Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հուլիսի 17-ի N 982-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի կարգավորումները, համաձայն որի գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 27 տարին լրանալու օրը:

  • Discussed

    19.08.2025 - 04.09.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1462

Print

Suggestions

Vanuhi Hayrapetyan

30.08.2025

Տարկետումից օգտվող ուսանողները կարող են ստանձնել պարտավորություն հետագայում որոշակի ժամանակահատված աշխատել և ստացած գիտելիքներն ու հմտությունները ներդնել Հայաստանի գիտատեխնիկական ոլորտում։

Karine Kareyan

29.08.2025

Առաջարկում եմ՝ 1. Մեկնաբանել և հստակեցնել «նշանակալի նվաճումներ» հասկացության չափանիշները՝ ապահովելու համար որոշման կիրառման թափանցիկությունն ու հավասարությունը բոլոր դիմորդների համար։ 2. Սահմանել գնահատման անկախ հանձնաժողով, որի կազմում կընդգրկվեն գիտության և կրթության ոլորտի փորձագետներ։ 3. Տարկետման ժամկետների հաշվարկման ժամանակ հնարավոր դարձնել բացառություններ այն դեպքերում, երբ ուսումնառությունը կամ գիտական հետազոտական աշխատանքը պահանջում է շարունակականություն և ավարտին հասցնելը կարող է ապահովել բարձրարժեք գիտական արդյունք։

Հերմինե Ազատյան

28.08.2025

Նախագիծը դիտվում է որպես դրական քայլ՝ ուղղված երիտասարդ գիտնականների և տաղանդավոր սովորողների կրթական ընթացքի անխափան կազմակերպմանը և պաշտպանությանը՝ միաժամանակ պահպանելով զինվորական ծառայության պարտադիրության սկզբունքը:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: