Add to favourites

<<Ավտոմոբիլային ճանապարհների մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին>> և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին>>ՀՀ օրենքների նախագծեր

Նախագծով առաջարկվում է արգելել թույլատրելի առավելագույն զանգվածը և (կամ) մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքը  գերազանցող ծանրաքաշ տրանսպորտային միջոցների  երթևեկությունը, բացառությամբ չմասնատվող բեռների, որոնք կիրականացվեն համապատասխան թույլտվությամբ:

  • Discussed

    17.05.2018 - 02.06.2018

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8334

Print

Suggestions

Համբարձում Սանթրոսյան

24.05.2018

Առաջարկում եմ թույլտվությունը և երթուղին տրամադրելու հետ մեկտեղ լինի նաև որևէ պետական կառույցի կամ մասնավոր ընկերության ներկայացուցիչ համապատասխան լիազորություններով պետական կառույցի կողմից լիազորված (ինչպես բոլոր զարգացած երկրներում), որը կուղեկցի տվյալ բեռը նշված երթուղիով:

Նենսի Գևորգիան

21.05.2018

1. Պարզ չէ փոփոխության նպատակը: Այս առումով, առաջարկում ենք հիմնավորումը լրամշակել՝ մանրամասնելով նշված փոփոխության կատարման անհրաժեշտությունը: Նախարարության կողմից տրամադրված թույլտվությունների /առանձին նաև հատուկ թույլտվությունների քանակը տարվա ընթացքում/, գործող կարգավորման բացերը կամ խնդիրները, որոնց լուծմանն ուղղված է վերոնշյալ փոփոխությունը: 2. Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 10-րդ հոդվածի 6-րդ մասի «թ» ենթակետը և համապատասխան քաշերը հաստատելու լիազորությունը վերապահել ՀՀ կառավարությանը: Ընդհանուր առնանբ ընդունելի համարելով այս մոտեցումը, հարց է առաջանում, թե արդյոք նշված քաշերը նախատեսում է փոփոխել թե ոչ: Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ կառավարության կողմից քաշերի սահմանումը ստեղծվելու է մի իրավիճակ, երբ դաշտը բաց լինի և ֆիքսված չլինի համապատասխան քաշը և փոխադրում իրականացնողները փոխադրումներն իրականացնեն ավել քաշերով: Այս առումով, եթե քաշերը չի նախատեսվում փոփոխել, առաջարկում ենք դրանք շարունակել պահպանել օրենքում: 3. Անհասկանալի է նախագծի 1-ին հոդվածի 6.2-րդ կետում նախատեսված «....առավելագույն զանգվածի....բեռնվածքի....չափերի կարգ» արտահայտությունը: 4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծում նշված չէ թե արդյոք նշված թույլտվությունը տրամադրվելու է «մեկանգամյա» երթուղու համար, թե ոչ: Հարկ է նկատի ունենալ, որ գործող օրենքը հստակ ֆիքսում է, որ թույլատվությունը տրամադրվում է մեկանգավա փոխադրման համար: 5. ՎԻՎՕ-ում փոփոխություններ նախատեսող նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետում, առաջարկում ենք բացառություն նախատեսել «չմասնատվող» բեռների համար, հակառակ դեպքում ստացվում է, որ անկախ համապատասխան թույլտվության առկայության դեպքից համապատասխան քաշը գերազանցելու դեպքում մշտապես առաջանալու է վարչական պատասխանատվություն: 6. Լրացուցիչ հիմնավորման կարիք ունի երթուղու շեղման համար նախատեսված պատասխանատվությունը: Թեպետև ընդհանուր առմամբ համաձայն լինելով մոտեցմանը, այնուամենայնիվ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ երթուղու շեղումը կարող է պայմանավորված լինել որոշակի օբյեկտիվ հանգամանքներով, օրինակ՝ վթար, փլուզում և այլն:

See more