Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1339-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի               N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1339-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի «Պարենային և ոչ պարենային արտադրանքի գրանցում իրականացնող իրավասու մարմիններ սահմանելու մասին» N 1339-Ն որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԵՎ ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՐԱՆՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2.1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

 

  1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով պարենային և ոչ պարենային արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) պետական գրանցում իրականացնում են Եվրասիական տնտեսական միության հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառված, Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) պահանջներին համապատասխան նշանակված և համապատասխանության գնահատման ոլորտում առնվազն 2 (երկու) տարվա գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման մարմինները՝ հավատարմագրման վկայագրի հավելվածով սահմանված հավատարմագրման ոլորտում ընդգրկված արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի ծածկագրի, արտադրանքի անվանմանը համապատասխան։
  2. Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի պետական գրանցման վկայականի (այսուհետ՝ վկայական) հերթական համար ստանալու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը Միության պետական գրանցման վկայականների միասնական ռեեստրի ազգային մասում (այսուհետ՝ ռեեստր) ներառելու նպատակով համապատասխանության գնահատման նշանակված մարմինը (այսուհետ՝ ՀԳՆՄ) պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ ոչ պարենային արտադրանքի գրանցման մասով՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնինէ տրամադրում`
  • դիմում, որի մեջ նշվում է տվյալ արտադրանքի անվանումը, հայտատուի անվանումն ու դրա գտնվելու վայրի հասցեն (իրավաբանական անձ հանդիսացող հայտատուի դեպքում), հայտատուի ազգանունը, անունը, հայրանունը, նրա գտնվելու վայրի հասցեն, անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում).
  • համապատասխան տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով) սահմանված և վկայականի տրամադրման համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը (նմուշների՝ հավատարմագրված և նշանակված փորձարկման լաբորատորիաներում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) արդյունքները (արձանագրությունները), ինչպես նաև այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են տվյալ արտադրանքի համապատասխանությունը Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի), «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված պահանջներին).
  • արտադրանքի նույնականացումը հիմնավորող փաստաթղթեր.
  • տեղեկատվություն՝ համաձայն Ձևի:
  1. Վկայականի տրամադրման մասին որոշումն ընդունվում է ՀԳՆՄ-ի կողմից՝ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխան բոլոր փաստաթղթերի փորձաքննության և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ Միության տեխնիկական կանոնակարգի (կանոնակարգերի) և «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ սահմանված բոլոր ցուցանիշների լաբորատոր փորձարկումների համապատասխան դրական արդյունքների հիման վրա՝ պահպանելով սույն որոշմամբ և Էկոնոմիկայի նախարարի 2019 թվականի հունիսի 21-ի N 425-Ն հրամանով սահմանված պահանջները։

4․ Սույն որոշմամբ սահմանված պահանջները խախտելու, ինչպես նաև որոշման 2-րդ կետով սահմանված փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու, ինչպես նաև փաստաթղթերում անճշտությունների, սխալների, վրիպակների, Միության տեխնիկական կանոնակարգով (կանոնակարգերով), «Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական միջոցների կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ սահմանված պահանջների անհամապատասխանության հայտնաբերման դեպքում համապատասխան տեսչական մարմինը 7 (յոթ) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է ՀԳՆՄ-ին և առաջարկում 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։

5․ Սույն որոշման 4-րդ կետով սահմանված պահանջները ՀԳՆՄ-ի կողմից կատարվելու դեպքում համապատասխան տեսչական մարմինը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վկայականի գրանցման համարը և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը ներառում է ռեեստրում, իսկ չկատարվելու դեպքում՝ չի տրամադրում արտադրանքի վկայականի հերթական համարը և արտադրանքի պետական գրանցման մասին տեղեկատվությունը չի ներառում ռեեստրում։

6․ Համապատասխան տեսչական մարմինը արտադրանքի վկայականի հերթական համար չտրամադրելու և արտադրանքի գրանցման մասին տեղեկատվությունը ռեեստրում չներառելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է ՀԳՆՄ-ին։

7․ Սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետը գերազանցելու դեպքում ՀԳՆՄ-ի կողմից համապատասխան տեսչական մարմնին ներկայացված պետական գրանցման մասին դիմումը դիտարկվում է որպես նոր դիմում:

  1. Տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի վկայականի գործողության, գործողության կասեցման կամ դադարեցման օր է համարվում միասնական ռեեստրի համապատասխան ազգային մասում համապատասխանաբար տվյալ վկայականի, վկայականի կասեցման կամ դադարեցման մասին տեղեկատվության ներառման օրը:

9․ Ռեեստրում համապատասխան տեսչական մարմնի կողմից վկայականի գործողության կասեցման մասին տեղեկատվությունը ներառվում է, եթե՝

  • վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակներում հայտնաբերվել է, որ ՀԳՆՄ-ն որպես վկայականի տրամադրման հիմք կիրառել է ոչ հավաստի տեղեկատվություն․
  • առկա է հայտատուի կողմից վկայականի կասեցման վերաբերյալ ՀԳՆՄ-ին ներկայացված դիմում։

10․ Ռեեստրում վկայականի գործողության կասեցման մասին տեղեկատվությունը ներառվելուց հետո համապատասխան տեսչական մարմինը «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ՀԳՆՄ-ին և տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմնին։

  1. Վկայականի գործողության կասեցման հիմքի վերացման համար համապատասխան տեսչական մարմնի կողմից ՀԳՆՄ-ին տրամադրվում է 10 աշխատանքային օր։

12․ ՀԳՆՄ-ի կողմից սույն որոշման 11-րդ կետով սահմանված ժամկետում կասեցման հիմքերի վերացման մասին հիմնավոր տեղեկատվություն ներկայացվելու դեպքում համապատասխան տեսչական մարմնի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ռեեստրում կատարվում է համապատասխան փոփոխություն։

13․ Ռեեստրում համապատասխան տեսչական մարմնի կողմից վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկատվությունը ներառվում է, եթե՝

  • վերահսկողական գործառույթների իրականացման շրջանակներում հայտնաբերել է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումներ և ՀԳՆՄ-ին ներկայացրել է տվյալ արտադրանքի վկայականի դադարեցման մասին ծանուցում․
  • առկա է հայտատուի կողմից վկայականի դադարեցման վերաբերյալ ՀԳՆՄ-ին ներկայացված դիմում․
  • սույն որոշման 11-րդ կետով սահմանված ժամկետում կասեցման հիմքերը չվերացնելու դեպքում:

14․ Ռեեստրում վկայականի գործողության դադարեցման մասին տեղեկատվությունը ներառվելուց հետո համապատասխան տեսչական մարմինը «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով 5 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է ՀԳՆՄ-ին և տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմնին։

 

 

Ձև

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

  1. Վկայականի համարը և ամսաթիվը _________________________________________
  2. Վկայականի ձևաթղթի տպագրական համարը  _______________________________
  3. Արտադրանքը     __________________________________________________________
  4. Արտադրված է՝ _____________________________________________________________

_____________________________________________________________________________

________________________________________    փաստաթղթերին համապատասխան

  1. Արտադրողը   _____________________________________________________________
  2. Ստացողը   _______________________________________________________________
  3. Արտադրանքը համապատասխանում է _____________________________________

_____________________________________________________________________________

_____________________________________________________________________________

  1. Կիրառման ոլորտը ______________________________________________________
  2. Փորձարկման արձանագրությունները (պատճենները կցվում են) _______________

       _______________________________________________________________________

  1. Պիտակը (արտադրանքի անվանումը, արտադրողը, երկիրը, հասցեն, հեռախոսահամարը, նորմատիվ փաստաթղթերի համարը, կիրառման ոլորտը, վտանգի նկարագիրը, նախազգուշական միջոցները, պիտանիության ժամկետը, կոդը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, խմբաքանակի համարը, նետտո քաշը, պահպանման պահանջները, որոնք ապահովում են արտադրանքի պահպանումը պիտանիության ժամկետի ընթացքում (անհրաժեշտության դեպքում) ___________________________________________________________________________________

 

 

__________________________________________________________________________________

 

(տեղեկատվություն տրամադրողի պաշտոնը, անունը, ազգանունը)»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  • Discussed

    22.09.2025 - 12.10.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 833

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: