Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 20-ի N 17-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Աննա Ասոյան 19.09.2025 19:52:09 Հարգելի ԿԳՄՍ նախարարություն լիովին համաձայն եմ գործող կարգի փոփոխության անհրաժեշտության հետ, քանի որ <<հայրենիքին մատուցած ծառայությունների >> ընկալումը լայն ու ոչ միանշանակ մոտեցում է ուստի առաջարկում եմ ուսումնական հաստատությունների անվանակոչության համար հաշվի առնել տվյալ անձի կողմից կատարած ծառությությունները գիտակրթական ոլորտում և դրանց համապետական նշանակությունը։ Շնորհակալություն։ Առաջարկը կքննարկվի:
2 Մերի Ստեփանյան 19.09.2025 23:10:12 Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ հստակեցնել պետական պարգևների տեսակը: Արդյո՞ք այս կանոնը կվերաբերի բոլոր պետական պարգևներին, թե՞ միայն որոշակի կարգի (օրինակ՝ «Հայաստանի ազգային հերոս», զինվորական շքանշաններ և այլն): Առաջարկը կքննարկվի:
3 Մերի Ստեփանյան 19.09.2025 23:15:29 Այս նախագիծը կարևոր քայլ է ազգային գործիչներին հարգանքի տուրք մատուցելու ավելի արդար և կազմակերպված համակարգ ստեղծելու ճանապարհին։ Շնորհակալություն:
4 Լիդա Սարգսյան 20.09.2025 00:28:10 Կարելի է սահմանել մատուցած ծառայության տեսակը Առաջարկը կքննարկվի:
5 Արևհատ Քոլայան 20.09.2025 00:47:41 Կարծում եմ կարևոր նախագիծ է։ Այն վերացնում է սուբյեկտիվ գնահատականների հնարավորությունը։ Պետական պարգևների ինստիտուտը դառնում է անվանակոչության թափանցիկ հիմք։ «Պետական պարգևներ» եզրույթը կարող է տարբեր կերպ մեկնաբանվել։ Իրավական հետագա անորոշություններից խուսափելու համար նպատակահարմար է հստակեցնել, թե որ պարգևների մասին է խոսքը։ Օրինակ՝ Խմբագրել ենթակետը հետևյալ կերպ. «բ. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական պարգևներով (բարձրագույն կոչում, շքանշաններ և մեդալներ) պարգևատրված անձինք,»։ Առաջարկը կքննարկվի:
6 Արևհատ Քոլայան 20.09.2025 00:47:41 Կարելի է 12-րդ կետում ավելացնել լրացուցիչ ենթակետ, որը կսահմանի բացառիկ դեպքերում անվանակոչության հատուկ ընթացակարգ։ Օրինակ. «գ. բացառիկ դեպքերում՝ գիտության, կրթության, մշակույթի կամ պետական-հասարակական կյանքում համազգային նշանակության անուրանալի ավանդ ունեցող անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։» Առաջարկը կքննարկվի:
7 Նարա Սիմոնյան 20.09.2025 03:28:57 Ողջունելի է, քանի որ այս փոփոխությունը կարող է վերացնել անհստակությունը և սուբյեկտիվությունը:Սահմանելով պետական պետական պարգևի չափանիշը՝ այն գործընթացը դարձնում է ավելի թափանցիկ։Պետական պարգևները սովորաբար տրվում են բացառիկ ծառայությունների համար։ Այս մոտեցումը կերաշխավորի, որ կրթական հաստատությունները կկրեն այն մարդկանց անունները, ովքեր իսկապես մեծ ներդրում են ունեցել երկրի կյանքում։ Շնորհակալություն:
8 Անահիտ Այվազյան 20.09.2025 14:15:38 Ես համամիտ եմ, որովհետեւ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ձևակերպումը չափազանց լայն է և ենթակա է տարբեր մեկնաբանությունների։ Սա կարող է առաջացնել անվանակոչության գործընթացում անհամաչափ և ոչ միատեսակ մոտեցումներ։ Եթե սահմանվի, որ անվանակոչումը կարող է լինել միայն այն անձանց անուններով, ովքեր արժանացել են պետական պարգևների, ապա գործընթացը կդառնա ավելի թափանցիկ, հստակ և միանշանակ։ Դա նաև կապահովի, որ անվանակոչությունը լինի բացառիկություն և իրական արժանիքների ճանաչում։ Շնորհակալություն:
9 Varsenik Kalashyan 22.09.2025 21:47:57 Նախագծի հիմքում ընկած խնդիրը՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների» հասկացության լայն մեկնաբանելի լինելը, շատ կարևոր է և ճիշտ է բացահայտված։ Այն կարող է հանգեցնել սուբյեկտիվության և կամայական որոշումների։ Առաջարկը՝ անվանակոչության համար պահանջել պետական պարգև, ճիշտ քայլ է դաշտը կարգավորելու և չափանիշները հստակեցնելու համար։ Այն ստեղծում է հստակ, չափելի և փաստաթղթավորված չափանիշ։Միևնույն ժամանակ, նախագիծը կարող է ունենալ որոշ թերություններ։ Այն կարող է բացառել արժանի անձանց, որոնք մեծ ծառայություններ են մատուցել, բայց տարբեր պատճառներով պետական պարգև չեն ստացել։ Դրանք կարող են լինել գիտնականներ, մանկավարժներ, արվեստագետներ, որոնց աշխատանքը հաճախ մնում է ստվերում և պարգևատրման արժանանում է հետմահու կամ երբեք չի պարգևատրվում։Պետք է գտնել ավելի ճկուն, բայց միևնույն ժամանակ հստակ ձևակերպում։ Պետական պարգևը կարող է լինել հիմնական, բայց ոչ միակ չափանիշը։ Կարելի է ավելացնել այլընտրանքային չափանիշներ կամ բացառություններ, օրինակ՝ բացառիկ ավանդ. Ուսումնական հաստատությունները կարող են անվանակոչվել նաև այն անձանց անունով, ովքեր ունեն բացառիկ և անվիճելի ավանդ ոլորտում (օրինակ՝ հիմնադիր մանկավարժ, մեծ գիտնական, արվեստագետ), որը ճանաչված է մասնագիտական հանրության կողմից։ Առաջարկը կքննարկվի:
10 Անի Ավետիսյան 23.09.2025 11:10:08 Առաջարկվող փոփոխությունը նպաստում է կրթական հաստատությունների անվանակոչության գործընթացի ավելի հստակեցմանը և արժանապատիվ կերպով ընդգծում է այն անձանց վաստակը, ովքեր իրենց գործունեությամբ նշանակալի ծառայություններ են մատուցել հայրենիքին և արժանացել պետական պարգևների։ Կարծում եմ նախագիծը չի հակասում գործող օրենսդրությանը, համահունչ է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին և ամբողջությամբ համապատասխանում է կրթական քաղաքականության այն ուղղությանը, որի նպատակն է պահպանել ու խթանել պետականորեն կարևոր արժեքները։ Ելնելով վերը նշվածից՝ ներկայացված նախագիծը նպատակահարմար է ընդունել։ Շնորհակալություն:
11 Անուշ Գրիգորյան 23.09.2025 22:58:53 Ողջունելի է փոփոխության նախաձեռնությունը, քանի որ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ձևակերպումը չափելի չէ ,ինչն էլ կարող է հանգեցնել սուբյեկտիվության : Առաջարկում եմ հստակ սահմանել ՝հատկապես որ ծառայությունների , պետական որ պարգևների դեպքում ,կարելի կլինի տվյալ անձի անունով անվանակոչելու ուսումնական հաստատությունը : Առաջարկը կքննարկվի:
12 Նինա Ասլանովա 27.09.2025 16:33:11 Ողջունելի է փոփոխության նախաձեռնությունը: Առաջարկում եմ հստակեցնել,թե որ ծառայությունների համար տվյալ անձի անունով կանվանակոչվի ուսումնական հաստատությունը :Առաջարկում եմ,որ օրինակ անվանակոչումը կատարվի այն անձանց անունով,ովքեր իրենց մեծ ներդրումն են ունեցել ուսումնական հաստատության զարգացման գործում ու արժանացել են տարբեր պետական պարգևների։ Առաջարկը կքննարկվի:
13 Նինա Ասլանովա 27.09.2025 16:43:58 Առաջարկում եմ անվանակոչումը կատարել ըստ տվյալ անձի կողմինց ուսումնական հաստատության հիմնանորոգման կամ վերակառուցման գործում ունեցաց մեծ ներդրման համար,ինչպես նաև ուսումնական հաստատությանը մեծ նվիրատվություն կատարելու համար։ Առաջարկը կքննարկվի:
14 Մարինե Եղոյան 27.09.2025 16:46:59 Ողջունում եմ ներկայացված նախագիծը, որը նպատակ ունի հստակեցնել և իրավական առումով ավելի ճշգրտել << Հայրենիքին մատուցած ծառայություններ>> ձևակերպումը։ Առաջարկում եմ նախագծի վերջնական փուլում ընդգրկել նաև լրացուցիչ բացատրություն կամ օրինակներ՝ ապահովելու համար,որ գործնական կիրառման փուլում բացառվեն տարբեր մեկնավանությունների կամ չարաշահումների հնարավորությունները։ Առաջարկը կքննարկվի:
15 Մարինե Եղոյան 27.09.2025 17:00:57 Ուսումնական հաստատությունների անվանակոչման գործընթացում նպատակահարմար ենք համարում առաջնահերթություն տալ այն անձանց անուններին, ովքեր իրենց մասնագիտական և հասարակական գործունեությամբ նշանակալի ներդրում են ունեցել հայրենիքի զարգացման գործում և այդ ծառայությունների համար արժանացել են պետական պարգևների։ Առաջարկը կքննարկվի:
16 Մարինե Եղոյան 27.09.2025 17:00:57 Այս նախաձեռնությունը մի կողմից կդառնա պետական գնահատանքի շարունակություն, իսկ մյուս կողմից՝ սերունդների համար օրինակ ու ներշնչանք՝ հարգելու ու գնահատելու նվիրումի և անձնվիրության արժեքները։ Ուսումնական հաստատության անվանումը նման կերպ ոչ միայն կդառնա ազգային հպարտության աղբյուր, այլև ուսանողության համար կենդանի հիշեցում հայրենասիրության, աշխատասիրության և մարդկային մեծ արժեքների մասին։ Շնորհակալություն:
17 Սմբատ Բզնունի 30.09.2025 11:46:34 Կարծում եմ ուսումնական հաստատությունների անունները պետք է կրեն այնպիսի մարդկանց անուններ, ովքեր իսկապես մեծ ներդրում են ունեցել կամ ունեն հայրենիքի շենացման գործում, ովքեր կարող են օրինակ ծառայել հենց այդ ուսումնական հաստատություններում սովորող աշակերտների և ուսանողների համար: Իմ սուբյեկտիվ կարծիքով, պետք է խորապես ուսումնասիրել տվյալ անձր կյանքը, գործունեությունը, հետո նոր նրա անունով ինչ-որ ուսումնական հաստատություն անվանակոչել: Առաջարկը կքննարկվի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: