Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԲՐՈՒՑԵԼՈԶ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ

2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ, ՎԵՐԱՄՇԱԿՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը և «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը անհրաժեշտություն է առաջացել մշակել և Կառավարության քննարկմանը ներկայացնել կենդանիների կարանտինային, հատուկ վտանգավոր, պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերացման, արդյունաբերության ոլորտում ձեռնարկատիրական գործունեության խթանման ծրագրերի նախագիծը:

Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը և իրականացումը։ Էնդեմիկ երկրներում բրուցելոզը լուրջ գյուղատնտեսական և առողջապահական խնդիր է, որը զգալի տնտեսական վնասներ է պատճառում տնտեսությանը և հանդիսանում է ծանր հիվանդություն մարդկանց համար։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ՝ ԱՀԿ) տվյալների «մարդկանց շրջանում հիվանդացության իրական մակարդակը մոտավորապես 10-25 անգամ ավելի բարձր է, քան պետական վիճակագրական տվյալները»: 

Այսօր ամբողջ աշխարհում որդեգրվել է «Մեկ առողջություն» գաղափարը, այն է՝ մարդու առողջությունը կապված է կենդանիների առողջության և շրջակա միջավայրի հետ: ԱՀԿ նշում է, որ «Մեկ առողջություն» գաղափարի հիմքում ընկած են մարդու առողջության պաշտպանության առկա նշանակալի հնարավորությունները, որոնք իրագործվում են կենդանիների պոպուլյացիաներում հիվանդությոնների կանխարգելման և վերահսկման կանոնակարգերի միջոցով՝ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի փոխազդեցության պայմաններում: Այսպիսի կանոնակարգերն ընդգրկում են նոր մեխանիզմներ, երբ բոլոր շահագրգիռ կողմերը փոխանակվում են տեղեկատվությամբ և աշխատանքները կազմակերպվում են ինտեգրված և համակարգված:

Այս համատեքստում խիստ կարևորվում է գյուղատնտեսական կենդանիների բրուցելոզ հիվանդության վերահսկմանն ու կանխարգելմանն ուղղված մեխանիզմների և նոր մոտեցումների մշակման և իրականացման առաջնահերթությունը։

Բրուցելոզ հիվանդության վերահսկմանն ու կանխարգելման միջոցառումների իրականացումը հանդիսանում է անասնաբուժության և առողջապահության ոլորտներում պետության կողմից ձեռնարկվող առաջնահերթ քայլերից մեկը:

Հարկ է նշել, որ ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ 2021-2024 թվականներից Հայաստանի Հանրապետությունում բնակչության շրջանում առաջնային հայտնաբերված բրուցելոզով հիվանդացությունն ունի աճման միտում։

Սույն նախագծի ընդունման անհրաշետությունը բխում է հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության դեմ կանխարգելմանն ուղղված նոր մոտեցումների մշակման, իրականացման և իրավական ակտի հիմքի ապահովմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի իրականացվում է արյունառում բրուցելոզ հիվանդության նկատմամբ ընկալունակ անասնագլխաքանակի մոտ։

Վերլուծելով 2021-2024 թվականների գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերի դինամիկան և Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, նկատվում է, որ․

  • խոշոր եղջերավոր կենդանիների՝ կովերի գլխաքանակի նվազում՝ 2022 թվականը 2021 թվականի համեմատ նվազել է 7,4 %,
  • 2023 թվականը 2022 թվականի համեմատ՝ 9,7 %,
  • 2024 թվականը 2023 թվականի համեմատ՝ 5 %, իսկ մանր եղջերավոր կենդանիների մայրական կազմը մնացել է գրեթե անփոփոխ։

2021-2024 թվականների գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված բրուցելոզ հիվանդության դեպքերի նվազումը ուղիղ համեմատական է անասնագլխաքանակի նվազմանը։

Հարկ է նշել, որ 2025 թվականի փետրվար ամսին Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի խոշոր եղջերավոր կենդանիների մոտ արձանագրվել է շուրջ 45 % բրուցելոզով վարակվածություն, իսկ Հովունի համայնքում մարտ ամսին մանր եղջերավոր կենդանիների մոտ արձանագրվել է շուրջ 20 %։

Միաժամանակ, 2025 թվականի առաջին եռամսակում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ արձանագրվել է 1097 բրուցելոզ հիվանդության դեպք՝ համապատասխանաբար 643 և 454 գլխաքանակի նկատմամբ, ինչը արդեն իսկ մտահոգիչ է։

2025 թվականի փետրվար ամսին Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրի գյուղատնտեսական կենդանիների մոտ արձանագրված դեպքերի կապակցությամբ Էկոնոմիկայի նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարությանը՝ 2025 թվականին «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Կրասար բնակավայրում խոշոր և մանր եղջերավոր կենդանիների մոտ բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվել է արյունառում և փորձաքննության արդյունքները մտահոգիչ են ու ռիսկային՝ մարդկանց շրջանում հիվանդության տարածման տեսանկյունից։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել Կրասար բնակավայրում մարդկանց շրջանում իրականացնել հետազոտություններ։

Արդյունքում՝ 29 տնտեսությունների բնակիչների արյան նմուշների բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում 3 տնտեսությունում արձանագրվել է նշված հիվանդության թվով 4 դեպք:

Անդրադառնալով հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների  բրուցելոզ հիվանդության նկատմամբ իրականացվող թեսթ/սպանդ միջոցառմանը, հատկանշական է այն հանգամանքը, որ թե կենդանիների և թե մարդկանց շրջանում բրուցելոզի դեպքերը չեն նվազել և դեռևս նկատվում է դեպքերի աճման միտում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն նախագծով առաջարկվող իրավակարգավորման նպատակն է սահմանել նոր մոտեցումներ, անհրաժեշտության դեպքում Ծրագրի ավարտական փուլում արդյունավետության վերլուծության և գնահատման արդյունքում բրուցելոզի վերահսկման քաղաքականության վերանայում՝ ըստ որի թեստ ու սպանդ միջոցառմանը զուգահեռ անցում կկատարվի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներին։

Հանրապետությունում, դեռևս բրուցելոզ հիվանդության նկատմամբ որևէ իրավական ակտով սահմանված չէ գոտիավորումը և դասակարգումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդի ժամանակաշրջանում անհրաժեշտություն է առաջացել հիվանդությունը գոտիավորել և դասակարգել, նախագծով նախատեսված է որպես ելակետային միավոր ընդունել տնտեսությունը, և ըստ տնտեսության/բնակավայրի տալ կարգավիճակ՝ ապահով կամ անապահով կամ ռիսկային գոտիների, որն ավելի թափանցիկ կդարձնի միջպետական հարաբերությունները։ Այս համատեքստում անհրաժեշտություն է գոտիավորման և դասակարգման համար ստեղծել ծրագրային համակարգ և սպասարկում, վերջինիս ապահովումը և սպասարկումը վերապահելով Սննդամթերքի անվանգության տեսչական մարմնին՝ հիմք ընդունելով օրենքով սահմանված լիազորությունները։

Միաժամանակ նախագծով նախատեսված է իրավակարգավորում, ըստ որի սահմանվում են դրույթներ փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ՝ ոչնչացված կենդանիների սեփականատերերին, և փոխհատուցման տրամադրման մեխանիզմներն ու կիրառվող ցուցանիշները՝ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) դեպքում՝ սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողներին և վերամշակող ընկերություններին, ինչպես նաև կենդանիների սեփականատերերին, սպանդանոցներին և  վերամշակող ընկերություններին փոխհատուցում չտրամադրելու դրույթներ։

Այս առումով հարկ է նշել, որ հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման կարևոր բաղադրիչ է հանդիսանում փոխհատուցում տրամադրելու գործընթաց, որը բավականին լայն կիրառվում է միջազգային պրակտիկայում։

  1. Ծրագրի ֆինանսական բաղադրիչը

Սույն նախագծի ընդունմամբ կապահովի իրավական հիմք՝ անհրաժեշտության դեպքում պետական բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ բրուցելոզ հիվանդության արձանագրման դեպքում սանիտարական սպանդի ենթարկված կամ ոչնչաված կենդանիների համար փոխհատուցման տրամադրման նպատակով։

Սանիտարական սպանդի ենթարկված կամ ոչնչաված կենդանիների համար փոխհատուցման տրամադրման նպատակով պետական բյուջեում համապատասխան փոփոխությունը կիրականացվի հետևյալ տրամաբանությամբ՝ ըստ գյուղատնտեսական կենդանու տեսակի յուրաքանչյուր ցեղի ստանդարտին համապատասխան կիրառվող միջինացված ցուցանիշների, եթե՝

  • մանր եղջերավոր կենդանիները ենթակա են ոչնչացման և փոխհատուցումը հաշվարկվում է՝ գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մսեղիքի միջին գնի 75 տոկոսի չափով՝ տոհմային կենդանիների, իսկ տեղական և խառնածին կենդանիների համար՝ 60 տոկոսի չափով։ Այսպես օրինակ՝ 2025 թվականի 1-ին եռամսակում արձանագրվել է 454 գլուխ մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդություն։ Մանր եղջերավոր կենդանիներն ոչնչացվում են և հաշվարկն իրականացվում է ըստ ցեղի, կենդանի զանգվածի և մսեղիքի ելքի՝
  • եթե 454 գլուխ մանր եղջերավոր կենդանիները տոհմային են, ապա դրանց միջին կենդանի զանգվածը (50 կգ) կազմում է՝ 454 գլուխ × 50 կգ = 22 700 կգ, որի մսեղիքի ելքը (52 %) կկազմի՝ 22 700 × 52 % = 11 804 կգ։ 2025 թվականի Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված մանր եղջերավոր կենդանիների մսեղիքի միջին գինը կազմում է 3215 դրամ։ Տնտեսավարողին 454 գլուխ տոհմային մանր եղջերավոր կենդանիների ոչնչացաման դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվից կպահանջվի 11 804 × (3215 × 75 %) = 28 462 395 դրամ։ Իսկ, եթե տեղական և խառնածին կենդանիներ են, ապա դրանց միջին կենդանի զանգվածը՝ 454 × 40 կգ = 18 160 կգ, որի մսեղիքի ելքը (49 %) կկազմի՝ 18 160 × 49 % = 8898 կգ, և 8898 կգ × (3215 × 60 %) = 17 164 242 դրամ՝ պետական բյուջեի միջոցների հաշվից։
  • 643 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներն ենթակա են սանիտարական սպանդի՝ սպանդանոցում, իսկ մսեղիքը՝ վերամշակման։ Վերամշակող ընկերություններին փոխհատուցումը տրամադրվում է սեփականատիրոջը վճարված գումարի՝ տոհմային կենդանիների համար 40 տոկոսի չափով, իսկ տեղական և խառնածին կենդանիների համար՝ 30 տոկոսի չափով։ Այսպես, եթե վերամշակող ընկերությունը մթերում է տոհմային կենդանու մսեղիք, ապա միջին կենդանի զանգվածը (440 կգ) կազմում է 643 գլուխ × 440 կգ = 282 920 կգ, որի մսեղիքի ելքը (51 %) կկազմի՝ 282 920 × 51 % = 144 289 կգ։ 2025 թվականի Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից իրացված խոշոր եղջերավոր կենդանիների մսեղիքի միջին գինը կազմում է 3081 դրամ։ Վերամշակող ընկերությունը տնտեսավարողներին 643 գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների դեպքում վճարում է՝ 144 289 կգ × (3081 × 75 %) = 333 415 807 դրամ, որի 40 տոկոսը սույն նախագծով նախատեսված է, որ վերամշակող ընկերությանը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվից՝ 133 366 323 դրամը։ Իսկ եթե 643 գլուխ տեղական և խառնածին խոշոր եղջերավոր կենդանիներ են, ապա միջին կենդանի զանգվածը (410 կգ) կազմում է՝ 643 գլուխ × 410 կգ = 263 630 կգ, որի մսեղիքի ելքը (49 %) կկազմի՝ 263 630 × 49 % = 129 179 կգ։ Վերամշակող ընկերությունը տնտեսավարողներին վճարում է՝ 129 179 կգ × (3081 × 60 %) = 238 800 300 դրամ, որի 30 տոկոսը սույն նախագծով նախատեսված է, որ վերամշակող ընկերությանը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվից՝ 71 640 090 դրամը։
  • Սպանդանոցային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողներին սանիտարական սպանդի ենթարկելու նախատեսվում է տարամադրել՝ 15000 դրամ, այսպես օրինակ՝ 643 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիներին դեպքում մատուցված ծառայության համար՝ որը կազմում է 643 × 15 000 = 9 645 000 դրամ՝ պետական բյուջեի միջոցների հաշվից։
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ

Համաձայն՝

  • ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ Գյուղատնտեսությունը բաժնի ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը․
  • Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությունը և ՀայաստանիՀանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության կատարմանն ուղղված 2020-2022, 2023-2026 թվականների միջոցառումների ծրագիրը ևժամանակացույցը հաստատելու ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N 1886-Լ որոշման 3-րդ հավելվածի 2.5-րդ կետ՝ ««ՀՀ-ում բրուցելոզի վերահսկման և վերացմանն ուղղված միջոցառումների կանխարգելման» ծրագրի մշակում:։
  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել  վերահսկողության այնպիսի համակարգ, որտեղ ռեսուրսները կուղղորդվեն բրուցելոզի դեպքերի նվազեցմանը, արդյունքում՝ կանխելով բնակչության շրջանում նոր դեպքերի հայտնաբերումը, կնվազեն անապահով բնակավայրերի, համայնքերի թիվը, կավելանան ապահով բնակավայրերի, համայնքերի թիվը, կիրականացվի բրուցելոզ հիվանդության ներթափանցման և տարածման ռիսկերի յուրովի գնահատում և կառավարում, ինչպես նաև բրուցելոզի վերահսկման քաղաքականության վերանայում՝ ըստ որի թեստ ու սպանդ միջոցառմանը զուգահեռ անցում կկատարվի խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստումներին։

Արդյունքում՝ հանրապետությունում կստեղծվի, թերևս առաջին անգամ, կենդանիների վարակիչ հիվանդության նկատմամբ գոտիավորում և դասակարգում, իր ծրագրային ապահովմամբ և սպասարկումով։ Ունենալով նման ծրագիր կապահովի նախադրյալ նաև հետագայում այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ տնտեսությանը, բնակավայրին կամ համայնքին տալ կարգավիճակ, որը միջպետական հարաբերություններում նոր մակարդակի թափանցիկության ապահովման երաշխիք է։ 

Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ոչնչացված կամ սանիտարական սպանդի (հարկադիր մորթի) ենթարկված կենդանիների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու գործընթացի իրավակարգավորումը, քանի որ սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու գործընթացը կարևոր բաղադրիչ է հանդիսանում անասնապահության զարգացման խթանման համար, ինչը նաև բավականին լայն կիրառվում է միջազգային պրակտիկայում։

  • Discussed

    27.08.2025 - 16.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1912

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: