Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 13.10.2025 21:56:36 | 1. Գործնականում որոշ շահառուներ տեղահանման պահին ունեցել են Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույք, որը ստիպված են եղել վաճառել մինչև ՀՀ կառավարության կողմից Բնակարանային ապահովման ծրագրի հաստատումը։ Իսկ արդեն Ծրագրի հաստատման պահին նշված շահառուները չեն ունեցել սեփականություն։ Տեղահանման պահին սեփականություն ունենալու սահմանափակման պատճառով նշված անձինք հայտնվում են ոչ հավասար, անբարենպաստ պայմաններում, ի համեմատ սեփականություն չունեցող, բայց զգալի ֆինանսական միջոցներ ունեցող տեղահանված անձանց հետ, որոնք կարող են օգտվել ծրագրից՝ ստանալով բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ գումարի մի մասը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք - Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) Հավելված N 1-ի 5-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումը՝ որով որպես բնակարանային աջակցության ծրագրից օգտվելը սահմանափակելու հիմք է նախատեսվում նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ սեփականություն ունենալը, վերացնել։ - Հավելված N 1-ի 5-րդ կետից հանել «2023 թվականի սեպտեմբերի 19-ի կամ» արտահայտությունը։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն, այն ունի լրացուցիչ քննարկման կարիք։ | |||
| 2 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 13.10.2025 21:56:36 | 2. Թեև նախագծով նախատեսված է Հավելված 1-ի 7-րդ կետի փոփոխություն, այնուամենայնիվ, Հավելված 1-ի 6-րդ կետով սահմանված «ընտանիք» հասկացության մեջ դեռևս նշված են միայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ 18 տարին չլրացած երեխաները։ Ուստի առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն՝ համապատասխանեցնելու Հավելված 1-ի 7-րդ կետում առաջարկվող փոփոխությանը։ | Հավելված 1-ի 6-րդ կետով սահմանված դրույթը վերաբերվում է ծրագրի առաջին փուլում դիմած ընտանիքներում անչափահաս երեխաների նույնականացմանը, քանի որ այդ փուլում անչափահաս երեխաների թիվը որոշիչ էր։ | |||
| 3 | Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ 13.10.2025 21:56:36 | 3. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիությունը ձևակերպելիս շահառուները բախվում են փաստաթղթերի վերականգնման խնդիրների, իսկ փաստաթղթերի վերականգնումը որոշ դեպքերում հնարավոր է միայն դատական կարգով (հաշվի առնելով, որ կոնկրետ փաստաթղթերի վերականգման համար անհրաժեշտ հիմքերը բացակայում են, անձինք չեն տեղափոխել իրենց հետ ԼՂ-ից կամ բացակայում են համապատասխան բազաները, ինչպիսի պարագայում նույնիսկ նոտարները հրաժարվում են կատարել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում), այսինքն՝ ժամանակատար գործընթաց է, ապա առաջարկում ենք Հավելված 1-ի 6-րդ կետում («այդ թվում՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, եթե ընտանիքն առցանց դիմում-հայտարարությունը կներկայացնի և ծրագրով նախատեսված հավաստագիրը կստանա մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը») նշված մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետը՝ փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։ Հակառակ դեպքում առաջանալու է Կառավարության որոշմամբ սահմանված ժամկետների պարբերաբար փոփոխության կարիք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շահառուների մեծամասնությունը դեռևս հայտ չեն ներկայացրել` ծրագրից օգտվելու համար, այդ թվում նաև՝ փաստաթղթերի հետ կապված խնդիր ունենալու պատճառով։ | Առաջարկն ընդունվել է ի գիտություն, այն ունի լրացուցիչ քննարկման կարիք։ |