ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________2025 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը, ոչնչացման ակտի ձևը, ոչնչացման հնարավորության, վայրի և եղանակի վերաբերյալ եզրակացությունը և նշված եզրակացության տրամադրման պետական լիազոր մարմինները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
- 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«2) ԱՏԳ ԱԱ 25-ից ԱՏԳ ԱԱ 27, ԱՏԳ ԱԱ 29, ԱՏԳ ԱԱ 34-ից ԱՏԳ ԱԱ 35, ԱՏԳ ԱԱ 38 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ԱՏԳ ԱԱ 28 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության միջուկին անվտանգության կարգավորման կոմիտեի կարծիքի հիման վրա (ռադիոակտիվ էլեմենտների մասով), ԱՏԳ ԱԱ 31-ից ԱՏԳ ԱԱ 32 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կարծիքի հիման վրա, ԱՏԳ ԱԱ 33 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կարծիքի հիման վրա.».
- 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«3) ԱՏԳ ԱԱ 39-ից ԱՏԳ ԱԱ 48, ԱՏԳ ԱԱ 50-ից ԱՏԳ ԱԱ 83, ԱՏԳ ԱԱ 91, ԱՏԳ ԱԱ 94-ից ԱՏԳ ԱԱ 96 ապրանքային խմբերում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ԱՏԳ ԱԱ 36 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարծիքի հիման վրա.»:
- 2-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ․
«7) ԱՏԳ ԱԱ 84 ապրանքային խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ էներգետիկայի ոլորտին պատկանող ապրանքների մասով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության միջուկին անվտանգության կարգավորման կոմիտեի կարծիքի հիման վրա (միջուկային ռեակտորների և դրանց տարրերի մասով), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը՝ տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքատեսակների մասով.»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
15.09.2025 - 03.10.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1210
Print