Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում 
լրացումներ և
փոփոխություններ  կատարելու մասին» օրենքների ընդունման անհրաժեշտության 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծերի ընդունումը պայմանավորված է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտի կատարելագործման  և տարընթերցումներից խուսափելու անհրաժեշտությամբ։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

1․ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերով սահմանվում է, որ կազմակերպության կողմից մատուցած ծառայությունների դիմաց ֆինանսական փոխհատուցում  կարող է հատկացվել բացառապես պետության կողմից՝ բացառելով ծառայությունների դիմաց ֆինանսական հատուցման այլ դեպքեր։  Այս փոփոխության շրջանակում անհարաժեշտություն է առաջանում հստակեցնել նաև նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 5․1-ին կետը։ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը բացակայում է, ինչի հետևանքով իրավակիրառ պրակտիկայում առաջանում է անորոշություն՝ կապված այդ կենտրոնների կազմակերպաիրավական կարգավիճակի, գործառույթների և կազմակերպման սկզբունքների, ֆինանսավորման մեխանիզմների հետ։ Միաժամանակ, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի 3․1-րդ մասով վերապահված լիազորությունը թույլ չի տալիս սահմանել անկախ կյանքի կենտրոնների գործունեության մանրամասները, պաշտոնների անվանացանկերը, հաստիքացուցակի օրինակելի ձևերը և աշխատավարձերի միասնական համակարգի ձևավորման մեխանիզմները։

2․ Չնայած «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված են մի շարք դրույթներ՝ ուղղված մատչելիության ապահովմանը, այնուամենայնիվ, գործնականում լինում են խնդիրներ, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք։ Ֆինանսական կառույցներում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության խնդիրները քննարկվել են նաև 2024 թվականի հուլիսի 2-ին կայացած հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստում, որտեղ հաշմանդամություն ունեցող անձանց կողմից բարձրացվեցին գործնականում ի հայտ եկած կոնկրետ դեպքեր, երբ գործարք կնքելու համար հանդիպել էին խտրական վերաբերմունքի։ Ներկայումս  ՀՀ տարածքում գործող բանկերը, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպությունները չունեն հստակ սահմանված և գործնականում կիրառվող մատչելիության պահանջներ և տեխնիկական միջոցներ, ինչի հետևանքով հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ չեն կարողանում լիարժեք օգտվել ծառայություններից։ Բացի այդ, գործարքների կնքման գործընթացում մատչելի եղանակների բացակայությունը խոչընդոտում է այդ անձանց իրավունքների իրացմանը։

3․«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 21-րդ հոդվածի հոդվածի 4-րդ մասի համաձայն աձնական օգնականի ծառայությունները տրամադրվում են հաշմանդամություն ունեցող անձին (երեխային) ծառայությունների անհատական ծրագրով սահմանված լինելու դեպքում: Ծառայությունը մատուցվում է անձնական օգնականի և հաշմանդամություն ունեցող անձի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանագրի հիման վրա, որում ներառվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Ծառայությունների մատուցման պայմանագիրը կարող է լինել եռակողմ՝ ներառելով նաև անձնական օգնականի և (կամ) նրան ուղղակիորեն առնչվող (այդ թվում՝ անձնական օգնականի ծառայության մշտադիտարկումն ու գնահատումը, անձնական օգնականների վերապատրաստման հարցում աջակցությունը) ծառայություններ մատուցող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին։ Նման ձևակերպումը բացառում է պետական մարմինների մասնակցությունը նշված ծառայության իրագործմանը։       

4․«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում գործող կարգավորումները նախատեսում են ֆունկցիոնալության գնահատման ամբողջական գործընթաց՝ անգամ այն դեպքերում, երբ անձն ունի միայն անհատական ծրագրի լրացման կամ փոփոխման անհրաժեշտություն։

5․ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն լիազոր մարմինը հաստատում է անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացում ներգրավված մասնագետների վերապատրաստման կարգն ու պայմանները: Իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու համար կարևոր  հանգամանք է մասնագետների գիտելիքների պարբերաբար կատարելագործումը, դրանց ստուգումը։

6․Ֆունկցիոնալության գնահատման գործող գործընթացում բացակայում է տեսաձայնագրման մեխանիզմը, ինչը որոշ դեպքերում կարևոր է   գնահատման գործընթացի արձանագրված փաստ ունենալու տեսանկյունից։ Հատկապես, գնահատվողների և նրանց ներկայացուցիչների բողոքարկումները անաչառ գնահատելու նկատառումից ելնելով։

7․Տեղեկատվական շտեմարանում առկա տվյալների օգտագործման սահմանափակումները խոչընդոտում են տվյալների կիրառումը վիճակագրական և հետազոտական նպատակներով՝ համագործակցող կողմերի միջև, ինչը կարող է նվազեցնել քաղաքականությունների և ծառայությունների բարելավման հիմքում ընկած որոշումների հիմնավորվածությունը։

8․ՀՀ առողջապահության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 22-ին 72-Ն հրամանով է կարգավորված անձի ֆունկցիոնալության գնահատման անձին ֆունկցիոնալության գնահատման ուղեգրելու հետ կապված հարաբերությունները։ Հրամանում յուրաքանչյուր հիվանդության դեպքում հստակ սահմանված է անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ու պահանջվող տեղեկություների ցանկը և բժշկական հաստատությունը պետք է ուղեգրի ամբողջական տեղեկատվության պարագայում։ Հետևաբար, գնահատող հանձնաժողովի կողմից այլ լրացուցիչ հետազոտությունների ուղեգրման անհրաժեշտությունը բացակայում է։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

