Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված՝ ՀՀ վարչապետի 2023 թվականի մարտի 14-ի թիվ 270-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը իրականացնում է մասնավոր պահնորդական գործունեության լիցենզավորման գործընթացի ապահովումը, ինչպես նաև՝ լիցենզիաների պահանջների կատարման կապակցությամբ վարչարարության իրականացումը։

Հարկ է նշել, որ նախկինում ոստիկանության կողմից պահպանվող որոշ օբյեկտներ ներկայումս պահպանվում են մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից, որի հաշվառմամբ՝ մասնավոր պահնորդական կազմակերպությունների գործունեության դաշտը  ընդլայնվել է՝ ներառելով պետական կառավարման մարմինների շենքերի պահպանությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջնահերթություն է դառնում հիշյալ կազմակերպությունների նկատմամբ հսկողության մեխանիզմների սահմանումը՝ այն համատեքստում, որպեսզի նման լիցենզիա ունեցող կազմակերպությունները մատուցեն որակյալ ծառայություններ։ Հսկողության մեխանիզմների շարքում իր առանձին տեղն է զբաղեցնում հաշվետվությունների ներկայացումը, ինչը հնարավորություն է տալիս համապատասխան մարմնին՝ բացահայտելու տվյալ ոլորտում առկա խնդիրները։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի ապրիլի 18-ին ընդունվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-93-Ն օրենքը, որով, ի թիվս այլնի, սահմանվել է մասնավոր պահնորդական կազմակերպությունների կողմից լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու օրենսդրական պահանջ։ Նույն օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևի և դրանում ներառվող տեղեկությունների ցանկի սահմանման լիազորություն է նախատեսվել։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ ներքին գործերի նախարարությունը մշակել է «Մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծը։

 

2 Առաջարկվող կարգավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել  մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը։

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն մասնավոր պահնորդական կազմակերպության գործունեության վերաբերյալ հաշվետվության ձևը և դրանում ներառվող տեղեկությունների ցանկը։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի առաջացնի:

 

  1. Նախագծերի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում  ռազմավարական փաստաթղթերից:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    08.09.2025 - 23.09.2025

  • Type

    Order

  • Area

    Security, Public services

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1028

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: