«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2025 թվականի N -Ն
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի № 905-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 3-ի «2025 թվականի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող իրանական ծագում ունեցող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու, ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման ընթացակարգը սահմանելու, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» N 905-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
- Որոշման վերնագրում «ձևերը հաստատելու» բառերից հետո լրացնել «և ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ սահմանելու» բառերով․
- Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ ենթակետով.
«5) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 110 0, 2002 90 190 0, 2002 90 310 0, 2002 90 390 0, 2002 90 910 0, 2002 90 990 0 ծածկագրերին դասվող լոլիկներ՝ պատրաստված կամ պահածոյացված առանց քացախի կամ քացախաթթվի հավելման ապրանքների ներմուծման լիցենզիայի գործողության ժամկետ է սահմանվում 2025 թվականի հոկտեմբերի 16-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն․ Փաշինյան
-
Discussed
04.09.2025 - 19.09.2025
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 1268
Print