ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ ՎԱՐԵԼՈՒ, ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի
ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» հրամանի նախագծի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, խոխվարչապետի 2008 թվականի
դեկտեմբերի 4-ի N 02-Ն հրամանի հավելվածով հաստատված համայնքային ծառայության կադրերի ռեզերվում
գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է գրանցման և հանելու հիմնական հիմքերը,
սակայն չի համապատասխանում ժամանակակից կառավարման պահանջներին։
«Համայնքային ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի
ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» հրամանի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) նպատակ ունի․
1) սահմանել կադրերի ռեզերվի վարման, գրանցման և հանելու ամբողջական և միասնական նոր կարգ,
2) ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական բազա՝ ապահովելով տվյալների
ամբողջականությունը և թափանցիկությունը։
3) բարձրացնել համայնքային ծառայողների ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման
արդյունավետությունը,
4) ապահովել թափանցիկ և կանխատեսելի ընթացակարգեր՝ վերացնելով սուբյեկտիվ մոտեցումները։
Առաջարկվող կարգավորումը
Նախագծով նախատեսվում է սահմանել համայնքային ծառայության կադրերի ռեզերվի վարումը, կադրերի
ռեզերվում գրանցման և կադրերի ռեզերվից հանելու միասնական կարգ։ Մասնավորապես․
1. Կադրերի ռեզերվի վարում
Կադրերի ռեզերվը վարվում է Լիազոր մարմնի կողմից էլեկտրոնային եղանակով,
տեղեկատվական բազայում ամրագրվում են համայնքային ծառայողների վերաբերյալ անհրաժեշտ բոլոր
տվյալները՝ անձնական, մասնագիտական, աշխատանքային և այլ։
2. Կադրերի ռեզերվում գրանցում
Սահմանվում է այն հիմքերի ամբողջական ցանկը, որոնց առկայության դեպքում համայնքային ծառայողը
կարող է գրանցվել կադրերի ռեզերվում («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի
հիմքերով),
սահմանվում է դիմումի ներկայացման, փաստաթղթերի ընդունման, դրանց լիազոր մարմնին փոխանցելու և
գրանցման հրաման արձակելու հստակ ընթացակարգ,
3. Կադրերի ռեզերվից հանում
Սահմանվում են հանման հիմքերի սպառիչ ցանկ (օրինակ՝ անձնական դիմում, ժամկետի լրացում, տարիքի
սահմանաչափի հասնել, օրենքով նախատեսված անհամատեղելիություններ, դատավճիռ և այլն),
ներդրվում է հանման հրաման ընդունելու և տվյալները տեղեկատվական բազայում արտացոլելու հստակ
ժամկետ։
4. Կադրերի ռեզերվում գտնվելու երաշխիքներ
Հաստիքի կրճատման կամ մարմնի գործունեության դադարեցման հիմքով կադրերի ռեզերվում գտնվելու
ժամանակահատվածը համարվում է համայնքային ծառայության ստաժ,
կադրերի ռեզերվում ընդգրկված անձանց տվյալները թափանցիկ կերպով կառավարվում են և հասանելի են
իրավասու մարմիններին՝ թափուր պաշտոնների համալրման գործընթացում։
Այսպիսով, առաջարկվող կարգավորումը թույլ է տալիս ստեղծել իրավական հստակ դաշտ, ապահովել
միասնական մոտեցում բոլոր համայնքներում, բարձրացնել համայնքային ծառայողների սոցիալական և
մասնագիտական երաշխիքները, ինչպես նաև նպաստել համայնքային կառավարման համակարգի
արդյունավետությանն ու կայունությանը։
Ակնկալվող արդյունքը․
Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում ՝
1) կառավարման արդյունավետության բարձրացում․
2) կադրերի ռեզերվի վարման միասնական և էլեկտրոնային համակարգի ներդրմամբ կապահովվի
թափուր պաշտոնների համալրման արագ և ճկուն մեխանիզմ․
3) իրավական հստակություն և թափանցիկություն ապահովում․
4) կադրերի ռեզերվում գրանցման և հանելու հիմքերի հստակեցմամբ կամայական և անհամաչափ
որոշումների բացառում․
5) մասնագիտական ռեսուրսների արդյունավետ օգտագործում․
6) կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը համայնքային ծառայության ստաժի մեջ
ներառում, ինչը կապահովի ծառայողների սոցիալական իրավունքների պաշտպանվածությունը․
7) միասնական տվյալների բազայի վարում։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի,
միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու
անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի
Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը
հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝
«Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
-
Discussed
27.08.2025 - 12.09.2025
-
Type
Order Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1005
Print