««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի նախավերջին չհամարակալված պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«խորհրդատվական կենտրոն՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանում, որն իրականացնում է պայմանագրերի կողմերի ստորագրությունների իսկության ճանաչումը, անշարժ գույքի գրանցման, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման, անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականության, այդ գործընթացներում առաջացած խոչընդոտների վերացման, պետական գրանցման ժամանակ թույլ տրված սխալների և կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման վերաբերյալ խորհրդատվության իրականացումը, ինչպես նաև անշարժ գույքի պետական ռեգիստրի գործառույթների իրականացման համար դիմումների ընդունումը և այդ գործառույթների արդյունքում կազմված փաստաթղթերի տրամադրումը.»:
Հոդված 2. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Սույն հոդվածով նախատեսված հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանում է անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը:» նախադասությունը:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 6. Օրենքի 48-րդ հոդվածում.
1. 3-րդ մասում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով,
2. 4-րդ մասում «սպասարկման գրասենյակ» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոն» բառերով,
3. 5-րդ մասում «սպասարկման գրասենյակում» բառերը փոխարինել «խորհրդատվական կենտրոնում» բառերով:
Հոդված 7.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի ապրիլի 1-ից։
Հանրապետության նախագահ Վ․ Խաչատուրյան
Երևան 2025 թ․
-
Discussed
20.08.2025 - 09.09.2025
-
Type
Law
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
-
Status
Views 1085
Print