Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15-ի N 1264-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1264-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 15–ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» N 1264–Լ որոշումը լրացնել նոր 1․4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ․
«1․4․ Թույլատրել կարգով աջակցություն ստացած այն շահառուներին, որոնք աղետի հետևանքով վնասված (վերականգնման ենթակա) պտղատու ծառերի դիմաց ստացել են փոխհատուցում, սակայն արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման համայնքային և մարզային հանձնաժողովների կողմից 2025 թվականի գարնանը կատարված լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ պտղատու ծառերը վերականգնման ենթակա չեն՝ ստանալու ոչնչացված պտղատու ծառերի դիմաց փոխհատուցում՝ կարգի Աղյուսակի 2․1 կետի «ա» և «բ» ենթակետերով միավորի հաշվով գնահատված փոխհատուցման ենթակա գումարների տարբերության չափով (հաշվի առնելով կարգի 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը)՝ արտակարգ իրավիճակի հետևանքով պատճառված վնասների գնահատման հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը տրամադրված ակտերի հիման վրա՝ կարգի դրույթներին համապատասխան:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Discussed

    02.09.2025 - 17.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1561

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: