Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N 374-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի N 374-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի վերջնաժամկետի կրճատմամբ։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգավորումները սահմանում են համապատասխանության գնահատման գործընթացի մի շարք պահանջներ՝ հիմնականում պարենային արտադրանքի ներմուծման համար, ինչի արդյունքում կարգավորվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից պարբերաբար բարձրացված մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ՝ համապատասխանության գնահատման ընթացակարգի երկար տևողություն, փաստաթղթերի մերժման և ծանուցման գործընթացի անորոշություն և այլն:

Տնտեսավարողները պարբերաբար իրազեկված լինելով Կառավարության որոշմամբ սահմանված պահանջների վերաբերյալ, որոնց կիրարկման արդյունքում նվազեցվելու էր վերջիններիս լրացուցիչ ժամանակային և ֆինանսական բեռը, այնուամենայնիվ 2025 թվականի ապրիլից ի վեր վերջիններիս կողմից չեն կիրարկվել Կառավարության որոշմամբ սահմանված պահանջները և պարենային արտադրանքի ներմուծման ժամանակ չեն իրականացրել համապատասխանության գնահատման գործընթացի՝ Կառավարության որոշմամբ սահմանված առաձնահատկությունները։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կկրճատվեն Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության համար նախատեսված արտադրանքի (առանց պարտադիր պահանջներով նախատեսված մակնշման, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանի) ներմուծման թույլատրելի ժամկետները։

5 Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Էկոնոմիկայի նախարարության գլխի 6-րդ կետի «Միջազգային առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում և խորացում» 6․7-րդ «ՀՀ և այլ երկրների առևտրային հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզի մշակում և իրագործում» ենթակետի կատարում՝ ակնկալվում է թիրախային ընտրված երկրի հետ առևտրատնտեսական կապերի ընդլայնում, ամրապնդում։

  • Discussed

    04.09.2025 - 20.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 870

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: