների իրական եկամտի կտրուկ նվազումը կհանգեցնի ստվերային զբաղվածության աճի և կնվազեցնի պաշտոնական աշխատանքի շահավետությունը։ Փոխարենը պետությունը կարող է ստանալ հակառակ արդյունք՝ հարկային եկամուտների նվազում։ Գործատուն նույնպես պատասխանատու է աշխատողի աշխատունակության պահպանման համար։ Քանի որ գործատուն ստանում է տնտեսական շահ աշխատողի աշխատանքից, նա պետք է մասնակցի առողջության հետ կապված սոցիալական ռիսկերի փոխհատուցմանը։ Բժշկական ապահովագրությունը հասարակական բարիք է, ոչ թե զուտ անհատական ծառայություն։ Մեկ քաղաքացու հիվանդությունը անդրադառնում է ամբողջ տնտեսության վրա՝ սկսած արտադրողականությունից մինչև պետական համակարգերի վրա բեռի ավելացում։ Աշխարհի զարգացած երկրներում գործում է համատեղ (սոլիդար) մոդել։ Երկիր Ով է վճարում բժշկական ապահովագրությունը Գերմանիա Աշխատողը՝ 7.3% + գործատուն՝ 7.3% Ֆրանսիա Գործատուն՝ մոտ 13%, աշխատողը՝ մոտ 1% Ռուսաստան Գործատուն՝ 5.1%, աշխատողը՝ 0% ԱՄՆ Սովորաբար 50/50 Այն երկրները, որտեղ ամբողջ բեռը դրվում է միայն աշխատողի վրա, հիմնականում ունեն բարձր ստվերային տնտեսություն և թույլ սոցիալական պաշտպանություն։ Ակնհայտ է, որ Հայաստանը ձգտում է ավելի արդար և կայուն համակարգի Առաջարկ Դիտարկել բժշկական ապահովագրության համագործակցային (սոլիդար) ֆինանսավորման մոդելի ներդրումը, որի դեպքում. Գործատուն և աշխատողը կիսում են վճարը (օրինակ՝ 50/50 կամ 60/40), պետությունը հոգում սոցիալապես անապահով խմբերի բժշկական ծախսերը։ Արդեն ապահովագրված քաղաքացիների համար նախատեսվում է փոխհատուցման կամ զեղչի մեխանիզմ, որպեսզի նրանք չվճարեն կրկնակի Այս մոտեցումը կապահովի համակարգի կայունություն, սոցիալական արդարություն և պաշտոնական զբաղվածության խրախուսում: Միջազգային փորձում առանձնացվում է առողջապահության ֆինանսավորման երեք հիմնական մոդել պետական ապահովագրություն, մանսավոր ապահովագրություն և խառը: ՀՀ-ն որդեգրում է խառը մոդելը, ինչը ենթադրում է, որ ծառայությունների հիմնական փաթեթը տրամադրում է պետությունը, իսկ մասնավոր ապահովագրական ընկերությունները տրամադրում են լրացուցիչ ծառայությունների փաթեթներ: Սակայն կարևոր է հիշել, որ համապարփակ ապահովագրությունը պարտադիր է բոլորի համար, իսկ կամավոր ապահովագրությունը կախված է տվյալ անձի կամքից: Օրենքով չի արգելվում գործատուների կամ այլ միջոցների հաշվին վարձու աշխատողների ապահովագրական վճարների ամբողջությամբ կամ մասնակի վճարում կատարելը։ Գործատուն կարող է կատարել իր աշխատողի ապահովագրավճարի վճարումը ներքին համաձայնության հիման վրա: Այժմ էլ գործատուների մեծամասնությունը որպես խրախուսում իրենց վարձու աշխատողներին տրամադրում են մասնավոր առողջության ապահովագրություն դիմելով մի շարք ապահովագրական ընկերությունների: Օրենքով սահմանվում են սոցիալակն այն խմբերը, որոնք հանդիսանալու են ապահովագրավճար չվճարող, և նրանց համար կատարվելու է ապահովագրավճարի ամբողջական սուբսիդավորում պետական բյուջեի հաշվին: Բացի այդ ցածր աշխտավարձ ստացող անձիք, որոնք հանդիսանում են նաև սոցիալապես ավելի խոցելի, պետությունը ևս կատարելու է սուբսիդավորում կախված ապահովագրավճար վճարողի եկամուտից: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգին միանալու դեպքում եկամուտների վրա ազդեցությունը մեղմելու նպատակով նախատեսվել է ապահովագրավճարի չափի սուբսիդավորման համար ֆիսկալ տարածք ստեղծել, օրինակ եկամտային հարկից որպես սոցիալակն կրեդիտ հետ ստացվող գումարի տարեկան չափը 200-500 հազար դրամ աշխատավարձ ստացող անձանց համար սահմանել տարեկան մինչև 72 հազար դրամ։ ԱՀԱ ներդրումը ինքնին նպատակաուղված է նվազեցնելու աղքատությունը, և դրա հետ մեկտեղ միտված է հավասարություն ապահովել բնակչության բոլոր սոցիալական խմբերի միջև: Օրենքով սահմանվում է նաև բոնուսային համակարգ, որը ապահովագրված անձը կարող է օգտագործել ապահովագրավճարի վճարման, կամավոր բժշկական ապահովագրության շրջանակներում լրացուցիչ փաթեթների ձեռքբերման, մարզասրահների կամ լողավազանների բաժանորդագրային վճարներ, առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարներ կատարելու, ինչպես նաև առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում չհատուցվող բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարում կատարելու նպատակով։
8 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Ըստ նախաբանի՝ Առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) նպատակն է ապահովել մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի արդյունավետ իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը, Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունությունը, բարելավել բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները, աջակցել Հայաստանի Հանրապետությունում սոցիալական համերաշխության միջավայրի ձևավորմանը, նպաստել բնակչության առողջապահական կարիքների բավարարմանը, բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների հասանելիության, այդ թվում` ֆինանսական հասանելիության աստիճանը, բարելավել դրանց որակը: Օրենքի նպատակը ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ այն ոււղված է առողջության իրավունքի ապահովմանը, հասանելիությանը, որակի բարելավմանը, որոնք, սակայն, արդեն իսկ ծածկված են այլ օրենքներով /օրինակ՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենք/: Ի թիվս այլնի, նպատակներից են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական համակարգի կայունության ապահվումը, բնակչության առողջության և դրա հետ կապված այլ ցուցանիշները բարելավելը, ինչպես նաև նվազեցնել հիվանդացության, մահացության ցուցանիշները: Ցուցանիշները, սակայն, չափելի չեն և չեն կարող դրվել առողջության համապարփակ ապահովագրության մասին օրենքի նպատակաների շարքում: Առաջարկում ենք հստակեցնել, որ օրենքի նպատակը ոչ թե պարզապես առողջության իրավունքի ապահովումն է, կամ բարելավումը. այլ համընդհանուր ֆինանսական պաշտպանությունը առողջապահական ծախսերից կամ երաշխավորելը, որ յուրաքանչյուրը կարողանա օգտվել առողջապահական ծառայություններից: Չի ընդունվել: Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումն ուղղված է մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի երաշխավորման գործուն կառուցակարգերի ձևավորմանը և գործարկմանը: Այն թույլ է տալու առողջապահական ծառայությունների մատչելիության և հասանելիության պատշաճ երաշխիքներ ստեղծել նաև բնակչության այն խմբերի համար, որոնք այս կամ այն պատճառով մինչև օրենքի ընդունումը դուրս են մնացել երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներից: Նախագիծը յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման հստակ մեխանիզմներ է սահմանում՝ ուղղված առողջության պահպանման, դրա ամրապնդման, ինչպես և անհրաժեշտության դեպքում պատշաճ բուժօգնության երաշխավորման տեսանկյունից: Ինչ վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքին, ապա այն կարգավորում է բժշկական օգնության և սպասարկման իրավունքի երաշխավորմանն ուղղված հարաբերություններ և դրա շրջանակում նաև պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկումը: Հիշյալ օրենքի նպատակը չէ և չի կարող անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման համալիր կառուցակարգերի սահմանումը, որը առավելապես ներկայացված նախագծի տիրույթում է, բայց և այլ օրենքների և ենթաօրենսդրական ակտերի պատշաճ իրագործում է նախատեսում:
9 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 2-ով սահմանվում են Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Այսպես, հոդված 2-ի 1-ին մասի 16-րդ կետի համաձայն՝ կանխարգելիչ ծառայություն՝ բժշկական կազմակերպության կողմից տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ անցնելն կամ դրանք անցնելուն սույն օրենքին համապատասխան հերթագրված լինելը, ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման է, անկախ ապահովագրավճարն օրենքով սահմանված կարգով վճարելու հանգամանքից. Նույն կերպ, Հոդված 5 -ը սահմանում է Ապահովագրական փաթեթի տրամադրման կարգն ու պայմանները, ինչպես նաև չապահովագրված անձանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները: Հոդվածով, ինչպես և սահմանված է Օրենքի սահմաններում, նախատեսվում է կանխարգելիչ ծառայություն՝ նշելով, որ Ապահովագրված անձի ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայմանը կանխարգելիչ ծառայություն ստանալն է կամ ծառայություն ստանալու համար Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հերթագրված լինելը: «Կանխարգելիչ ծառայություն» հասկացությունը որպես նախապայման, փաստացի սահմանափակում է անձի՝ բժշկական օգնության մատչելիության իրավունքը, քանի որ ըստ նախատեսվող կարգավորման՝ եթե քաղաքացին պարբերաբար բուժզննում չի անցնում, ապա կարող է զրկվել ապահովագրական փաթեթից, ինչը հակասում է Սահմանադրության 85-86-րդ հոդվածներին ըստ որոնց, յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք, իսկ պետության քաղաքականության հիմնական նպատակներից է բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի իրականացումը, արդյունավետ և մատչելի բժշկական սպասարկման պայմանների ստեղծումը: Կանխարգելիչ ծառայություններ չանցնելը չի կարող հանգեցնել հիմնական պլանային ծառայության մերժման: Բացի այդ, կանխարգելիչ ծառայությունները կարող են լինել ֆիզիկապես անհասանելի (հեռավոր բնակավայրերում բնակվելը, բժշկական կենտրոնների պակաս և անմատչելիություն), իսկ բնակչության մի մասը կարող է իրազեկված չլինել կանխարգելիչ զննման պարտավորության մասին՝ այդպիսով զրկվելով ապահովագրական ծածկույթից: Առաջարկում ենք հանել Օրենքի նախագծի հոդված 2, մաս 1, կետ 16-ով սահմանված ձևակերպումը, որով կանխարգելիչ ծառայություններից օգտվելը կամ դրանց հերթագրվելը դիտարկվում է որպես ապահովագրական փաթեթից օգտվելու նախապայման։ Տես՝ 46-րդ առաջարկի պատասխանը: Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ անկախ ԱՀԱ-յի առկայության, ՀՀ բնակչության բոլոր խմբերի համար երաշխավորվելու է բժշկական ծառայությունների նվազագույն ծավալ:
10 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Նախագծի հոդվածի 5-ի 10-րդ մասով սահմանվում է, որ բացառությամբ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների, բժշկական կազմակերպության համապատասխան ծառայության թողունակության սահմանափակության դեպքում կարող է կիրառվել հերթագրում ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով՝ Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, ինչը բավականին երկար ժամկետ է (մինչև 6 ամիս սահմանափակումը առողջապահական համակարգում վտանգավոր է, քանի որ այդ ընթացքում հիվանդի վիճակը կարող է վատթարանալ/՝ առավել ողջամիտ է սահմանել մինչև 6 ամիս տևողությամբ հերթագրման հստակ առավելագույն ժամկետ՝ ըստ յուրաքանչյուր ծառայության բնույթի /ենթաօրենսդրական ակտով): Առաջարկում ենք կանխարգելիչ ծառայությունները դարձնել խրախուսական, ոչ թե պարտադիր՝ օրինակ՝ սահմանել, որ կանխարգելիչ զննում անցած անձանց համար համավճարի չափը նվազում է և այլն: Բացի այդ, սահմանել, որ հերթագրման առավելագույն ժամկետը ոչ մի դեպքում չի կարող վնասել հիվանդի առողջությունը: Տես 30-րդ առաջարկության պատասխանը:Միևնույն ժամանակ կանխարգելիչ այցերի պարտադիրությունը կապված է դրանց առողջապահական նշանակությամբ, որը առավել երկար հեռանկարում բերելու է հիվանդությունների վաղ հայտնաբերման, ըստ այդմ, հիվանդացության և մահացության ցուցանիշների փոփոխման, առողջապահական ծախսերի կրճատման և այլն:
11 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 3-ը սահմանում է Առողջության համապարփակ ապահովագրության ընդհանուր բնութագիրը: Մասնավորապես հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքով նախատեսված ապահովագրական փաթեթը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում և սույն օրենքով նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության տարածքը Հայաստանի Հանրապետությունն է: Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրացիների նկատմամբ՝ օրենքով նախատեսված կարգով։ Սույն օրենքը չի տարածվում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում կամ դրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրացիների և նրանց ընտանիքների անդամների վրա, որոնց առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Միևնույն ժամանակ հոդված 11-ի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Առողջության համապարփակ ապահովագրության ենթակա են՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք (օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ունեցող) ունեցող օտարերկրացիները, որոնք ընդգրկված են սույն հոդվածի 2-րդ մասի 11-ից 15-րդ կետերով սահմանված բնակչության խմբերում։ Սույն կետը չի տարածվում փախստականների և ապաստան հայցողների, նրանց ընտանիքի անդամների նկատմամբ։ Փախտականներն ու ապաստան հայցողները բացառված են նշված ցանկից: Սա խտրական է հատկապես հաշվի առնելով այս պահին ՀՀ-ում բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականների առկայությունը և վերջիններիս կարիքների առկայությունը: Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիան, որը վավերացվել է նաև ՀՀ կողմից 1993 թվականին, սահմանում է, որ անդամ երկրները իրենց տարածքում օրինական գտնվող բոլոր փախստականներին պետք է տրամադրեն նույն վերաբերմունքն ու աջակցությունը, ինչ քաղաքացիներին (հոդված 23)։ Ավելին, Եվրոպական Սոցիալական Խարտիան նույնպես կարգավորում է առողջության պահպանման և աջակցության հետ կապված հարցեր։ Խարտիայի առաջին մասի 11-րդ կետը պահանջում է, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության հնարավոր ամենաբարձր չափանիշն ապահովող միջոցառումներից օգտվել։ Ավելին, Խարտիայի 11-րդ հոդվածը կարգավորում է առողջության պահպանման հետ կապված հարցերն ու պետության պարտավորությունները, ինչը տարածվում է օրինական հիմքւոնքներով երկրի տարածքում գտնվող բոլոր անձանց վրա: Ուստի առաջարկում ենք սահմանել, որ Փախստականներն ու ապաստան հայցողները օգտվում են նույն պայմաններից՝ միջազգային պարտավորությունների համաձայն՝ ՀՀ վավերացրած փախստականների մասին Կոնվենցիայի դրույթներին համապատասխան։ Փախստականների և ապաստան հայցողների համար օրենքի նախագծով երաշխավորված են բժշկական ծառայություններ, առողջության համապարփակ ապահովագրությունում չներառված անձանց տրամադրվելիք լրացուցիչ ծառայությունների շրջանակում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին: Հիշյալ ամրագրումները նաև սահմանված են Նախագծին կից ներկայացված Փախստականների և ապաստանի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծում, որն, ըստ էության, երաշխավորում է անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման որոշակի ծավալ փախտականների և ապաստան հայցողների համար և ապահովում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները:
12 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 4-ը սահմանում է ապահովագրական դեպքը. մասնավորապես ըստ հոդվածի 1-ին մասի՝ սույն օրենքի իմաստով ապահովագրական դեպք է բացառապես Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական կազմակերպություն կամ դեղատուն դիմելը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի իմաստով ապահովագրական դեպք չի հանդիսանում … Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպություն կամ դեղատուն դիմելը` բացառությամբ ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված վիրավորում, վնասվածք ստացած զինծառայողների և քաղաքացիների կողմից համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական կազմակերպություն կամ դեղատուն դիմելու դեպքերի: Հոդվածը տալիս է ապահովագրական դեպքի չափազանց նեղ սահմանում՝ ապահովագրական դեպք է բացառապես Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական կազմակերպություն կամ դեղատուն դիմելը, ինչը սահմանափակում է անձանց իրավունքը՝ դիմել այն բժշկական կենտրոն, որի մատուցած ծառայություններից ցանկանում է օգտվել (հատկապես մարզային համայնքներում, որտեղ Հիմնադրամի հետ պայմանագիր կնքած բժշկական կազմակերպությունների թիվը կարող է լինել սահմանափակ կամ բացակայել, և անձը ստիպված կլինի ճանապարհ անցնել մեկ այլ համայնք՝ ստանալու նույն ծառայությունը, ինչը խախտում է առողջապահական ծառայությունների մատչելիության և հավասարության սկզբունքը): Բացի այդ, նման մոդելը Հիմնադրամին տալիս է գերիշխող դիրք՝ որոշելու, թե ում հետ է կնքվելու պայմանագիր, ում հետ՝ ոչ, ինչը կոռուպցիոն ռիսկեր կարող է պարունակել: Բացի այդ, Նույն հոդվածի 3 -րդ մասով որպես բացառություն է նախատեսում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթի) առկայության, սեփական նախաձեռնությամբ բժշկական կազմակերպություն դիմելը կամ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված դեղատոմսի կամ պահանջագրի, դեղատուն դիմելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Նման ձևակերպումը սահմանափակում է քաղաքացիների արագ հասանելիությունը բժշկական օգնությանը։ Առաջարկում ենք հոդվածում կատարել լրացում, նշելով, որ եթե բժշկական կազմակերպությունը փաստացի ունի համապատասխան լիցենզիա և պատշաճ ծառայություն է մատուցել անձին, որը համապատասխանում է սահմանվող չափանիշներին (Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև Հիմնադրամի և դեղատների միջև պայմանագիր կնքելու համար նախատեսված նվազագույն պահանջները (այդ թվում` որակի) և պայմանագիր կնքելու ընթացակարգը հաստատում է Կառավարությունը), ապա Հիմնադրամը պարտավոր է փոխհատուցել մինչև պայմանագրային շեմի չափով։ ԱՀԱ համակարգը, ի հակառակ պնդման, նախատեսում է դրա ներդրման համալիրություն՝ ՀՀ ողջ տարածքում: Այդ իմաստով մարզային առողջապահական համակարգում իրականացվող բարեփոխումները (կառավարման բարեփոխումներ, մարզային բժշկական հաստատությունների կառուցում, հիմնանորոգում և այլն) նաև նպատակ ունեն հնարավորինս սահուն անցում ապահովել մարզերում ԱՀԱ համակարգի ներդրմանը: ԱՀԱ-ն որևէ կերպ չի խոչընդոտելու, այլ հակառակը խրախուսելու է մարզային առողջապահության համակարգի զարգացումը:
13 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 6-ի 3-րդ մասով սահմանվում է, որ Առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրական փաթեթից օգտվելու, իսկ ապահովագրված անձի ցանկությամբ՝ պլաստիկ քարտի տրամադրման համար ապահովագրված անձը պետք է ինքնուրույն կամ լիազորված անձի միջոցով գրանցվի Ռեգիստրում։ Առողջության համապարփակ ապահովագրության վկայագրի ակտիվացումից հետո ապահովագրված անձը էլեկտրոնային կարգով իրազեկվում է իր իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Առողջության համապարփակ ապահովագրության վկայագրի ձևը, դրա լրացման և ակտիվացման, ինչպես նաև վկայագրի՝ պլաստիկ քարտի ձևով ապահովագրված անձին տրամադրելու կարգը սահմանում է Լիազոր մարմինը: Ակտիվացման համար պահանջվում է ինքնուրույն գրանցում Ռեգիստրում՝ էլեկտրոնային կարգով, ինչը խոցելի խմբերի (գյուղական համայնքների բնակիչներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և այլն) համար կարող է լինել անհաղթահարելի։ Բացի այդ, սահմանված է վճար՝ կրկնօրինակ քարտի համար, որը նախ՝ սոցիալապես խոցելի անձանց համար կարող է լինել խոչընդոտ, երկրորդ, քարտի կորուստը կարող է պայմանավորված չլինել անձի մեղքով: Ուստի առաջարկում ենք Հոդվածում լրացում կատարել՝ նախատեսելով, որ Ռեգիստրում գրանցման և ապահովագրական փաթեթի ակտիվացման գործընթացը կարող է իրականացվել ոչ միայն առցանց, այլև համայնքային կամ առողջապահական մարմինների միջոցով՝ ապահովելով գրասենյակային տարբերակ այն անձանց համար, ովքեր չեն կարող օգտվել էլեկտրոնային համակարգից։ Սահմանել, որ Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել տեղեկատվական և տեխնիկական աջակցություն խոցելի խմբերին՝ գրանցման և ակտիվացման գործընթացում։ Առաջարկում ենք սահմանել նաև, որ քարտի կորուստը չպետք է ինքնին հանգեցնի վճարի պահանջի, այն դեպքերում, երբ անձը կորցրել է քարտը ոչ իր մեղքով կամ եթե այն պայմանավորված է տեխնիկական կամ օբյեկտիվ հանգամանքներով։, ինչպես նաև կոնկրետ խոցելի խմբերի համար: Տես 27-րդ, 28-րդ, 37-րդ առաջարկների պատասխանները: Առաջարկը լրացուցիչ կքննարկվի վկայագրերի տրամադրման հարցերը կարգավորող կառավարության որոշման մշակման ընթացքում։
14 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 7-ը սահմանում է Ապահովագրական փաթեթում ներառվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունները։ Սակայն ծառայությունների բովանդակությունը ամբողջությամբ թողնված է Կառավարությանը՝ ինչը պարունակում է իրավական ռիսկ՝ քանի որ նվազեցնում է նախատեսվող ծառայությունների կանխատեսելիությունը։ Ուստի առաջարկում ենք Հոդվածում սահմանել նվազագույն ծառայությունների ծավալը, որոնք ծածկվելու են ապահովագրությամբ (օրինակ՝ առաջնային բուժ. օգնություն և ընտանեկան բժշկի ծառայություններ, շտապ և անհետաձգելի օգնություն, քրոնիկ հիվանդությունների կառավարում, քաղցկեղի սկրինինգների նվազագույն փաթեթ, վարակիչ հիվանդությունների կանխարգելում/բուժում, վերականգնողական ծառայությունների նվազագույն ծավալ և այլն): Նախագծի 8-րդ հոդվածում ներկայացված են ԱՀԱ ծածկույթն ներառող բժշկական ծառայությունների շրջանակային փաթեթը, այսինքն սահմանված են այն ուղենիշային մոտեցումները, որոնց վրա հիմնվելու կառավարությունն իրավասու կլինի սահմանել նշված փաթեթում ներառվող ծառայությունները:
15 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Հոդված 13-ով սահմանվում է Առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափը, ապահովագրավճարի և առողջության համապարփակ ապահովագրության ծախսերի հաշվարկման սկզբունքները: Այսպես՝ հոդված13-ի 1-ին մասի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրության ապահովագրավճարի դրույքաչափի հաշվարկը կատարվում է ելնելով համապատասխան բնակչության խմբի պլանային տարում ապահովագրվող անձանց թվաքանակից և նրանց առողջության համապարփակ ապահովագրության ծախսերից: Ապահովագրավճարի դրույքաչափը մեկ անձի հաշվով կարող է կազմել տարեկան 120 000-ից 164 400 Հայաստանի Հանրապետության դրամ, որը ամսվա համար կազմում է 10 000-ից 13700 Հայաստանի Հանրապետության դրամ և յուրաքանչյուր հաջորդող տարվա համար հաստատվում է պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով։ Հոդվածը սահմանում է ֆիքսված միջակայք և նույն վճարը՝ անկախ եկամտից։ Նման մոտեցումը, սակայն, չի համապատասխանում սոցիալական արդարության սկզբունքին, քանի որ նույն գումարն է վճարում ինչպես չափազանց նվազ եկամուտ ունեցող, այնպես էլ բարձր եկամուտ ունեցող անձը: Ուստի առաջարկում ենք Հոդվածում լրացում կատարել՝ սահմանելով, որ ապահովագրավճարի չափը պետք է որոշվի եկամտահեն և համամասնային սկզբունքով: Այսպես ապահովագրավճարի դրույքաչափը կարող է սահմանվել աշխատավարձի կամ եկամտի որոշակի տոկոսի չափով՝ ապահովելով համամասնություն եկամուտների հետ, ինչպես նաև սահմանել ապահովագրական վճարի նվազագույն և առավելագույն շեմեր: Չի ընդունվել, նախագիծը հաշվի է առել սոցիալական արդար մոտեցումների երաշխավորումն ԱՀԱ համակարգն ներդնելու գործընթացում, այսպես հոդված 14-ի կարգավորումներն սահմանում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ապահովագրված անձանց առանձին խմբերի ապահովագրավճարների լրիվ կամ մասնակի վճարում:
16 Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 16.10.2025 17:35:11 Նախագծի 47-րդ հոդվածով (անցումային դրույթներ) սահմանվում է, որ մինչև 2028 թվականի հունվարի 1-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք, պարտավոր են անցնել ֆուկցիոնալության գնահատում՝ օրենքով սահմանված կարգով առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ապահովագրական փաթեթ ստանալու համար: Այժմ գործող կարգավորումներով այն անձինք, ովքեր ունեն անժամկետ հաշմանդամության կարգավիճակ, ֆունկցիոնալության գնահատման են ենթարկվում միայն այն դեպքում, եթե ցանկանում են օգտվել ծառայությունների կոնկրետ շրջանակից, ոչ թե ընդհանուր հիմքով կամ կարգավիճակի պահպանման համար։ Նախագծով այս մոտեցումն էականորեն խստացվում է՝ պարտադրելով անժամկետ հաշմանդամության տարբեր խմբեր ունեցող անձանց անցնել նոր գնահատում: Սակայն Կառավարության 28 հուլիսի 2022 թվականի N 1180-Ն և 28 հուլիսի 2022 թվականի N 1177-Ն որոշումները, որոնցով սահմանվում են անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, չափորոշիչները, ունեն առավել բարդ և խիստ չափանիշներ, և նման դրույթի առկայությունը կարող է հանգեցնել նրան, որ մի շարք անձանց մերժվի համապատասխան ֆունկցիոնալ սահմանափակման աստիճանի սահմանումը կամ սահմանվի ավելի ցածր աստիճան՝ կամայականորեն կամ տեխնիկական /նոր օրենսդրական չափորոշիչների կիրառման պատճառներով՝ դրանով զրկելով ապահովագրական փաթեթ ստանալու իրավունքից։ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է առողջության պահպանման, սոցիալական ապահովության, ինչպես նաև իրավական որոշակիության սկզբունքները։ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի 4, 19 և 25-րդ հոդվածները պարտավորեցնում են պետությանը ապահովել առողջապահական ծառայությունների շարունակական մատչելիություն՝ առանց խտրականության և վարչարարական խոչընդոտների։ Մասնավորապես՝ հոդված 25-ի համաձայն՝ մասնակից պետությունները գիտակցում են, որ հաշմանդամություն ունեցող անձինք ունեն առողջապահական ամենաբարձր չափորոշիչներին հասնելու իրավունք` առանց հաշմանդամության պատճառով խտրականության: Մասնակից պետությունները ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք մատչելի կերպով օգտվեն առողջապահական այնպիսի ծառայություններից, նաև` առողջության վերականգնողական միջոցներից, որոնք հաշվի են առնում գենդերային առանձնահատկությունները: Նման փոփոխությունը ստեղծելու է իրավական անորոշություն և սոցիալական ռիսկեր, քանի որ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ունեցել են երաշխավորված կարգավիճակ և ծառայությունների հասանելիություն, կարող են կորցնել դրանք՝ նոր չափանիշների պատճառով, առավել ևս այն դեպքում, երբ նախագիծը չի բացատրում, թե արդյոք ֆունկցիոնալության նոր համակարգով որոշված կարգավիճակները կունենան նույն ծավալի, քանակի և որակի բժշկական ապահովագրական ծառայություններ, ինչ նախկինում կամ ինչով են դրանք տարբերվելու կամ թե ինչով են դրանք միմյանցից տարբերվելու: Նման պարագայում առնվազն պետք է լինի երաշխիք, որ ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելիս պահպանվելու են անձի համար նախկինում սահմանված երաշխիքները: Ուստի առաջարկում ենք վերանայել Հոդված 47-ի այն կարգավորումը, որով մինչև 2028 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց պարտադրվում է անցնել ֆունկցիոնալության գնահատում՝ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթ ստանալու նպատակով և նախատեսել, որ հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձանց համար առողջության համապարփակ ապահովագրական փաթեթի տրամադրումը կատարվի վերջիններիս ներկայիս կարգավիճակի հիման վրա, առանց ֆունկցիոնալության պարտադիր վերագնահատման։ Ֆունկցիոնալության պարտադիր գնահատումը կիրառել միայն այն դեպքերում, երբ անձը ցանկանում է ստանալ նոր տեսակի ծառայություններ (այն դեպքում, երբ Ապահովագրական ծածկույթը ծածկի առավել լայն ծառայությունների շրջանակ կամ պարունակի անձանց համար առավել բարենպաստ պայմաններ)։ Չի ընդունվել: Տես 1-ին առաջարկի պատասխան:
17 Մարինա Մաքյան 16.10.2025 17:56:35 Գործատուների մեծ մասն ապահովում է աշխատակիցներին շատ ավելի հագեցած ապահովագրական փաթեթներով: Որպես նման փաթեթի շահառու` նպատակահարմար և համաչափ չեմ համարում փոխարինել այն նման ճղճիմ. ապահովագրական փաթեթով: Անհրաժեշտ է բացառությունների շարքում նախատեսել այն անձանց, ովքեր արդեն օգտվում են որևէ ապահովագրական ընկերության առաջարկած փաթեթից` երաշխավորելու պայմանագրի ազատությունը: Նախագիծը ոչ միայն չի արգելում, այլ օրենքի նախագծով սահմանված գործիքակազմով առանձին դեպքերում խրախուսում է կամավոր, այդ թվում գործատուների միջոցով լրացուցիչ փաթեթների ձեռբերման հնարավորությունը:
18 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության շրջանակներում տուժողի առողջությանը պատճառված վնասների հետ կապված ծախսերը սույն օրենքով չեն հատուցվում։ Դրույթը հստակ չի սահմանում սահմանագիծը, երբ վնասը համարվում է ավտոտրանսպորտային պատահարի հետևանք և երբ այն արդեն համարվում է առողջության ապահովագրության շրջանակում հատուցման ենթակա։ Սա կարող է առաջացնել իրավական անորոշություն հատկապես այն դեպքերում, երբ պատահարի արդյունքում առաջացած վնասվածքը հետագայում բարդանում է կամ նոր առողջական խնդիրներ են ի հայտ գալիս։ Չի ընդունվել: Բարձրացված հարցն արդեն իսկ կարգավորված է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 12-րդ հոդվածով:
19 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ ապահովագրության վկայագիրը սահմանվում է որպես էլեկտրոնային փաստաթուղթ, որը կարող է տրվել նաև պլաստիկ քարտի ձևով, բայց միայն էլեկտրոնային դիմումի հիման վրա։ Այս մոտեցումը սահմանափակում է այն անձանց մասնակցությունը, որոնք չունեն թվային հմտություններ կամ տեխնիկական հնարավորություն էլեկտրոնային դիմում ներկայացնելու համար։ Առաջարկում ենք նախատեսել, որ ապահովագրության վկայագիրը կարող է տրամադրվել ոչ միայն էլեկտրոնային դիմումի, այլ նաև գրավոր դիմումի հիման վրա։ Չի ընդունվել: Բոլոր անձանց տրամադրվելու է էլեկտրոնային վկայագիր, այսինքն դրա համար հատուկ դիմում ներկայացնելու անհրաժեշտությունը բացակայում է, ինչ վերաբերում է պլաստիկ քարտի համար սահմանված էլեկտրոնային դիմումի պահանջին, ապա սույն պահանջը պայմանավորված է ԱՀԱ համակարգի թվային բնույթով: Պետք է նշել, որ նման մոտեցումն (բացառապես էլեկտրոնային եղանակով դիմելու) արդեն իսկ ներդրված է սոցիալական ապահովության ոլորտի բազմաթիվ ծառայությունների, այդ թվում ֆունկցիոնալության գնահատման ոլորտում:
20 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 2-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ «բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը» սահմանվում է որպես Կառավարության կողմից որոշվող ծառայությունների փաթեթ, որը երաշխավորում է պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը։ Այս ձևակերպմամբ, օրենքը փաստացի ամբողջությամբ Կառավարության հայեցողությանը է թողնում նվազագույն ծառայությունների ծավալի սահմանումը՝ առանց որևէ նորմատիվային երաշխիքի։ Սա կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակների, երբ Կառավարությունն իր որոշումներով սահմանափակի նվազագույն ծառայությունների շրջանակը՝ առանց օրենսդրական վերահսկողության, ինչն ի վերջո կարող է վտանգել առողջության իրավունքի իրացումը։ Առաջարկում ենք բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը սահմանել հենց օրենքով, իսկ Կառավարությանը վերապահվի միայն դրա կիրառման և մեխանիզմների ճշգրտման լիազորությունը։ Տես 31-րդ առաջարկության պատասխանը:
21 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առողջության համապարփակ ապահովագրության փաթեթը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, և ապահովագրության տարածքը նույնպես Հայաստանի Հանրապետությունն է։ Դրույթը չի անդրադառնում այն դեպքերին, երբ կառավարությունը կամ լիազորված մարմինը բուժման նպատակով անձին ուղարկում է օտարերկրյա պետություն։ Առաջարկում ենք օրենքում սահմանել, որ կառավարությունն է սահմանում այն դեպքերը և հատուցման կարգը, երբ ապահովագրության շրջանակներում հնարավոր է ծառայությունների տրամադրումը ՀՀ տարածքից դուրս։ Չի ընդունվել: Նման հնարավորություն ԱՀԱ շրջանակում չի նախատեսվում:
22 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովագրական դեպք է համարվում բացառապես Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական կազմակերպություն կամ դեղատուն դիմելը։ Հայաստանի բազմաթիվ համայնքներում, հատկապես փոքր և գյուղական բնակավայրերում, կարող են չգործել նման կազմակերպություններ կամ դեղատներ, ինչը գործնականում կարող է բացառել բնակիչների հասանելիությունն ապահովագրական համակարգի շրջանակում նախատեսված ծառայություններից։ Առաջարկվում է օրենքում նախատեսել ճկուն մեխանիզմ, օրինակ, ապահովագրական դեպքի ճանաչման այլընտրանքային հիմքեր, եթե պարտադիր պայմանագրային կառույցներ առկա չեն։ Չի ընդունվել: Առողջության համապարփակ ապահովագրության շրջանակում ԱՀԱ ծառայություններ ՀՀ օրենսդրության համաձայն, տրամադրել են բացառապես բժշկական կազմակերպությունները և դեղատները, որոնք ունեն օրենքով սահմանված համապատասխան լիցենզիաներ: Նման մոտեցումը խախուսելու է համապատասխան պայմանագրերի կնքումը և հ անհրաժեշտ ամբողջական ծածկույթի ապահովումը ողջ երկրի տարածքով: Իսկ նման բազմաթիվ բացառությունների սահմանումը բերելու է լրացուցիչ վարչարարության և հետաձգումների, ինչը համակարգի բնականոն գործունեության համար ռիսկեր է պարունակում:
23 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 Առաջարկում ենք 4-րդ հոդվածի 2-րդ մասի «տվյալների» բառը փոխարինել «կայքէջի» բառով։ Չի ընդունվել: Նախընտրելի է համարվում առավել մեծ ծավալի տվյալների տեղադրումը բժշկական կազմակերպությունների և դեղատների մասով, որոնք Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագրեր են կնքել:
24 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կանխարգելիչ ծառայության իրականացման կարգը, պայմանները, ինչպես նաև տեղաշարժման սահմանափակում և հաշմանդամություն ունեցող պացիենտների դեպքում կանխարգելիչ ծառայության առանձնահատկությունները սահմանում է Լիազոր մարմինը: Առաջարկում ենք «սահմանափակում» բառը փոխարինել «դժվարություններ» բառով, իսկ «և» բառը՝ «կամ» բառով։ Ընդունվել է: մասամբ:
25 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 16.10.2025 22:31:19 5-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ չապահովագրված անձանց համար սահմանվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների նվազագույն ծավալ։ Դրույթը ձևակերպված է չափազանց ընդհանուր և չի սահմանում որևէ հստակ չափանիշ կամ սահման, որի հիման վրա կարելի է գնահատել՝ արդյոք օրենքը համապատասխանու՞մ է յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի միջազգային չափանիշներին։ Նախագծի հոդվածի 2-ի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն, բժշկական օգնության և սպասարկման նվազագույն ծավալը չապահովագրված անձանց համար պետության կողմից հատուցման ենթակա՝ Կառավարության կողմից որոշված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են, որոնք երաշխավորում են պետության կողմից յուրաքանչյուրի առողջության պահպանման իրավունքի ապահովման ստանձնած պարտավորության իրականացումը: Օրենքով պետության ստանձնած նման հանձնառության դեպքում նվազագույն ծավալը երաշխավորելու է առողջության պահպանման իրավունքի ապահովումը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: