Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԱՐԱԳ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը և նպատակը

       «Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը պայմանավորված է  ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  N 1717-Լ որոշման Հավելված N 2-ի «Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հաստատելու մասին» 1․8․1 միջոցառմամբ։

        Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը սահմանելու է արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման իրականացման հետ կապված հարաբերությունները։

        Կարգը հանդիսանում է աղետների ռիսկի կառավարման բաղադրիչ, որն օգնելու է գնահատել արդյունաբերական օբյեկտներում առաջացած արտադրական վթարներից հնարավոր հետևանքները: Մեթոդաբանության մշակման հիմք է հանդիսացել ՄԱԿ-ի հումանիտար արձագանքման գրասենյակի և ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի համատեղ խմբի կողմից մշակված «Շրջակա միջավայրի վիճակի արագ գնահատման գործիք» փաստաթղթի մեթոդաբանությունը և կիրառման պրակտիկան:

        Արագ գնահատման գործընթացը նախատեսում է գնահատել արդյունաբերական վթարի դեպքում վտանգավոր նյութերի արտահոսքի հետևանքով առաջացած ազդեցությունը շրջակա միջավայրի տարբեր բաղադրիչների՝ մթնոլորտի, ջրային ռեսուրսների, հողերի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև մարդու կյանքի և առողջության վրա։

 

       2 Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

       Ներկայիս օրենսդրությամբ արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգ կամ գործիքակազմ նախատեսված չէ, մինչդեռ համապատասխան գործիքակազմի և մեթոդաբանության առկայությունը կարող է բարձրացնել և նոր որակի հասցնել արձագանքման կարողությունների արդյունավետությունը։

 

  1. Կարգավորման առարկան

       Կարգավորման առարկան արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման իրականացման հետ կապված հարաբերություններն են։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

       Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հնարավորություն է տալիս բացահայտել և գնահատել արդյունաբերական վտանգները և ազդեցությունները, ինչպես նաև այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետներին արդյունավետ նախապատրաստվելու և արձագանքելու համար:

 

       5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

        Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը՝ համագործակցելով «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

1․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»․  Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ», ենթակետ «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ»։

       2․ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի «Աղետներին դիմակայունության բարձրացում» կետից, ըստ որի՝ անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից։

       3․ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին»  N 1717-Լ որոշման հավելված N 2-ի «Արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը հաստատելու մասին» 1․8․1 միջոցառում։

 

7 Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

        8 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

         Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխություններ չեն առաջանում։

 

  1. Եվրոպական միության մոտարկման ենթակա օրենսդրության և դրան համապատասխանեցման վերաբերյալ

               Նախագիծը Եվրոպական միության օրենսդրության հետ մոտարկման ենթակա չէ։

 

 ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Discussed

    10.09.2025 - 25.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 707

Print

Suggestions

Հասմիկ Անանյան

15.09.2025

Ես առաջարկում եմ , որ կարգը ներառի նաև՝ Վթարների կանխարգելման պլանների պարտադիր մշակում յուրաքանչյուր արդյունաբերական ձեռնարկության համար։ Պարբերական վարժանքներ (սիմուլյացիաներ)՝ աշխատակիցների և բնակչության պատրաստվածությունը ստուգելու նպատակով։ Ֆինանսավորման հատուկ հիմնադրամ՝ արդյունաբերական վթարների կանխարգելման և հետևանքների վերացման համար։ Անկախ փորձագիտական խմբերի ներգրավում՝ գնահատումների թափանցիկությունն ապահովելու համար։ Երկարաժամկետ վերահսկողություն և հետագա ռիսկերի վերլուծություն՝ նույնիսկ վթարի ավարտից հետո։

Հասմիկ Անանյան

15.09.2025

Ես առաջարկում եմ, որ այս կարգը նախատեսի նաև․ Մասնագիտացված արագ արձագանքման խմբերի ձևավորում և պատրաստվածության ապահովում։ Տվյալների միասնական բազայի ստեղծում արդյունաբերական վթարների և դրանց հետևանքների վերաբերյալ։ Բնապահպանական մոնիթորինգի ժամանակակից տեխնոլոգիաների (դրոններ, սենսորային համակարգեր, արբանյակային դիտարկումներ) կիրառություն։ Համագործակցություն միջազգային կառույցների և հարևան երկրների հետ՝ փորձի փոխանակման և համատեղ արձագանքման համար։ Հասարակության իրազեկման մեխանիզմների ներդրում՝ վտանգի դեպքում արագ և հստակ տեղեկատվություն ապահովելու նպատակով։

Հասմիկ Անանյան

15.09.2025

Ես առաջարկում եմ, որ արդյունաբերական վթարների հետևանքով առաջացած բնապահպանական աղետների արագ գնահատման կարգը ներառի․ Վթարի վայրում գործնական չափումներ և տվյալների հավաքագրում։ Վտանգի աստիճանի և տարածման ծավալի արագ վերլուծություն։ Բնակչության, ջրի, օդի և հողի վրա ազդեցության գնահատում։ Նախնական միջոցառումների (էվակուացիա, մեկուսացում, չեզոքացում) սահմանում։ Տվյալների փոխանցում համապատասխան պետական մարմիններին՝ արագ արձագանք ապահովելու համար։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: