Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Մարտիկ Մարտիրոսյան 01.10.2025 16:19:44 | Նախագծի հիմնավորումներում, մասնավորապես՝ Կարգավորման նպատալը բաժնում օգտագործված են "տատու", "պապու" բառերը։ Նշված բառերը ոչ թե գրական հայերեն են այլ խոսակցական են։ Պետական մարմնի կողմից շրջանառվող նախագծում ճիշտ կլինի օգտագործել գրական բառ։ Ոչ թե "տատու", "պապու" այլ՝ "տատիկի", "պապիկի"։ Առաջրկում եմ հիմնավորումներում նշված "տատու", "պապու" բառերը փոխարինել "տատիկի", "պապիկի" բառերով։ | Առաջարկը չի ընդունվել: Մերձավոր ազգական են հանդիսանում տատը և պապը, իսկ փաղաքշական տատիկն ու պապիկը խոսակցական են և գրական չեն: Տատ և պապ եզրույթները ոչ միայն գրական հայերեն են, այլ նաև կիրարվում են տարբեր այլ օրենքներում նույնպես, օրինակ՝ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ, 42-րդ, 56-րդ, 82-րդ, 83-րդ և այլ հոդվածներ, նույն ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածում, «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց աջակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածում և այլ ակտերում: | |||
| 2 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 02.10.2025 15:04:35 | Օրենսգրքում առաջարկվող նոր 245.1-ին հոդվածի շարադրանքը («Հոդված 245.1. Երեխայի որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը) հստակեցման և որոշակիացման կարիք ունի։ Թվարկվում են տարբեր սանկցիաներ, սակայն հստակ չէ թե միջնորդական ո՞ր գործունեության համար ո՞ր պատժատեսակն է կիրաեռելի, մեկ անձի կողմից կատարված թե՞ մի խումբ անձանց կողմից։ Ըստ իս սա կարող է հանգեցնել իրավական որշակիության սկզբունքի խախտմանը։ Բացի այդ, օրենքի ոչ բավարար հստակությունն ու որոշակիությունը կարող է հանգեցնել տարաբնույթ ընկալման և յուրովի մեկնաբանման, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզաբանման անհրաժեշտության: | Առաջարկը չի ընդունվել: Ներկայացված է քրեական իրավունքի տեսության մեջ և ՀՀ քրեական օրենսգրքում այլընտրանքային սանկցիա, որը բովանդակում է տարբեր տեսակի պատիժներ և պատժաչափեր: Կոնկրետ դեպքով դատարանն է որոշում, թե ում նկատմամբ որ պատիժը նշանակի և ինչ չափով: Այլընտրանքային սանկցիաները նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածների մեծամասնությունում և ունեն լայն կիրառելիություն: Այլընտրանքային սանկցիայի առկայությունը երբեք չի խախտել որոշակիության սկզբունքը և չի կարող այն խախտել: | |||
| 3 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 02.10.2025 15:04:35 | Բացի այդ, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածն է սահմանում, թե որն է համարվում միջնորդական գործունեություն, այն է՝ որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված յուրաքանչյուր գործունեություն, բայց այս գործողությունները կարող է կատարված լինի մեկ անձի կողմից կամ մի խումբ անձանց կողմից՝ շահադիտական նպատակներով կամ առանց որևէ շահ հետապնդելու։ Արդյո՞ք օրենսդիրը այս տարբերություններին չպետք է անդրադառնա և որոշակիացնի և հստակեցնի, որպեսզի տարաբնույթ ընկալման և մեկնաբանությունների տեղիք չտա կամ հետագայում այն ընդունելուց հետո անհրաժեշտություն չառաջանա վերախմբագրել։ | Առաջարկը չի ընդունվել: Նախագծում ներկայացված հոդվածը վերաբերում է բացառապես միջնորդական գործունեությանը, որի արդյունքում յուրաքանչյուր անձ, ով կկատարի առաջարկվող հոդվածով նախատեսված արարքը, կենթարկվի քրեական պատասխանատվության՝ անկախ այն կատարել է միայնակ, թե խմբի կազմում՝ համակատարմամբ, թե հանցակցությամբ: Իսկ եթե առաջարկի հեղինակի մոտ մտավախություն է առաջացնում երեխայի առքուվաճառքի դեպքերի համար պատասխանատվությունը՝ շահ ստանալու նպատակով, ապա այն արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ և 242-րդ հոդվածներում և տարբերակվում է առքուվաճառքի նպատակներով՝ շահադիտական, թե խնամքը ստանձնելու կամ խնամքին հանձնելու նպատակներով: | |||
| 4 | Մուշեղ Բաբայան 05.10.2025 19:12:59 | Առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ Նախագիծ) վերաբերյալ 1․ Նախագծի 2-րդ հոդվածը շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝ << Հոդված 2. Օրենսգրքի 243-րդ հոդվածում՝ 1-ին մասում «իրականացմանը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը,» բառերը․․․>>։ ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Եթե Նախագծով առաջարկվող լրացումը տեղայնացնենք գործող հոդվածի դիսպոզիցիայում, կստանանք հետևյալ պատկերը․ <<1. Երեխայի հետ բնակվող ծնողի կողմից երեխայի հետ չբնակվող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև դատական կարգով սահմանված տեսակցության իրականացմանը, ներառյալ՝ դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը, մեկ ամսվա ընթացքում երեք կամ ավելի անգամ, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում հինգ կամ ավելի անգամ խոչընդոտելը կամ առանց տեսակցող ծնողի կամ այլ մերձավոր ազգականի նախնական համաձայնության՝ տեսակցության ժամերին այլ վայր տեղափոխելը>>։ Ակնհայտ է, որ շարահյուսության առումով Նախագիծը վերաշարադրման կարիք ունի, քանի որ առաջարկվող տեսքով լրացում կատարելուց հետո գործող նորմի իմաստը կխախտվի։ Մյուս կողմից, այս լրացման վերաբերյալ Նախագծի հիմնավորումներում նշված է, որ <<Օրենսգրքի 243-րդ հոդվածի կիրառման առնչությամբ առաջացել է որոշակի տարաձայնություն, ինչից ելնելով մեկնաբանող ձևակերպում է ավելացվել նաև քննարկվող հոդվածի 1-ին մասում, որտեղ որպես տեսակցությունների խոչընդոտում հատուկ շեշտվում է դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը: Օրինակ, եթե դատական ակտով սահմանված է տեսակցությանը կոնկրետ ծնողի մասնակցության բացառումը, կոնկրետ վայրում տեսակցությունների իրականացումը, կոնկրետ վայրից դուրս տեսակցությունների իրականացումը և այլն>>: Նախագծի հեղինակներն, ըստ էության, նպատակ են ունեցել քրեականացնել նոր արարք՝ դատական ակտով սահմանված՝ տեսակցության պայմանների խախտումը։ Կարծում եմ, որ առաջարկվող արարքն իր օբյեկտով և օբյեկտիվ կողմով նաև սուբյեկտով տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից, առաջարկում եմ քննարկել այդ հանցանքը նոր լրացվող հոդվածով նախատեսելու հարցը։ Իսկ եթե Նախագծի հեղինակների նպատակը եղել է գործող հոդվածով նախատեսված <<խոչընդոտելու>> եղանակները մեկնաբանելը, ապա <<դատական ակտով սահմանված պահանջներից որևէ մեկի չկատարումը>> առաջարկվող ձևակերպումն ավելի անորոշ կլինի, քանի որ դատական ակտը կարող է սահմանել տարատեսակ պահանջներ, որոնք կամ վերաբերելի չեն լինի տեսակցություններին, կամ վերաբերելի լինելով հանդերձ՝ էական նշանակություն չեն կարող ունենալ հատկապես տեսակցողների իրավունքների խախտումների համատեքստում։ 2․ Նախագծով առաջարկվում է Օրենսգիրքը լրացնել նոր 245.1-ին հոդվածով, որի դիսպոզիցիան ունի հետևյալ շարադրանքը՝ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն իրականացնելը՝>>։ Քանի որ այս արարքի քրեականացմամբ լուծվում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածով նշված արգելքի խախտման դեպքում պատասխանատվության ենթարկելու խնդիրը, ուստի կարծում եմ, որ նպատակահարմար կլինի տարընթերցումներից և տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու համար 245․1-ին հոդվածի դիսպոզիցիայում ամբողջությամբ ներկայացնել Ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի մեկնաբանությունը, այն է՝ դիսպոզիցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ․ <<Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն, այսինքն` որդեգրել ցանկացող անձանց անունից և նրանց շահերից բխող այլ անձանց կողմից իրականացվող` երեխաներ ընտրելուն և որդեգրման հանձնելուն ուղղված գործունեություն իրականացնելը՝>>։ | 1. Առաջարկը չի ընդունվել: Իրավական տեխնիկայի տեսանկյունից շարահուսությունը հասկանալի է, քանի որ ներկայացված արարքի առնչությամբ տրվում է այդ արարքի մասնավոր դրսևորումներից մեկը, ինչը հիմնական արարքից տարանջատվում է «՝» կետարդարական նշանով: Դատական ակտ չկատարելու հանցակազմի հետ նույնացումն անտեղին է, քանի որ մրցակցության կանոնի հիման վրա այդ հարցը կարգավորված է: Այս հոդվածի տարանջատումը ՀՀ քր. օր.-ի 507-րդ հոդվածով նախատեսված՝ դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցագործությունից կայանում է ինչպես հան-ցակազմերի օբյեկտով (ՀՀ քրեական օրենսգրքի 243-րդ հոդվածով դա երեխայի շահերն ու իրավունքներն ապահովող հասարակական հարաբերություններն են), այնպես էլ օբյեկտիվ կողմով՝ գործողությունների կամ անգործության շրջանակով: Բոլոր դեպքերում՝ խոչընդոտելը դրսևորվում է տարբեր եղա¬նակ¬ներով արգելքներ, սահմանափակումներ կամ դժվարու¬թյուն¬ներ ստեղծելով: ՀՀ քր. օր.-ի 507-րդ հոդվածը հանդիսանում է ընդհանուր նորմ որոշ այլ հանցագործությունների համար, որոնցով քրեական պատաս¬խա¬նատվություն է սահմանվում դատական ակտով սահմանված կոնկ¬րետ պարտականությունների չկատարման համար: Օրինակ, ՀՀ քր. օր.-ի 251-րդ հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու համար, իսկ ՀՀ քր. օր.-ի 243-րդ հոդվածով՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու համար: Հետևաբար, եթե դատական ակտով սահմանվում է ալիմենտ (ապրուստավճար) վճարելու կամ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացման պարտականության, ապա արարքները որակվում են ոչ թե քննարկվող հոդվածով, այլ համապատասխանաբար ՀՀ քր. օր.-ի 251-րդ և 243-րդ հոդվածներով՝ դրանց պայմաններին համապատասխանելու դեպքում: 2. Առաջարկը չի ընդունվել: Միջնորդական գործունեությունն ավելի լայն հասկացություն է, քան ներկայացվել է կարծիքի հեղինակի կողմից: Ավելին, դրա առանձին դրսևորումները պայմանավորված են միջազգային որդեգրումների ընթացքում առաջացող խնդիրների հետ, և լուծվելու են հաշվի առնելով այդ օրենսդրությունը նույնպես: |