«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1524-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 5-րդ կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգի 23-րդ կետի համաձայն` մաքսային մարմինները լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնում են անմիջապես լիազոր մարմնին` յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։
Մաքսային մարմինների կողմից հայտարարագրման գործընթացի շրջանակներում համապատասխան էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ պայմանավորված՝ վերը նշված տեղեկությունների՝ մաքսային մարմինների կողմից լիազոր մարմիններին տրամադրման գործընթացը պահանջում է լրացուցիչ ռեսուրսների ներգրավում և հավելյալ ժամանակի ծախս: Մաքսային մարմինների կողմից էլեկտրոնային ծանուցումների համակարգի ամբողջական կիրառմամբ պայմանավորված՝ համապատասխան տեղեկությունների տրամադրման նպատակով մաքսային մարմինների կողմից պետք է ուսումնասիրվեն տվյալ ժամանակահատվածի բոլոր մաքսային հայտարարագրերը, այդ թվում՝ այն հայտարարագրերը, որոնց մասով ռիսկերի կառավարման համակարգի կողմից լրացուցիչ ուսումնասիրության ցուցումներ չեն տրվել։ Տվյալ գործընթացը պահանջում է լրացուցիչ ռեսուրսի և հավելյալ ժամանակային ծախս` հիմք ընդունելով նաև այն, որ ոչ բոլոր դեպքերում են հայտարարատուները հայտարարագրերում ճշգրիտ նշում համապատասխան լիցենզիաների առկայության անհրաժեշտության կամ այդպիսի լիցենզիաների առկայության անհրաժեշտության բացակայության վերաբերյալ տեղեկությունների դասակարգիչները, ինչով պայմանավորված պահանջվող տեղեկությունների տրամադրումը խնդրահարույց է։
Միաժամանակ, լիազոր մարմինների կողմից լիցենզիաների տրամադրումից հետո որևէ վերահսկողական գործընթացի կամ մոնիթորինգի իրականացման անհրաժեշտության դեպքում, վերջիններս կարող են համապատասխան տեղեկությունները հայցել մաքսային մարմիններից, որի շրջանակներում մաքսային մարմինները կարող են իրականացնել համապատասխան նպատակային ուսումնասիրություն և տրամադրել լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկությունները։
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է, որ լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը լիցենզիան տրամադրող լիազոր պետական մարմիններին կներկայացվեն վերջիններիս կողմից հարցման իրականացման դեպքում՝ ներկայումս պարբերական տրամադրման փոխարեն: Նշված փոփոխությունը հնարավորություն կընձեռի զերծ մնալ մաքսային մարմինների կողմից հավելյալ ռեսուրսի և ժամանակային ծախսերից և դրանք ուղղել մաքսային մարմնին վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
-
Discussed
16.09.2025 - 01.10.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 1012
Print