«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1177-Ն, N 1180-Ն և N 1161-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 1177-Ն, N 1180-Ն ԵՎ N 1161-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
|
Իրավական ակտի հիմնավորումը |
|
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Առաջարկվող փոփոխությունների և լրացումների նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆունկցիոնալության գնահատման համակարգի օրենսդրության կատարելագործումն է՝ այն ավելի ճկուն, արդիական և անձի կարիքներին համարժեք դարձնելու ուղղությամբ։ Դրանք անհրաժեշտ են՝ ապահովելու անձի ֆունկցիոնալության բազմակողմանի և համապարփակ գնահատում, ընդլայնելու միջավայրային գործոնների ներգրավվածությունը, բարձրացնելու որոշումների թափանցիկությունը, ինչպես նաև կանխելու հակասություններն ու անորոշությունները գործող կարգավորումների մեջ։ |
|
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
|
1․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ին №1177-Ն որոշմամբ սահմանված է, որ անձի ֆունկցիոնալության գնահատման նպատակով գնահատվում են հետևյալ ոլորտները՝ օրգանիզմի ֆունկցիաներ (նշագրվում է «b» ծածկագրով), մարմնի կառուցվածք (նշագրվում է «s» ծածկագրով), գործունեություն և մասնակցություն (նշագրվում է «d» ծածկագրով), միջավայրային գործոններ (նշագրվում է «e» ծածկագրով)։ Գործող կարգավորումը կիրառվում է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների նկատմամբ։ Սակայն երեխաների ֆունկցիոնալության գնահատման ժամանակ «գործունեություն և մասնակցություն» (d) և «միջավայրային գործոններ» (e) ոլորտների չափման մեթոդաբանությունը հաճախ բարդացնում է և ձգձգում է գնահատման գործընթացը՝ հաշվի առնելով, որ երեխաների սոցիալական մասնակցության մակարդակը և միջավայրային գործոնների ազդեցությունը կարող են կարճ ժամանակահատվածում զգալիորեն փոփոխվել։ Այս իրավիճակը բերում է լրացուցիչ վարչարարական բեռի և ոչ միշտ օբյեկտիվ արդյունքների, հատկապես վաղ տարիքում։ 2․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի №1177-Ն որոշման 5-րդ գլխում սահմանված է վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների ցանկը։ Գործող ձևակերպումներում առանձին կետերում ախտաբանական վիճակները բաժանված են ստորակետներով, ինչը կարող է հանգեցնել նրան, որ բոլոր թվարկված վիճակների միաժամանակյա առկայությունն է պարտադիր՝ հաշմանդամության անժամկետ սահմանման համար, ինչը կարող է հանգեցնել տարընթերցման։ Բացի այդ, որոշ ախտաբանական վիճակներ գրեթե նույնաբովանդակ են և կրկնվում են տարբեր կետերում, ինչն ավելացնում է ցանկի ծավալն ու նվազեցնում է հստակությունը։ Իրավակիրառ պրակտիկայում բացահայտվել են որոշ հիվանդություններ և վիճակներ, որոնք ըստ բժշկական գնահատման ևս ունեն վերականգնման հեռանկարի բացակայություն, սակայն ներառված չեն ցանկում։ 3․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշման մեջ առկա են հստակեցման կարիք ունեցող դրույթներ, որոնք հանգեցնում են դժվարությունների ֆունկցիոնալության գնահատման գործընթացներում։ Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում անձին տրվում է ֆունկցիոնալության գնահատման որոշում և ծառայությունների անհատական ծրագիր (այսուհետ՝ ԾԱԾ)։ Դրանք տրվում են որոշակի ժամկետով։ Սակայն մինչ այդ ժամկետի ավարտը, անձին կարող են ցուցվել նաև այլ ծառայություններ և դրա համար պետք է կազմել նոր ԾԱԾ։ Այս դեպքում անհրաժեշտ է անձի համար մշակել միայն նոր ԾԱԾ՝ առանց ֆունկցիոնալության գնահատում անցնելու և նոր որոշում ընդունելու։ 4․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի №1180-Ն որոշման հավելվածի 7-րդ կետով սահմանվում է, որ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են N 1 աղյուսակում նշված մասնագետները։ Գործող կարգավորումը չի պարունակում հստակ պահանջ, որ տվյալ մասնագետները պետք է նախևառաջ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդգրկված լինեն մասնագետների ռեեստրում։ 5․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի №1180-Ն որոշմամբ սահմանված է, որ ֆունկցիոնալության գնահատման համար դիմումը ներկայացվում է առցանց կամ առձեռն։ Սակայն համակարգը ամբողջությամբ թվայնացված է, դիմում մուտքագրելուց մինչև որոշման կայացում, հետևաբար դիմումը պետք է ներկայացվի միայն առցանց։ 6․ ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի №1180-Ն որոշմամբ սահմանված է տուն այցի հնարավորություն, սակայն ներկայում տուն այցելությունը չի կատարվում բոլոր դեպքերում ու պայամանավորված է տարիքով կամ կախված է այլ իրավիճակից։ Այս գործնական տարբերակված մոտեցումը երբեմն բերում է գնահատման անհամաչափության, ինչպես նաև միջավայրային գործոնների վերաբերյալ տեղեկատվության ոչ լիարժեքության։ 7․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են հաշմանդամության պատճառական կապի տեսակները։ Գործող կառավարության որոշման մեջ պատճառական կապի կիրառման հստակ մեխանիզմները լիարժեք չեն արտացոլում օրենքի նշված դրույթները։ Մասնավորապես՝ որոշման տեքստում բացակայում է հստակ ձևակերպում, թե որ դեպքերում պետք է կիրառվեն 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-11-րդ կետերով և 1-ին կետով սահմանված պատճառական կապերը՝ հաշմանդամության առնվազն միջին աստիճանի սահմանափակման հիմքով։ Այս բացը կարող է բերել կիրառման պրակտիկայում տարընթերցումների և որոշումների անհամաչափության՝ հատկապես այն դեպքերում, երբ տարբեր պատճառական կապերի միջև անհրաժեշտ է հստակ տարանջատում։ |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
1. Առաջարկվում է 2022 թվականի հուլիսի 28-ի №1177-Ն որոշման մեջ փոփոխություն, որով 0-2 տարեկան երեխաների ֆունկցիոնալության գնահատման դեպքում կիրականացվի միայն «օրգանիզմի ֆունկցիաներ» (b) և «մարմնի կառուցվածք» (s) ծածկագրերի հիման վրա գնահատում։ «Գործունեություն և մասնակցություն» (d) և «միջավայրային գործոններ» (e) ոլորտների գնահատումը երեխաների դեպքում չի կիրառվի։ 2․ Գործող վերականգնման հետանկարի բացակայության կանխատեսումով ախտաբանական վիճակների ցանկում նշված ախտաբանական վիճակները որոնք առանձնացվում են «,» փոխարինվում է «կամ» բառով՝ բացառելու համար այնպիսի ընթերցումը, որ բոլոր վիճակների միաժամանակյա առկայությունն է անհրաժեշտ։ Կրկնվող կամ նույնաբովանդակ ախտաբանական վիճակները խմբագրվում և համադրվում են մեկ միասնական ձևակերպման մեջ՝ հստակության և համակարգվածության համար։ Ցանկը լրացվում է նոր այլ դեպքերով, որոնք ըստ մասնագիտական գնահատման համարվում են վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող։ 3․ Սահմանել ծառայությունների անհատական ծրագրերում փոփոխություն կատարելու իրավական հիմք՝ առանց ֆունկցիոնալության գնահատում անցնելու։ 4․ Առաջարկվում է №1180-Ն որոշման հավելվածի 7-րդ կետում հստակ սահմանել, որ գնահատող հանձնաժողովի կազմում մասնագետները ընդգրկվում են ռեեստրում ընդգրկված լինելու պարագայում։ 5․ Առաջարկվում է փոփոխություն, որով ֆունկցիոնալության գնահատման դիմումը կարող է մուտքագրվել առցանց՝ https://e-disability.am/user-application հղումով, կամ դժվարանալու դեպքում քաղաքացին կարող է ներկայանալ ծառայության ցանկացած տարածքային կենտրոն՝ որտեղ նրան կաջակցեն առցանց դիմում լրացնելու հարցում։ 6․ Առաջարկվում է սահմանել, որ ամփոփաթերթի մշակումը ավարտելուց հետո համակարգն ինքնաշխատ ծանուցում է ուղարկում Ծառայության սոցիալական սատարողին, ով բոլոր դեպքերում կատարում է գնահատվողի գտնվելու վայր այցելություն և լրացնում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և մեթոդական ուղեցույցներով սահմանված միջավայրային գործոնների գնահատման հարցաթերթը։ Այսպիսով, տուն այցելության գործընթացը դառնում է պարտադիր և իրականացվում է բացառապես սոցիալական սատարողի կողմից։ 7․ Որոշման մեջ լրացում կատարել հետևյալ բովանդակությամբ՝ 1) «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 6-11-րդ կետերով սահմանված պատճառական կապը կիրառվում է, եթե ձեռք բերված հիվանդությունների կամ վնասվածքների անմիջական հետևանքները կամ բարդությունները հանգեցնում են առնվազն ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության։ 2) «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պատճառական կապ կիրառվում է, եթե մինչև 18 տարին լրանալը ձեռք բերված հիվանդությունները կամ վնասվածքները, դրանց անմիջական հետևանքները կամ բարդությունները հանգեցնում են առնվազն միջին աստիճանի սահմանափակմամբ հաշմադնամության։ |
|
4․ |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
|
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
|
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
|
1․ Գնահատման գործընթացի պարզեցում, ժամանակի կրճատում, որակի բարձրացում և ավելի օբյեկտիվ ֆունկցիոնալության գնահատման արդյունքներ 0-2 երեխաների դեպքում։ 2․ Գործող կարգավորման հստակեցում, իրավական տարընթերցումների բացառում, վարչարարական բեռի կրճատում և շահառուների իրավունքների առավել ամբողջական ապահովում։ 3․ Ծառայությունների անհատական ծրագրերում փոփոխությունների ճկուն կատարում և կարիքներին համարժեք մշակման հնարավորություն, 4․ Իրավական հստակության, շահառուների հավասար պայմանների ապահովում, ինչը կանխում է պատճառական կապի սխալ կամ անհամաչափ կիրառումը։ |
|
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
|
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։ |
|
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի |
-
Discussed
22.09.2025 - 07.10.2025
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
-
Status
Views 745
Print