1․«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ և 18-րդ կետերում փոփոխություններ կատարելու նպատակն է ստեղծել իրավական հիմք աջակցող միջոցների տրամադրման կամ վերանորոգման դիմաց պետական բյուջեից բացի, այլ դոնոր կազմակերպություններից փոխհատուցում ստանալու հնարավորության համար՝ ներառյալ նաև այլընտրանքային (ոչ պետական) ֆինանսավորման աղբյուրները։ Բացի այդ, օրենքի մակարդակով ամրագրվում է «անկախ կյանքի կենտրոն» հասկացությունը՝ ապահովելով դրա միասնական և հստակ ընկալումը։ Հստակեցվում է անկախ կյանքի կենտրոնի ստեղծման վերաբերյալ դրույթը և սահմանվում է ավելի հստակ ու կիրառելի կարգավորումներ, ինչպես նաև ընդլայնվում Է անձնական օգնականի ծառայության մատուցման իրավասություն ունեցող մարմինների շրջանակը։ Արդյունքում, կարող են կիրառվել այս ծառայության մատուցման ճկուն մեխանիզմներ։

2․  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել պետության պարտավորությունը՝ ապահովելու մատչելի ծառայություններ, ինչպես նաև սահմանել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հստակ չափանիշներ և տեխնիկական պահանջներ, մասնավորապես բանկերում, նրանց մասնաճյուղերում և վարկային կազմակերպություններում։

4․Քաղաքացիական օրենսգրքում կատարվող փոփոխությունը միտված է կարգավորելու հաշմանդամություն ունեցող անձանց համար գործարքների կնքման մատչելի եղանակները։

5․«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում կատարվող փոփոխությամբ այն անձինք, ովքեր անցել են ֆունկցիոնալության գնահատում և նրանց վերաբերյալ առկա է ուժի մեջ գտնվող ֆունկցիոնալության գնահատման որոշում, ապա նոր ծառայություններ ստանալու համար կրկին ֆունկցիոնալության գնահատում չեն անցնի, այլ փոփոխությունը կկատարվի միայն ԾԱԾ-ում։

6․Օրենքից բխող՝ համապատասխան իրավական ակտում կնախատեսվի դրույթ, որի համաձայն հավաստագրերը կտրամադրվեն որոշակի ժամկետով, որից հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները կրկին կանցնեն գիտելիքների ստուգում։

7․Նախատեսվում է ներդնել ֆունկցիոնալության գնահատման գործընթացի տեսաձայնագրում՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունը, բարձրացնելու գնահատման որակը և արդյունավետ դարձնելու վեճերի ու բողոքարկումների կարգավորումը։

8․Սահմանվում է հնարավորություն՝ տեղեկատվական շտեմարանի տվյալները սահմանված կարգով փոխանցելու լիազոր մարմնի հետ համագործակցող կազմակերպություններին՝ վիճակագրական և հետազոտական աշխատանքների իրականացման, ինչպես նաև ծրագրերի արդյունավետության գնահատման նպատակով՝ պահպանելով անձնական տվյալների գաղտնիության պահանջները։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունումը կնպաստի հետևյալ արդյունքներին՝

1․ աջակցող միջոցների տրամադրման և վերանորագման ֆինանսավորման փոխհատուցման աղբյուրների ընդլայնմանը․

2․ «անկախ կյանքի կենտրոնների» հասկացության և գործունեության հստակեցմանը, միասնական կանոնների ու մոտեցումների ձևավորմանը, ինչը կնպաստի դրանց արդյունավետ գործունեությանը և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար մատչելի ու որակյալ ծառայությունների մատուցմանը,

3․ կապահովվի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից ֆինանսական ծառայություններից օգտվելու իրավունքի լիարժեք իրացումը՝ մատչելի և հարմարեցված եղանակներով,

4․ օրենքի ընդունման արդյունքում կսահմանվեն մատչելիության չափորոշիչներ ֆինանսական ծառայություններ մատուցող սուբյեկտների համար,

5․ կբարելավվի գործարքների կնքման իրավական գործընթացը, հաշմանդամություն ունեցող անձն ինքը կորոշի ծառայություն ստանալու իր նախընտրելի եղանակը,

7․ Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի հիման վրա մշակված ծառայությունների անհատական ծրագիրը կարող է փոփոխվել (լրացվել)  կառավարության կողմից սահմանված դեպքում՝ առանց ֆունկցիոնալության գնահատման իրականացման։

8․ ֆունկցիոնալության գնահատման գործընթացի թափանցիկության ու վստահելիության բարձրացմանը․

9․ տեղեկատվական շտեմարանի առկա տվյալների նպատակային և վերահսկվող փոխանցման հնարավորությունը կնպաստի ավելի հիմնավոր քաղաքականության և բարելավված ծառայությունների մշակմանը։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չեն պահանջվի։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի
22-րդ պարբերությունից` «Աշխատանքներ են տարվելու՝ բացառելու հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հաստատություններից դուրս անկախ կյանքի և համայնքում ներառվելու իրավունքի իրացումը:»։

 

 

  • Discussed

    11.09.2025 - 29.09.2025

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1004

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: