Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 521-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ վերակառուցման աշխատանքների պայմանագրային գնի, ծավալաթերթ-նախահաշվի և պայմանագրի կատարման ժամկետի փոփոխության անհրաժեշտությամբ` ինչը հետևանք է վերակառուցման աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նախագծանախահաշվային թերությունների և շինարարական աշխատանքների ծավալի ավելացման։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

 «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ շենքի ետնամասում անհրաժեշտ է կառուցել նոր հովհարներ, շտապօգնության մուտքի հատվածում պատերը և սյուները երեսապատել։ Ձեռք են բերվել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնցով էլ իրականացվում են աշխատանքները։

 Առողջապահության նախարարության կողմից տրամադրված կահույքի և սարքավորումների տեղաբաշխումից հետո անհրաժեշտ է կատարել ներքին հարդարման աշխատանքներ` շտկումով և կազմել ավարտական փաստաթղթեր։

3. Առաջարկվող կարգավորումների բնույթը.

Կառավարության որոշմամբ առաջարկվող Նախագծի նպատակը «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ վերակառուցման պայմանագրի կատարման ժամկետի երկարաձգումն է` պայմանավորված լրացուցիչ աշխատանքների ավելացմամբ, նախագծի, ծավալաթերթ-նախահաշվի և ժամկետի փոփոխությամբ:

4. Կարգավորման նպատակներն, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումը կնպաստի վերակառւոցվող առողջապահական կազմակերպությունների պատշաճ վերակառուցմանը, որի արդյունքում էապես կբարելավվի ՀՀ Արագածոտնի մարզի «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին դիմող պացիենտներին մատուցվող բուժօգնությունը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության աշխատակիցների կողմից:

6. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջացնի:

7. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա։

8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր.

Ներկայացված նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի, «4.5 Առողջապահություն» մասի դրույթներից, մասնավորապես առողջապահական կազմակերպությունների շենքային պայմանների բարելավում:

  • Discussed

    20.08.2025 - 04.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1382

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: