Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը) 

         Ի կատարումն ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 1141-Ն որոշման հավելված N 5-ի 14-րդ կետի 3-րդ ենթակետի` վերանայել և փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 29.06.2002թ,  N 867  որոշման երկու կետեր:

                                     

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները  

Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում բուժհաստատությունների  գործունեության լիցենզավորման գործընթացի դյուրացումն ու պարզեցումն է:

 

             3.Կարգավորման նպատակը և բնույթը 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հստակեցնել բուժհաստատությունների լիցենզիա տալու հետ կապված գործընթացը:

Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 5-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունը.

 հավելված 5-ում` խմբագրվել է 14-րդ կետը և ուժը կորցրած է ճանաչվել  17-րդ կետը:

 

  1. 4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

 

Նախագծի կիրառման դեպքում հիմնական ակնկալվող արդյունքը Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում կիրառվող սարքավորումների օգտագործման ժամկետների  հետ կապված աշխատանքների կարգավորումն է և ներկայումս գոյություն չունեցող շինարարական նորմերի վերաբերյալ պարտադիր պահանջի հստակեցումն է:

 

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

          Նախագծի կազմմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության և իրավաբանական վարչության աշխատակիցները:

 

  

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների  և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-Ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը անհրաժեշտություն է առաջացնում փոփոխություններ իրականացնել ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի մարտի 28-ի «Բժշկական հիմնական սարքավորումների առավելագույն ժամկետները սահմանելու մասին»  թիվ 06-Ն հրամանում կամ սույն հրամանը ուժը կորցրած ճանաչել: 

 

  • Discussed

    16.05.2018 - 01.06.2018

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11635

Print

Suggestions

Սարգիս Ավագյան

23.05.2018

Հայաստանի Հանրապետության Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատվեցին առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկեր, դրանց հաղթահարման միջոցառումները ( http://www.gov.am/am/anti-corruption-sessions/ ) որոնք հետագայում հաստատվեցին ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով , միաժամանակ սահմանելով ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների ժամանակացույցը: ( https://www.e-gov.am/gov-decrees/item/29926/ ) Որոշման 14 կետի 3-րդ ենթակետի 1) պարբերությամբ պահանջվում է. ,, Վերանայել և փոփոխության ենթարկել ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 որոշման մի շարք կետեր, մասնավորապես, ,,Իրավական ակտից հանել լիցենզավորման տեղադրման նախապայմանների մեջ առկա ընդհանրական, ոչ հստակ պահանջները: Որպես մասնավոր օրինակ 2)-րդ պարբերությամբ պահանջվում է , ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 14-րդ կետի առկա ձևակերպման փոխարեն, այն է. 14. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային, մասնագիտական, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմաններին և պահանջներին ու շինարարական նորմերին համապատասխանությունը:,, որպեսզի առանձին-առանձին նշվի Ա) բժշկական հաստատություններին ներկայացվող կառուցվածքային պահանջները և հստակ նշվի կառուցվածքային պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Բ) մասնագիտական պահանջները և հստակ նշվի մասնագիտական պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Գ) բժշկական սարքավորումներով ապահովվածությանը ներկայացվող պայմանները և պահանջները և հստակ նշվի այդ պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Դ) շինարարական նորմերի պահանջները և հստակ նշվի այդ պահանջները սահմանող իրավական ակտերի ամբողջությունը և կատարել հղումը Ներկա նախագիծը չի բավարարում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի 13 հոկտեմբերի 2017թ-ի նիստում հաստատված առողջապահության ոլորտի կոռուպցիոն մի շարք ռիսկերի, դրանց հաղթահարման միջոցառումների մասին որոշման և ՀՀ կառավարության 18 հունվարի, 2018 թ-ի թիվ 133–Ն որոշման N3 հավելվածով սահմանված այս պահանջը:

Սարգիս Ավագյան

23.05.2018

Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 29.06.2002թ, N867 14-րդ կետը շարադրել փոփոխված և ներկայումս գործող շարադրանքից հանել ,,շինարարական նորմերին համապատասխանությունը,, նախադասությունը, հիմնավորելով, որ այդպիսի նորմեր Հայաստանում չկան: Սա կոպիտ սխալ է, և ինքը հանդիսանում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Բանն այն է, որ բոլոր զարգացած երկրներում, բուժհաստատություններին ներկայացվում են ինչպես կառուցվածքային, այնպես էլ շինարարական նորմերի պահանջներ: Օրինակ, ասվում է, որ վիրաբուժական բաժանմունքը պետք է ունենա միջամտությունների սենյակ, վիրահատարան և այլն: Սա կառուցվածքային պահանջ է: Միաժամանակ կա նաև շինարարական նորմ, որը սահմանում է, որ միջամտությունների սենյակի ինչպես նաև վիրահատարանների սենյակի ներքին մակերեսները պետք է լինեն ամբողջական (այսինքն ճեղքեր, չաքեր կամ խորշիկներ չունենան,), ծածկված լինեն այնպիսի ներկերով կամ սալիկապատված լինեն այնպես, որ հնարավոր լինի դրանք հեղուկ նյութերով լվանալ, պատերի և հատակի հպման տեղում պետք է լինի ոչ թե անկյուն այլ կորաձև և այլն: Սրանք շինարարակն նորմեր են, որոնց պահպանումը նույնքան կարևոր է, որքան կառուցվածքային նորմերի պահպանումը: Նախագծում բերված հիմնավորումը, թե դա հանված է այն պատճառով, որ շինարարական նորմերը չկան, չի արդարացնում մոտեցումը: Ավելի վատ, որ այսքան տարների ընթացքում չի մշակվել: Ուրեմն, նախ հարկավոր է դա մշակել, իսկ հետո հղումը կատարել այդ փաստաթղթին: Առանց շինանարական որոշակի նորմերի (կրկնում եմ, որոշակի նորմերի) պահանջների լիցենզավորումը, ինքը կհանդիսանա մեծ կոռուպցիոն ռիսկ: (պատկերացնում եք, եթե շինարարական նորմ չկա, ապա ըստ էության կարելի է տախտակներով պատրաստված միջնապատերով սենյակներում կատարել վիրահատություն, որի արանքները հնարավոր չի ախտահանել և այլն:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: