Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Նախագիծ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 33-րդ հոդվածի 2-րդ մասում ուժը կորցրած ճանաչել վեցերորդ նախադասությունը:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «հոդվածի 7-րդ մասով նախատեսված» բառերը փոխարինել «հոդվածով սահմանված կարգով անընդմեջ երեք անգամ իրականացված ատեստավորումների արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու» բառերով:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «47-րդ հոդվածի 7-րդ մասով» բառերը փոխարինել «38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու համար նոր պայմանագիր կնքած և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող զինվորական պաշտոնի նշանակված սպայական, ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը կամ մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող զինվորական պաշտոն զբաղեցնող և մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող զինվորական պաշտոնի նշանակված զինծառայողը, ինչպես նաև սպայական կազմի զինվորական պաշտոնի նշանակված ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը ենթակա է պարտադիր ատեստավորման պաշտոնն զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երկու ամիս հետո, և ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքը ձեռք բերելու օրվանից: Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողն ատեստավորված է համարվում ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքների հիման վրա, եթե որպես պայմանագրային զինծառայող նշանակվում է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից: Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սույն օրենքով սահմանված կարգով սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողն ատեստավորված է համարվում ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքների հիման վրա, որի դեպքում հավելավճարը հաշվարկվում է զինվորական պաշտոնի նշանակելու օրվանից:»:

Հոդված 5. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողի հետ առաջին անգամ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով երկու կամ հինգ տարի ժամկետով սույն օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա հերթական պայմանագիր կնքվելու դեպքում զինծառայողն օգտվում է կնքված հերթական պայմանագրի ժամկետը լրանալու կամ կնքված հերթական պայմանագրի գործողության ընթացքում առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելիս պատվովճար ստանալու իրավունքից` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով:».

Հոդված 6. Եզրափակիչ մաս

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  2. Սույն օրենքից բխող այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 90 օրացուցային օրվա ընթացքում:
  • Discussed

    19.09.2025 - 04.10.2025

  • Type

    Law

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1833

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: