Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Անհրաժեշտությունը

       Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 40-րդ կետով։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Համաձայն ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված  Հավելվածի 40-րդ  կետի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացնել  «Վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը, ժամկետները, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի  նախագիծը (այսուհետ՝ Հրաման)։

     Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել մշակել «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում վիճակախաղերի գործունեության վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը, բովանդակությունը և ձևը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանի նախագիծ։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

       Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Հրամանը Օրենքի պահանջներին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

    Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների  կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Հրամանով սահմանված կարգավորումները  Օրենքի պահանջներին:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

     Նախագծի մշակումը բխում է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12 դեկտեմբեր 2019թ. «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 1830-Լ որոշման 2-րդ նպատակի 2.1.5 ենթանպատակից։

  • Discussed

    24.09.2025 - 09.10.2025

  • Type

    Order Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1076

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: