Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<<<ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասում «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել «և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերը, իսկ «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի կամ ՊՄԳ ծրագրի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի կամ օպերատորի գործունեության» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6) «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի արդյունքում կնքված գործարքները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    25.08.2025 - 12.09.2025

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1890

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: