ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և Նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատվել է արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը, որով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ իրավասու մարմին) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու և կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու, ինչպես նաև լրացուցիչ կապուղիներ հատկացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 705-Ա որոշման հավելվածի 35-րդ կետի պահանջներից:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի N 1442-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել Որոշման նախաբանը՝ որպես օրենսդրական հիմք ավելացնելով «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի դրույթը:
Հարկ է նշել նաև, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն հաստատված Որոշմամբ լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու և կառավարելու, էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և գծային ենթակառուցվածքները օգտագործելու, ինչպես նաև լրացուցիչ կապուղիներ հատկացնելու գործընթացների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ինչպես արտակարգ իրավիճակների, այնպես էլ արտակարգ և ռազմական դրությունների ժամանակ, մինչդեռ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի հիմքով կապի ոլորտի պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի մշակած՝ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ենթակառուցվածքներն օգտագործելու և լրացուցիչ կապուղիներ հատկացնելու կարգը՝ Ըստ Օրենքի կարգավորման առարկայի և Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի և Օրենքի հավելվածի 2-րդ կետի 14-րդ ենթակետի համատեքստում կարգավորում է աղետի ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ապահովման հետ կապված հարաբերությունները (արձագանքում արտակարգ իրավիճակներում):
2. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի մշակմամբ ապահովվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի ««Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» 705-Ա որոշման հավելվածի 35-րդ կետի պահանջի կատարումը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը կապված չէ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 և Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ:
-
Discussed
28.08.2025 - 12.09.2025
-
Type
Decision
-
Area
Emergency situations, Telecommunication(electronic communication)
-
Ministry
Ministry of High-Tech Industry
Views 1422
Print