Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍԱՅԻՆ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-201-Ն օրենքը և հարակից այլ օրենքների փաթեթը, որոնցով կանոնակարգվում են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները։

Օրենքի 11․1-ին հոդվածի 4-րդ մասով սահմանվել է, որ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կարող են կազմակերպվել նաև «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան իրականացված գնման գործընթացի միջոցով։ Օրենքի 11․1-ին հոդվածի 6-րդ մասով նախատեսվել է, որ «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հաշվի առնելով օրենքի 11․1-ին հոդվածի 6-րդ մասի պահանջը՝  մշակվել է «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

2 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից։

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

4 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագծի կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Discussed

    02.09.2025 - 18.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 866

Print

Suggestions

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության «Ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների սպասարկումը գնման գործընթացի միջոցով կազմակերպելու պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. 4-րդ և 5-րդ կետերը անհարկի կրկնում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի համապատասխանաբար 1-ին և 3-րդ մասի պահանջները, իսկ 4-րդ կետը նաև՝ սխալ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

2. Հստակեցման կարիք ունի, ով և ինչի հիման վրա է սահմանում գնման գործընթացի շրջանակներում ներհամայնքային երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների տեխնիկական բնութագրերը։ Միաժամանակ, Ձև 1-ով նախատեսված չափորոշիչները սպառիչ չեն, ինչպես նաև առկա է կրկնություն։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

09.09.2025

3. Ձև 2-ում՝ - Անհասկանալի է «Ժամանակացույցի տեսակը (ID)» հասկացությունը, ներքաղաքային երթուղիների չվացուցակները պետք է լինեն մի տեսակի, որը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ, երևի լսել են, որ Խորհրդային տարիներին երթուղիները անձնագրավորված են եղել, կարծում եմ, որ (ID)-ն դրան է վերաբերվում, ներկայումս օրենսդրությամբ նման կարգավորում չկա։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: