«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու¬թյան կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը լավարկելու, շահառուների համար առավել նպաստավոր պայմանների ստեղծման, ինչպես նաև շահառուների հետաքրքրվածությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման հավելված 4-րդ հաստատված Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի իրականացման ընթացքում՝ ծրագրով հետաքրքրվող քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում՝ վերջիններիս կողմից բարձացված հարցերի և առաջարկությունների հիման վրա ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առաջացավ։ Նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները պայմանավորված են ծրագրի փոխհատուցման բաղադրիչը նկարագրող՝ 27-րդ կետով սահմանված դրույթներով, վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչի մասով վարկի փուլային եղանակով տրամադրման պարտադիր պայմանի բացակայությամբ, անասնաշենքի վերակառուցման պարագայում չափորոշիչների բացակայությամբ, ըստ փուլերի փոխհատուցում ստանալու համար պահանջվող փաստաթղթերի և նպատակային օգտագործման ժամկետի նվազեցման և կենդանիների քանակի առնվազն 90%-ի ապահովման նոր պահանջների սահմանմամբ, ինչպես նաև մի շարք դրույթների տարընկալմամբ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Հանրապետության անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացում, մասնավորապես՝ պահվածքի պայմանների բարելավում, ինչը կնպաստի կաթնատվության մակարդակի բարձրացմանը, որն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը և ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է տարընկալումներից զերծ մնալու համար սահմանված մի շարք դրույթների հստակեցման և լավարկման նպատակով ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն տարընկալումները, ինչը կնպաստի շահառուների շրջանակի ընդլայնմանը և պետական աջակցությամբ Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ավելացմանը:
7․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ:
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 9-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում» միջոցառումից, որով նախատեսվում է խելացի անասնաշենքերի կառուցման խթանում։
-
Discussed
26.09.2025 - 13.10.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 1177
Print