«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
|
Կարգում առաջարկվող փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է՝ · աճուրդով կատարվող գնումների ընթացակարգերին ներկայացվող պահանջները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 04/05/2017թ. N 526-Ն որոշմամբ սահմանված կարգավորումներին, որոնցում կատարված փոփոխությունների արդյունքում աճուրդի անցկացման փուլում հնարավոր հակամրցակցային համաձայնությունները բացառելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես լինում են դեպքեր, երբ մասնակիցները առաջարկում են այնպիսի ցածր գին, որի արդյունքում աճուրդին մասնակցող այլ կազմակերպություններ զրկում են գները նվազեցնելու հնարավորությունից: Հետևանքը լինում է այն, որ ցածր գնային առաջարկ ներկայացրածը ճանաչվում է ընտրված, իսկ մյուս մասնակիցների հայտերը մերժվում են: Ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ինչի հիման վրա, հաշվի առնելով, որ չկա հաջորդող տեղ զբաղեցրած մասնակից աճուրդը համարվում է չկայացած: Նախագծով նախատեսվում է սահմանափակել նման հնարավորությունը, նախատեսելով, որ եթե ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիր կնքելուց, ապա աճուրդը սկսվում է նորից մնացած մասնակիցների միջև շարունակելով աճուրդի գործընթացը: |
|
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
|
Առկա կարգավորումները մասնակիցներին կարող են հնարավորություն ընձեռել բուն աճուրդի անցկացման փուլում խափանել գնման գործընթացը |
|
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
|
Աճուրդի անցկացման փուլում բացառել գնման ընթացակարգի միտումնավոր խափանումները |
|
4. |
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները |
|
|
Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեում փոփոխությունների և լրացուցիչ ծախսերի չի հանգեցնում։ |
|
5. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
|
ՀՀ վարչապետի 25.08.2022թ. թիվ 977-Լ որոշմամբ հաստատված գնումների համակարգի զարգացման հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի 3.3. նախատեսված՝ «Համակարգային վերլուծությունների աջակցություն և իրականացում» միջոցառում /ակնկալվող արդյունքը՝ մրցութային, պլանավորման և պայմանագրերի կառավարման գործընթացների շարունակական ուսումնասիրությունների իրականացման արդյունքում՝ ռիսկերի բացահայտում և կառավարում, արդյունավետության բարձրացում, ժամկետը՝ շարունակական/: |
-
Discussed
04.09.2025 - 19.09.2025
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 966
Print