Add to favourites
«ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՂԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռուբեն Ղազարյան 12.09.2025 23:05:07 | Գեղագիտության մեջ "պետք" բառն ավելի հակագեղագիտական է, քան հայեցակարգում նշված ցանկացած հակագեղագիտական դրսևորում։ Գեղագիտությունը այս կամ այն ձևով չի կարող պարտադրված լինել։ | ||||
| 2 | Մարիա Կարապետյան 15.09.2025 09:33:56 | Հետևյալ նախադասության մեջ կարծես ավելորդ է «Հայաստանի քաղաքական և իրավական տարածության» արտահայտությունը. Մշակութային և սոցիալական բովանդակությունը, որ Հայաստանի քաղաքական և իրավական տարածության հանրային կենցաղի ու առօրյայի մաս է, շատ հաճախ ստորադասված է՝ իբրև ուշադրության անարժան, անորակ, անճաշակ բովանդակություն, որը պետք է արմատախիլ անել և որը տեղ չունի բեմերում, նկարներում, արվեստում, գրականության մեջ։ | ||||
| 3 | Մարիա Կարապետյան 15.09.2025 09:40:08 | Երևի թե անհրաժեշտ է հանել «մնալով ստվերում»-ը «ստվերվել են` մնալով ստվերում» արտահայտությունից։ Գեղագիտության դրսևորման երկու ձևերը՝ վերամբարձ/պաթետիկ և քրեաօլիգարխիկ/մետրոպլիայի թելադրած արժե նոր տողից սկսվող՝ կետով կամ թվագրմամբ առանձնացված ներկայացնել։ Այժմ մեկը միջակետից հետո փոքրատառով է, մյուսը՝ նոր նախադասությամբ մեծատառով և վիզուալ դժվար է հետևել և հետևաբար հասկանալ։ | ||||
| 4 | Մարիա Կարապետյան 15.09.2025 09:50:45 | Գուցե անհրաժեշտ է հանել «Հանրային շղթայի տեսանկյունից զուտ արձանագրենք» հատվածը, որովհետև նախ անհասկանալի է, թե ինչ է «հանրային շղթան» և երկրորդ՝ «արձանագրենք» բառի պատճառով փոքր-ինչ ելույթային է հնչում այս հատվածը՝ Կառավարության որոշմանը ոչ բնորոշ։ | ||||
| 5 | Մարիա Կարապետյան 15.09.2025 09:56:48 | «Խաղաղ, ստեղծարար կյանքը»-ով սկսվող հատվածը չափազանց կարճ է և դրան նախորդում է առավելապես քննադատություն, որ դրանից հետո սկսվող «Ինչպես խրախուսել ԱՅԴ բովանդակությունը» արտահայտությունը պարզ լինի։ Ավելի ճիշտ կլիներ գուցե գրել «ինչպես հաղթահարել ԱՅԴ բովանդակությունը» կամ առավել ծավալուն շարադրել այն բովանդակությունը, որը անրաժեշտ է խարխուսել. «Խաղաղ, ստեղծարար կյանքը»-ով սկսվող նախադասությունը չափազանց կարճ է և անհատ-պետություն, անհատ-անհատ և այլ հարաբերությունների մասին։ | ||||
| 6 | Մարիա Կարապետյան 15.09.2025 10:07:29 | Այս հատվածը շատ խճողված է. «Սա դառնում է խնդիրների երկրորդ խմբի հետ աշխատելու հիմնական հարցը։ Փորձելով ընդհանրացնել երկու ուղղությամբ խնդիրներն ու ձևակերպելով այս հայեցակարգի շրջանակներում հասցեագրման ենթակա հիմնական հարցերը, հարցերի հետևյալ խումբն է առանձնանում․» Երկու, խնդիրներ, և հարցեր բառերը այլևս կորցրել են վերևում հստակ ռեֆերենտները։ Գուցե արժե հանել այս ամենը և գրել. «Այսպիսով Իրական Հայաստանի հայեցակարգի ներքո ի՞նչ բովանդակություն է անհրաժեշտ խրախուսել և ինչպե՞ս»։ | ||||
| 7 | Մարիա Կարապետյան 15.09.2025 10:25:08 | «առանձին հոգածությամբ պետք է վերաբերՎել» | ||||
| 8 | Մարիա Կարապետյան 15.09.2025 10:37:23 | Ստորև բերված հատվածը գուցե պետք է տեղափոխել մի մակարդակ վեր թվարկման մեջ, որտեղ գրված է միջազգային հարթակների մասին, գերակայող բովանդակություն դառնալու մասին և այլնի մասին. «Գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում եւ արվեստի ստեղծագործություններում, այլեւ քաղաքաշինական միջավայրում:» Այս միտքը առաջանում է նրանից, որ այս հատվածը «Միջավայրային գեղագիտություն» ենթախորագրի ներքո առավել ծավալուն նկարագրի է արժանացել «Որ գաղափարներն են...» բայց ըստ էության չի սազում այդ բաժնին, որովհետև ավելի շատ ձևից է խոսում, քան բավանդակությունից։ | ||||
| 9 | Մարիա Կարապետյան 15.09.2025 10:57:03 | Օրինակը հասկանալի է, բայց հետևյալ ձևակերպումը առանց այդ օրինակի անհասկանալի է. «Համապատասխան արտադրանքի վիզուալիզացիայի ժամանակ այդ փաթեթի նմուշների դիտարկում»։ | ||||
| 10 | Մարիա Կարապետյան 15.09.2025 11:11:47 | «Անդեգրաունդային»-ը դարձնել « անդերգրաունդային»։ «Խաղաղության եւ բացակայությունը»-ից հանել «եւ»-ը։ | ||||
| 11 | Xarizma 16.09.2025 16:37:28 | Դիտարկված վտանգներ Տերմինների երկիմաստություն «Գեղագիտություն», «միջավայրայնացում», «պաթոսի նվազեցում» հասկացությունները կարող են մեկնաբանվել տարբեր կերպ։ Սա վտանգ է ստեղծում, որ մշակութային քաղաքականությունը ընկալվի իբրև ճաշակի պարտադրանք կամ գաղափարական ինժիներիա։ Խաղաղության շեշտադրումների խոցելիություն Խաղաղության գաղափարը չափազանց ընդգծելու դեպքում հակառակորդները կարող են դա ներկայացնել իբրև պաշտպանունակության թուլացում։ Ներքին դաշտում էլ կարող է ձևավորվել կարծիք, թե անվտանգային ռեալ սպառնալիքները «լղոզվում են»։ Մշակութային բազմազանության սահմանափակում Պաթոսի նվազեցման փորձը սխալ կիրառության դեպքում կարող է վերածվել ոչ ֆորմալ գրաքննության՝ որոշ ժանրեր կամ ստեղծագործողներ դուրս մղելով հանրային հարթակից։ Ինքնության նեղ մեկնաբանում Հայրենիքի և պետության նույնացման շեշտը, առանց ներառական մեկնաբանության, կարող է օտարել սփյուռքահայերին, ազգային փոքրամասնություններին կամ տարածաշրջանային առանձնահատկություններ ունեցող խմբերին։ Տարածքային անհավասարություններ Եթե միջավայրային գեղագիտության ծրագրերը բաշխվեն անհամաչափ, ապա մարզերում կարող է առաջանալ «վիզուալ փայլ» առանց իրական սոցիալ-տնտեսական բովանդակության, ինչը կխորացնի անվստահությունը։ Դրական հնարավորություններ Հանրային համերաշխության ամրապնդում Մշակութային ներառական օրակարգը կարող է կրճատել բաժանարար գծերը և բարձրացնել պետություն–քաղաքացի փոխվստահությունը։ Սոցիալական կապիտալի աճ Համայնքային կենտրոնների և մշակութային միջավայրի զարգացումը խթանում է ինքնակազմակերպումը և դիմադրողականությունը։ Տեղեկատվական անվտանգության ուժեղացում Կյանքի, ստեղծարարության ու ուրախության շեշտադրումը նվազեցնում է թշնամու քարոզչության հնարավորությունները՝ հիմնված զոհականության և վրեժի նարատիվների վրա։ Ստեղծարար արդյունաբերության խթանում Հեղինակային իրավունքների պաշտպանությունը և մշակութային աճուրդները հնարավորություն կտան արվեստագետներին կայուն եկամուտ ունենալ և նպաստել հարկաբազայի ընդլայնմանը։ Միջազգային իմիջի բարելավում Հայաստանը կարող է ներկայանալ որպես խաղաղարար և ստեղծարար երկիր՝ ներգրավելով ներդրումներ, զբոսաշրջիկներ և գործընկերություններ։ Առաջարկներ նախագծի վերանայման համար Հստակ սահմանազատում Մշակութային քաղաքականության փաստաթղթերում հստակ ամրագրել, որ պետությունը չի սահմանում «ճաշակի ստանդարտներ», այլ միայն ապահովում է մրցույթի և դրամաշնորհների թափանցիկություն։ Խաղաղություն = անվտանգություն + պաշտպանունակություն Խաղաղության թեման ներառել պաշտպանունակության կրթության հետ միասին․ օրինակ՝ դպրոցներում զուգահեռ դասընթացներ առաջին օգնության, քաղաքացիական պաշտպանության և տեղեկատվական հիգիենայի վերաբերյալ։ Ներառական մեկնաբանություն Հայրենաճանաչությունը կառուցել բազմաշերտ հիմքի վրա՝ ընդգրկելով մարզեր, սփյուռք, ազգային փոքրամասնություններ։ Ֆինանսավորման թափանցիկություն Մարզային և համայնքային ծրագրերի համար սահմանել բաց չափանիշներ, վերահսկողության անկախ մեխանիզմներ և շահառուների հետադարձ կապի հարթակներ։ Մշակութային բազմազանության երաշխիքներ Ապահովել, որ պետական աջակցությամբ փառատոններում և միջոցառումներում ներկայացվեն տարբեր ժանրեր՝ դասականից մինչև ժամանակակից և փորձարարական։ Կրթական համակարգի դերակատարում Արվեստի և գեղագիտության ուսուցումը կապել տեղական բնապատկերների, ավանդույթների և համայնքային պատմությունների հետ՝ բարձրացնելով պատկանելության զգացումը։ Ձևակերպված այս դիտարկումներն ու առաջարկները թույլ կտան նախագծին դառնալ ավելի հավասարակշռված և հստակ․ մի կողմից ամրապնդել ազգային մշակութային գործոնները, մյուս կողմից նվազեցնել այն ռիսկերը, որոնք կարող են թուլացնել պետության նկատմամբ վստահությունը։ | ||||
| 12 | Ավետիք Չալաբյան 16.09.2025 19:43:43 | Այն, ինչ այս նախագծի մեջ կոչվում է «Իրական Հայաստան», իրականում Հայոց Ցեղասպանության, և հետագայում էլ նրա արդյունքների թուրք-բոլշևիկյան ամրագրման հիման վրա ստեղծված իրապես ժամանակավոր հանգրվան է, որի ներկա սահմանները համապատսսխանում են հայ ժողովրդի իր պատմական հայրենիքում բնակության պատմականորեն նվազագույն արեալին: Մեր երազանքները և էսթետիկան այդ արհեստական տարածքով սահմանափակռլը մեր թշնամիների հետևողական պահանջն է, որն այսօր փորձում են իրականություն դարձնել նրա տեղական կամակատարները: Այս նախագիծը դատապարտված է ձախողմանն, քանզի հնարավոր չի խզել հայ մարդու կապը իր պատմական հայրենիքի, նախնինների ժառանգության, և հազարամյակներով ստեղծած հոգևոր և նյութական հարստության հետ: | ||||
| 13 | Արման Աբրահամյան 16.09.2025 20:26:39 | Այս նախագիծը կյանք չունի , ինչպես կյանք չունի անարմատ բույսը : Անարմատ հասարակությունը նույն ճակատագիրը կունենա ինչ աշխարհի քրտեզից վերացած ազգերը : ,, Պատերազմ ՛՛ , իսկ ով կարող է այդ ծանր ու կործանարար արհավիրքի դառնությունը ավելի լավ զգալ քան պատերազմում եղած մարդը : Դե ուրեմն իմացեք , պաշտելի է Խաղաղությունը , բայց խաղաղությունը չեն մուրում դռների արանքում :Մուրացկաններին ոչ մեկը մեծ արժեք չի տա , կտա այնքան ,որ նա գոյատևի : Մեր ազգը չպետք է գույատևի : Դուք ովքեր էք , որ ցանկանում էք բեկել հայ միտքը , կտրել հային իր արմատից : Հայոց մշակույթը , պատմությունը և հայի արժանապատվությունը հաղթելու է և հավատացնում եմ Ձեզ խաղախություն կինելու է , բայց ոչ Ձեր կեղծ օրակարգով այլ Հայի ուժով : Եթե չէք հավատում աստված թող տա ապրեք երկար և Ձեր աչքերով տեսնեք այն : Նախաձեռնությունը հայի ապագաից չի բխում և սա չպետք է դառնա իրողություն : | ||||
| 14 | Tamara Ohanyan 16.09.2025 21:42:57 | Շատ վատ է,որ փորձ է արվում արհեստական ինչ որ Հայաստան ու հայ "կերտել" | ||||
| 15 | Ստեփան Պետրոսյան 17.09.2025 06:42:54 | Կարող է սա էլ է արվում դրսի պահանջով: Ավելի կարևոր գործեր կան.. Պետք է բանակի ուժեղացման մասին մտածել: | ||||
| 16 | Մարիամ Գրիգորյան 17.09.2025 07:44:42 | «Տեղորոշել» բառը ունի միայն մեկ իմաստ՝ տեղը որոշել (ստուգված է Աղայանի և Աճառյանի բառարաններում): Գեղագիտությունը տարածական կատեգորիա չէ, որպեսզի հնարավոր լինի նրա նկատմամբ «տեղորոշում» իրականացնել։ Գեղագիտությունը սուբյեկտիվ է, ուստի «գեղագիտության տեղորոշում» արտահայտությունն ինքնին մոլորեցնող է և որոշ չափով պարտադրական․ այն ենթադրում է, որ մարդկանց մի խմբի սուբյեկտիվ գեղագիտական ընկալումը պարտադրվում և թելադրվում է ողջ հանրապետության ժողովրդավար հասարակությանը։ Վերնագրի այս հատվածից հետո արդեն դժվար է շարունակել, քանի որ անվստահության և մոլորության զգացումը փաստաթղթի նպատակը դարձնում է անհասկանալի, գուցեև՝ միտումնավոր քողարկված։ | ||||
| 17 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերնագիրն ինքնին սխալ է, մանիպուլատիվ, հետևաբար ՝անընդունելի: Առաջարկում եմ հայեցակարգում «Իրական Հայաստան» արտահայտությունը վերանվանել «Ներկայիս Հայաստան» ձևակերպմամբ: Ի՞նչ է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը և ո՞րն է դրա էությունը։ Ինչո՞ւ է այն հակադրվում Մեծ կամ Պատմական Հայաստանին (Մեծ Հայք), որի մեծ մասն այսօր, ցավոք, հայերի տիրապետության ներքո չէ, ասել է, թե` կորուսյալ է, որը նույնքան իրական է, որքան ներկայիս Հայաստանը։ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը հիմնականում առաջացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և վերածնվել մեր օրերում՝ որպես հակակշիռ այն հայերին, ովքեր շարունակում էին պայքարել Պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի բռնազավթված տարածքների ազատագրման ու վերադարձի գաղափարի համար։ Այն ձևակերպվում է այսպես․ «Իրական Հայաստան» է միայն այն Հայաստանը, որը փաստացի գոյություն ունի և գտնվում է հայերի պետական վերահսկողության ներքո»։ Այս գաղափարախոսության էությունը հետևյալն է․ Հայ ժողովուրդը պետք է հրաժարվի Կիլիկիայի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Արցախի և այլ կորուսյալ տարածքների մասին պատմական-քաղաքական պահանջներից ու գնահատականներից, պատմագիտական հետազոտություններից և դրանց հանրահռչակումից։ Արտասահմանում ապրող հայերի հիմնական առաքելությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության աջակցությունը, այլ ոչ թե կորուսյալ հողերի վերատիրացման պայքարը։ | ||||
| 18 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության վտանգավոր կողմերը 1. Պատմական իրավունքի ժխտում Հայ ժողովրդի` հազարամյակներով ապրած հողերը ներկայացվում են որպես «ոչ իրական», ինչով փաստացի մերժվում են ցեղասպանության հետևանքով բռնագրավված տարածքների նկատմամբ իրավական ու բարոյական պահանջները։ 2. Ազգային հիշողության խաթարում Եթե պատմական հայրենիքի գաղափարը մոռացվի, ապագա սերունդների գիտակցության մեջ կարող է ջնջվել Հայաստանի ամբողջական պատկերն ու իրավունքը։ 3. Արտաքսման արդարացում Թուրքիային, Ադրբեջանին ու այլ ուժերին ձեռնտու է, որ հայերը համակերպվեն փաստի հետ և ընդունեն միայն փոքր հատվածը՝ առանց պահանջատիրության։ 4. Հակասություն համահայկականությանը Սփյուռքի մեծ մասը ձևավորվել է հենց կորուսյալ հայրենիքից բռնի տեղահանվածների սերունդների շնորհիվ։ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն անտեսում է նրանց պատմական արդարության ձգտումները։ | ||||
| 19 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | Ինչո՞ւ է «Իրական Հայաստան»-ը հակադրվում Մեծ Հայաստանին Մեծ Հայաստանի գաղափարն ընդգրկում է ամբողջական պատմական հայրենիքը՝ Վանա լճից մինչև Կասպից ծով, Եփրատից մինչև Կուր գետ։ Այն իրականություն է պատմական փաստերի, մշակութային ժառանգության ու իրավական փաստաթղթերի մակարդակով։ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունն ասում է․ «Այդ ամենը անցյալ է, այսօր մեր միակ հայրենիքը Հայաստանի Հանրապետությունն է»։ Այն ոչ թե պարզապես սահմանափակված քաղաքականություն է առաջարկում, այլև վիճարկում է Պատմական Հայաստանի իրականության ընկալումը։ Այսպիսով, տարբերությունը ոչ միայն աշխարհագրական, այլև աշխարհայացքային է․ Մեծ Հայաստան՝ պահանջատիրություն, իրավական ու պատմական ժառանգության պահպանում։ Իրական Հայաստան՝ հաշտություն, սահմանափակում ներկա պետական սահմաններով։ Կարճ ասած, «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության վտանգն այն է, որ այն կարող է վերածվել ինքնանահանջի ու ազգային իրավունքների հրաժարման՝ ի նպաստ օտար, այդ թվում` թշնամական երկրների շահերի։ Միակ նպատակն է ճանաչել ու զարգացնել ներկայիս Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «իրական հայրենիք»։ | ||||
| 20 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | Ի՞նչ է նշանակում «հայրենիքը պետությունն է» կարգախոսը և ինչո՞ւ է այն սխալ։ «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը ձևավորվել է հիմնականում «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսության շրջանակում։ Այն փորձում է հայրենիքի ամբողջ բովանդակությունը հավասարեցնել գործող պետական սահմաններին։ Ի՞նչ է սա նշանակում Հայրենիքը նույնացվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքի հետ։ Բոլոր մնացած պատմական հայկական հողերը (Արևմտյան Հայաստան, Նախիջևան, Կիլիկիա, Կարս, Արցախ և այլն) համարվում են անցյալ և այլևս «հայրենիք» չեն։ Ազգային ինքնության և հայրենասիրության գլխավոր չափանիշը համարվում է պետության գոյությունը։ Այսինքն՝ կարգախոսն ասում է. «Հայրենիքն այն է, ինչը պետականորեն ունենք հիմա, ոչ ավել, ոչ պակաս»։ | ||||
| 21 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | Ինչո՞ւ է «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը սխալ և վտանգավոր։ 1. Հայրենիքը չի սահմանափակվում պետությամբ։ Հայրենիքը ժողովրդի պատմական հողերն են, բնօրրանը, որտեղ հազարամյակներով ապրել և ստեղծագործել են նրա հայրերն ու նախահայրերը, ինչպես նաև` մշակույթը, լեզուն, ազգային հիշողությունը։ Պետությունը կարող է վերանալ կամ փոխվել, բայց հայրենիքը մնում է սերունդների գիտակցության մեջ։ 2. Ազգային հիշողության խեղում Այս կարգախոսը անտեսում է կորուսյալ հայրենիքի հիշողությունը։ Օրինակ՝ Արարատը, Վանը, Մուշը դադարում են ընկալվել որպես հայրենիք, քանի որ ՀՀ-ի ներկայիս սահմաններում չեն։ 3. Արտաքսման արդարացում Եթե հայրենիքը նույնացվի միայն պետության հետ, ապա Թուրքիան ու Ադրբեջանը փաստացի ազատվում են պատասխանատվությունից, որովհետև «հայրենիքը» կորուստ չէ, այլ պարզապես սահմանափակված է։ 4. Սփյուռքի բացառում Սփյուռքի միլիոնավոր հայերի նախնիները բռնագաղթվել են Պատմական Հայաստանից։ Նրանց համար հայրենիքը շատ ավելի լայն է, քան ներկա պետությունը։ Այս կարգախոսը անտեսում է նրանց ինքնության հիմքը։ 5. Իրավական պահանջատիրության թուլացում Եթե հայրենիքը համարվում է միայն Հայաստանի Հանրապետությունը, ապա ցեղասպանության հետևանքով կորցրած հողերի վերադարձի պահանջը ինքնաբերաբար մերժվում է։ --- | ||||
| 22 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:44:58 | Եզրակացություն «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը վարչական-քաղաքական հարմարության համար ստեղծված սահմանափակ մտածողություն է։ Այն հարմար է քաղաքական իշխանություններին՝ միջազգային հարաբերություններում խնդիրներ չստեղծելու համար, բայց դա շատ հայերի կողմից ընկալվում էր և այսօր էլ ընկալվում է որպես դավաճանություն ազգային հիշողության, ինքնության և իրավունքի հանդեպ։ Ճիշտ մոտեցումը ո՞րն է․ Հայրենիքը պատմական-մշակութային տարածքն է, որ հազարամյակներ շարունակ կրել է հայի կնիքը։ Մինչդեռ պետությունը հայրենիքի պահպանված հատվածի ներկայիս կազմակերպված ձևն է։ Այլ խոսքով` հայրենիքը միայն պետությունը չէ, իսկ ներկայիս Հայաստանը նույնքան իրական է, որքան Վանի և Մեծ Հայքի հայկական թագավորությունները, Կիլիկիան Հայաստանը, Արևմտյան Հայաստանը, Նախիջևանը, Արցախը և այլն։ | ||||
| 23 | Արմեն Խաչատրյան 17.09.2025 11:45:15 | «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերնագիրն ինքնին սխալ է, մանիպուլատիվ, հետևաբար ՝անընդունելի: Առաջարկում եմ հայեցակարգում «Իրական Հայաստան» արտահայտությունը վերանվանել «Ներկայիս Հայաստան» ձևակերպմամբ: Ի՞նչ է «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը և ո՞րն է դրա էությունը։ Ինչո՞ւ է այն հակադրվում Մեծ կամ Պատմական Հայաստանին (Մեծ Հայք), որի մեծ մասն այսօր, ցավոք, հայերի տիրապետության ներքո չէ, ասել է, թե` կորուսյալ է, որը նույնքան իրական է, որքան ներկայիս Հայաստանը։ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունը հիմնականում առաջացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և վերածնվել մեր օրերում՝ որպես հակակշիռ այն հայերին, ովքեր շարունակում էին պայքարել Պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի բռնազավթված տարածքների ազատագրման ու վերադարձի գաղափարի համար։ Այն ձևակերպվում է այսպես․ «Իրական Հայաստան» է միայն այն Հայաստանը, որը փաստացի գոյություն ունի և գտնվում է հայերի պետական վերահսկողության ներքո»։ Այս գաղափարախոսության էությունը հետևյալն է․ Հայ ժողովուրդը պետք է հրաժարվի Կիլիկիայի, Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Արցախի և այլ կորուսյալ տարածքների մասին պատմական-քաղաքական պահանջներից ու գնահատականներից, պատմագիտական հետազոտություններից և դրանց հանրահռչակումից։ Արտասահմանում ապրող հայերի հիմնական առաքելությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության աջակցությունը, այլ ոչ թե կորուսյալ հողերի վերատիրացման պայքարը։ | ||||
| 24 | Inna Sahakyan 17.09.2025 13:10:01 | Այսինքն, փաստաթուղթը պարունակում է վտանգավոր երկիմաստություն․ այն հայտարարում է, թե «չգրված գրաքննությունը պետք է բացառել», սակայն միաժամանակ ստեղծում է բովանդակային ուղղեցույց, որով որոշ թեմաներ (պատերազմ, վրեժ, ռազմականացում) փաստացի դուրս են մղվում ստեղծագործական դաշտից։ Սա իրականում վերածվում է գրաքննության «փափուկ» ձևի, որը չի արվում բացահայտ արգելքի միջոցով, այլ ֆինանսավորման ու խրախուսման մեխանիզմներով։ | ||||
| 25 | Harutyun Amirjanyan 18.09.2025 02:44:42 | Իրական Հայաստանը դա այն Հայաստանն է որը կլիներ եթե մենք կարողանայինք պաշտպանվել վայրենի մարդակերների հարձակումից վերջին հազար տարիներին։ Այսինքն 100 միլիոն բնակչությամբ ֆեդերատիվ երկիր, սահմանափակ պետությամբ որը վախենում է ժողովրդից, այլ ոչ թե հակառակը։ |